вторник, 9 июня 2015 г.

Ժան-Կլոդ Բլինյիի արվեստի հանգստությունը



Ֆրանսիացի նկարիչ Ժան-Կլոդ Բլինյին ծնվել է Բուրգունդիայում 1948 թվականին: Արվեստի դպրոցն ավարտելուց հետո նա շարունակում է ստեղծագործել ու մուտք է գործում արվեստի մեծ ու հետաքրքիր աշխարհ: Բլինյին առավելագույնս կարողանում է ցույց տալ տվյալ պահի ողջ գեղեցկությունը: Նա կարծես լուսանկարչի պես ֆիքսում է իրեն դուր եկած տեսարանը: Ժան-Կլոդն իր նկարներին կարողանում է հաղորդել յուրահատուկ լուսավորություն: Նա հիմնականում պատկերում է բնանկարներ, քաղաքային տեսարաններ, այգիներ ու փողոցներ, ճարտարապետական գեղեցիկ կառույցներ: Բլինյիի ներկապնակում գերակշռում են վառ գույները: Երբեմն նա նկարի կոմպոզիցիան կարող է լցնել ընդամենը մեկ գույնի տարբեր երանգներով: Նրա մոտ առավել հաճախ հանդիպում են կարմիրն ու դեղինը: Ժամանակ առ ժամանակ օգտագործում է նաև հակադիր գույներ:









Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий