Ահագին ժամանակ է, ինչ բլոգ ստեղծելու գաղափարը կար, սակայն լինելու էր
անձնական, չէր ունենալու կոնկրետ ուղղվածություն, անվանումն էլ ի սկզբանե
կար` <<Դե եսիմ...>>` անկախ բովանդակությունից:
Բլոգը
բացելուց հետո տեղադրեցի վերջերս գրած ռեֆերատներն ու հոդվածները, սակայն որոշվեց
բլոգում տեղադրել ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանների հոդվածները,
ռեֆերատներն ու ուսումնասիրությունները ևս: Սկսվեց նյութեր հավաքելու դաժան,
բայց հետաքրքիր գործընթացը_:D
Բլոգի ձևաչափը գնալով փոփոխվեց. նախկինում տարբեր կայքերում հրապարակված հոդվածները որոշեցինք չտեղադրել` բլոգի
եզակիությունն ընդծելու համար_:) Միայն կերպարվեստի ոլորտն էլ աստիճանաբար
ընդլայնվեց` իր կողքին ունենալով նաև գրականության, փիլիսոփայության, դիցաբանության
բաժինները: Մի խոսքով, բլոգը փոխվեց, նույնը մնաց միայն անվանումը, ինչն
ընտրված էր դեռ նախքան ստեղծվելը: <<Դե եսիմ>>-ը այս
պարագայում ոչ թե առանձնացնում, այլ ամբողջացնում է բոլոր բաժինները, այն
ոչ թե ունի վերացական իմաստ, այլ ընտրված է միտումնավոր` հազարավոր այլ
անվանումների փոխարեն: Եվ այն, որ բլոգի բավականին լուրջ նյութերը առաջին
հայացքից ասոցացվում են ոչ այնքան լուրջ վերնագրի հետ, երկրորդ հայացքից
միանգամից հերքվում է_:D
Ռեֆերատների ու արվեստի վերաբերյալ նյութերի այս բլոգը շատերի համար առանձնահատուկ է հենց իր անվանումով: Միայն անվանումը տարածմանը շատ օգնեց: Դե եսիմ` այսինքն մի քիչ ամեն ինչից, թեմաներն այնքան շատ են ու բազմազան, որ ընդհանրացնող ավելի հարմար ու երիտասարդական խորագիր գտնել չկարողացանք:-)

Բլոգի
արագ տարածումն ապահովելու համար անմիջապես բացվեց համանուն
ֆեյսբուքյան էջը, ինչի շնորհիվ բլոգի օրական դիտումները կրկնապատկվեցին ու
անգամ քառապատկվեցին:
Մեր <<նորածին>> բլոգն արդեն մեկ ամսեկան է, ունի մոտ 3000
դիտում ոչ միայն Հայստանից, այլև այլ երկրներից: Ցանկացած դիտում ի սրտե
ուրախացնում է ու է'լ ավելի պարտավորեցնում: Իսկ Էջի ցանկացած նոր անդամ
արդեն իսկ իր ներկայությամբ օգուտ է բերում նոր ուսանողական
<<արվեստային>> բլոգին: Էջում ամեն օր տեղադրվում են նոր
նյութեր` մարդկանց բլոգի աշխատանքին տեղյակ պահելու համար: Բլոգում
ցանկացած նյութ այլ կայքերից տեղադրվում է հղումով: Ուսանողների
ռեֆերատները մշակված են հիմնականում արվեստի գրքերից, մասամբ նաև
համացանցից: Բլոգի հիմնական նպատակն է ռեֆերատներով օգնել արվեստի
բուհերում սովորող ուսանողներին, նաև հանրությանը ներկայացնել արվեստի
տարբեր ոլորտների նյութեր:
Բլոգը համագործակցում է տարբեր կայքերի հետ: Հուսով եմ` այն շուտով ավելի լայն շրջանակներ կընդգրկի ու կօգնի շատ ուսանողների` մեր նախնական ու գլխավոր նպատակի համաձայն:
25.11.12
Բլոգը համագործակցում է տարբեր կայքերի հետ: Հուսով եմ` այն շուտով ավելի լայն շրջանակներ կընդգրկի ու կօգնի շատ ուսանողների` մեր նախնական ու գլխավոր նպատակի համաձայն:
Բլոգն այժմ
ունի հետևյալ բաժինները`
Ամեն ինչ արվեստի մասին
Ռեֆերատներ
Հոդվածներ
Գրականություն
Թանգարաններ, պատկերասրահներ
Փիլիսոփայություն
Ռեֆերատներ
Հոդվածներ
Գրականություն
Թանգարաններ, պատկերասրահներ
Փիլիսոփայություն
Մեծ բեմ
Հայտնի անհայտներ
Բիենալե 2012
Ճարտարապետություն
Ամբոջական գրվածքներ
Ուսումնասիրություններ
Հայաստանի թանգարաններ
12.12.12
<<Դե եսիմ>>-ն արդեն 3 ամսեկան է_:) Այս կարճ ժամանակահատվածում բլոգը հասցրեց մեծ տարածում գտնել: Ընդամենը 90 օրերի ընթացքում այն ունի 7000-ի շեմին մոտեցող դիտումների թիվ, ինչն ուրախացնում է ինձ: Եթե ծիծաղելի ու հետաքրքրաշարժ նկարները գրավում են ցանկացած մարդու ուշադրություն, հետևաբար և անմիջապես հավաքում են թվով շատ like-եր, ապա արվեստը գրավում է միայն արվեստասեր, արվեստով հետաքրքրվող մարդկանց, և արդեն իսկ ուրախալի է էջի օգտատերերի քանակը: Բլոգում ամեն օր տեղադրվում է նոր նյութ, նույնիսկ օրական 2-3 ռեֆերատ կամ հոդված: Հրապարակված նյութերի թիվն անցել է 100-ի սահմանը:
Այս ամիս deesim.blogspot.com-ի ընթերցողների համար հայտնություն էին <<...իզմեր>> և <<Մի նկարի պատմություն>> բաժինները, որոնց նյութերը պատրաստում կամ այլ լեզուներից թարգմանում են ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժնի ուսանողները:
Հատուկ շնորհակալություն ցանկացած ընթերցողից....:))Ուրախ ենք, որ մեզ հետ եք...
Ավելացել են հետևյալ բաժինները` Մի նկարի պատմություն
...իզմեր
10.02.13

Դե եսիմն արդեն ունի 4 ամսվա
պատմություն.....ի տարբերություն այն օրագրերի, որոնք պահում ու լրացնում
են մարդիկ ամեն օր, Դե եսիմի օրագիրը լրացվում է ամեն ամիս` բլոգի
ընթերցողներին նորություններն ու ընթացքը տեղյակ պահելու նկատառումով:
Այս
ամիս սկսեցինք թարմացնել փիլիսոփայության բաժինը` համլրելով այն տարբեր
ժամանակների փիլիսոփայակն ուղղություններով` սկսած անտիկ փիլիսոփաներից
մինչև Կիերկեգոր ու Կանտ:
Փետրվարին
բլոգում ավելացան <<Օրվա նկար>> և <<Օրվա
տեսանյութ>> բաժինները, որոնք ամեն օր նոր արվեստի գործ և արվեստին
վերաբերող հետաքրքիր տեսանյութ են ներկայացնում հանրությանը: Մարտ-ապրիլ
ամիսների համար կան մի շարք ծրագրեր, որոնք ի կատար ածելուց հետո անպայման
բոլորդ տեղյակ կլինեք: Նախատեսվում է Դե եսիմում տեղադրել նկարչական տարբեր
տեխնիկաների վերաբերյալ նյութեր, ստեղծել նոր բաժիններ` ըստ նախնական
մտքերի` <<Արվեստի արխիվից>> և <<Գլուխգործոցներ>>
անվանումներով: Հուսով եմ, այս ծրագրերը առաջիկա մեկ ամսվա ընթացքում
կիրականանան: Սպասեք անակնկալների.....
Ավելացել են հետևյալ բաժինները` Օրվա նկար
Օրվա տեսանյութ
Չվերծանված ծածկագրեր
10.03.13
6 երկար ու ձիգ, նյութեր պատրաստելու համար դժվար, բայց և հետաքրքիր ամիսներ.....250-ի շեմին հասնող հրապարակումներ և նորություններ: Մարտ ամիսը լի էր նոր մտահղացումներով և բաժիններով: Գրեթե ամեն օր ընթերցողներին է ներկայացվում օրվա արվեստային նորությունը` առանց տարածության սահմանափակման: Նոր բաժինները հնարավորություն են տալիս տեղեկանալ աշխարհի թանգարաններից անհետացած արվեստի գործերի, աճուրդներում ամենաթանկ վաճառված ստեղծագործությունների, նոր ցուցահանդեսների և արվեստի ոլորտում կազմակերպված միջոցառումների մասին: Սրանք զուտ ինֆորմացիոն բաժիններ են, ներկայացնող նյութերով` առանց վերլուծությունների: Բավականին աշխատատար ու բեղմնավոր ամիսը տվեց հետևյալ բաժինները`
Արվեստի ներկան
Արվեստի արխիվից
Անհետացած արվեստի գործեր
Արվեստի աճուրդ
Արվեստ բոլորի համար
10.06.2013
<<Դե եսիմն>> արդեն մեկ տարեկան է.....մեկ տարի շարունակ ամեն օր բլոգն իր ընթերցողին է ներկայացնում տարաբնույթ նյութեր, որոնց բովանդակությանն անդրադռնալու հարկ այլևս չկա :Ճ Երկար <<փորձություններից>> հետո վստահաբար կարող եմ ասել, որ իմ ու ՁԵՐ <<Դե եսիմը>> արդեն կայացած է:))) Այսօր բազմաթիվ շնորհավորանքներ ու գնահատանքի խոսքեր ենք ստացել տարելիցի կապակցությամբ: Շնորհակալ ենք յուրաքանչյուրից, ով գնահատում է բլոգի ցանկացած թողակցի թեկուզ աննշան աշխատանքը: Գովեստի խոսքեր այսօր համացանցային տիրույթում գտնվող արվեստի բլոգը իրոք ունի...
Մեկ տարվա ընթացքում բլոգում հրապարակվել է շուրջ 500 նյութ, բաժինների թիվը անցել է 20-ի սահմանը: Մեծ ձեռքբերում եղավ այն, որ սկսեցինք հրապարակել նաև Գեղարվեստի ակադեմիայի մայր բուհի արվեստաբանության բաժնի ուսանողների հոդվածներն ու ռեֆերատները: Նշանակալից էր նաև այն, որ մեզ դիմում եմ տարբեր մարդիկ` ուսանողներ և արդեն մասնագետներ, ովքեր ցանկություն ունեն բլոգին թղթակցելու, նյութեր տրամադրելու և պարզապես հրապարակվելու: Շնորհակալություն բոլորից :Ճ
10.03.13
6 երկար ու ձիգ, նյութեր պատրաստելու համար դժվար, բայց և հետաքրքիր ամիսներ.....250-ի շեմին հասնող հրապարակումներ և նորություններ: Մարտ ամիսը լի էր նոր մտահղացումներով և բաժիններով: Գրեթե ամեն օր ընթերցողներին է ներկայացվում օրվա արվեստային նորությունը` առանց տարածության սահմանափակման: Նոր բաժինները հնարավորություն են տալիս տեղեկանալ աշխարհի թանգարաններից անհետացած արվեստի գործերի, աճուրդներում ամենաթանկ վաճառված ստեղծագործությունների, նոր ցուցահանդեսների և արվեստի ոլորտում կազմակերպված միջոցառումների մասին: Սրանք զուտ ինֆորմացիոն բաժիններ են, ներկայացնող նյութերով` առանց վերլուծությունների: Բավականին աշխատատար ու բեղմնավոր ամիսը տվեց հետևյալ բաժինները`
Արվեստի ներկան
Արվեստի արխիվից
Անհետացած արվեստի գործեր
Արվեստի աճուրդ
Արվեստ բոլորի համար
10.06.2013
<<Դե եսիմն>> արդեն մեկ տարեկան է.....մեկ տարի շարունակ ամեն օր բլոգն իր ընթերցողին է ներկայացնում տարաբնույթ նյութեր, որոնց բովանդակությանն անդրադռնալու հարկ այլևս չկա :Ճ Երկար <<փորձություններից>> հետո վստահաբար կարող եմ ասել, որ իմ ու ՁԵՐ <<Դե եսիմը>> արդեն կայացած է:))) Այսօր բազմաթիվ շնորհավորանքներ ու գնահատանքի խոսքեր ենք ստացել տարելիցի կապակցությամբ: Շնորհակալ ենք յուրաքանչյուրից, ով գնահատում է բլոգի ցանկացած թողակցի թեկուզ աննշան աշխատանքը: Գովեստի խոսքեր այսօր համացանցային տիրույթում գտնվող արվեստի բլոգը իրոք ունի...
10. 11.2013
<<Դե եսիմը>> շարունակում է իր ընթացքը :) Բլոգի բաժինները ենթարիվեցին փոփոխության, որոշների ուղղվածությունը փոխվեց, մի քանիսի գործունեությունը ընդհանրապես որոշեցինք դադարեցնել: Այժմ deesim.blogspot.com-ն ունի 28 բաժին, առանձին հրապարկվում են նաև Գյումրի քաղաքի եկեղեցիների մասին վերաբերյալ նյութեր, քանի որ բլոգն ունի ճարտարապետական ուղղվածություն ևս, իսկ այս տարածաշրջանի եկեղեցիները մինչ օրս մնում են ոչ մանրամասն և հանգամանալից ուսումնասիրված ինչպես գրականության մեջ, այնպես էլ համացանցային տիրույթում:
Իր ընթերցողներին բլոգը ժամանակ առ ժամանակ տեղյակ է պահում փոփոխություններին ու ձեռքբերումներին: Վերջին ամիսների ընթացքում <<Դե եսիմը>> հրապարակում է իր նոր թղթակիցների նյութերը: Այժմ բլոգն ունի չորս թղթակից: ԵԳՊ ակադեմիայի ուսանողների աշխատանքները այլևս չեն հրապարակվում: Մեծ տարածում է գտել <<Դե եսիմի>> ֆեյսբուքյան էջը: Հետևորդների թիվը անցել է 5000-ի սահմանը: Արվեստի բլոգի համար, կարծում ենք, սա վատ ցուցանիշ չէ :Ճ
10.05.2014
<<Դե եսիմն>> արդեն 2 տարեկան է :Ճ
2 տարի է, ինչ գրեթե ամեն օր ձեզ պարգևում ենք
մի փոքր արվեստ: Այս 730 օրերից յուրաքանչյուրը ձեզանից ինչ-որ մեկի տված
ստիմուլով է անցել: Ձեր վերաբերմուքնի շնորհիվ է, որ համացանցային
տիրույթում այսօր կա <<Դե եսիմ...>> երևույթը....
Վերջին ամիսներին բլոգում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ: Առանձնացրել ենք հիմնական և երկրորդական բաժիններ: Հիմնական բաժինների մեջ մտնում են հիմնականում արվեստի Ճյուղերը` կերպարվեստ, Ճարտարապետություն, քանդակագործություն, ինչպես նաև փիլիսոփայություն, գրականություն, դիցաբանություն, թանգարաններ, պատկերասրահներ: Առանձնացված են նաև հայ, ռուս և արտասահմանյան երկրների արվեստները, ինչպես նաև <<մեր օրերի արվեստագետները>> բաժինները: Հիմնական բաժինները բլոգի վերևի հատվածում են` անվանման տակ, երկրորդականները, ինչպես և նախկինում, աջ սյունակում:
Հետաքրքիր նորություն <<Դե եսիմ...>>-ի թղթակիցների և ընթերցողների համար: Այժմ բլոգի ֆեյսբուքյան էջն ունի թղթակիցների անուններով հեշթեգեր: Յուրաքանչյուր թղթակից ունի իր հեշթեգը: Սա հնարավորություն է տալիս վերջին շաբաթվա ընթացքում տվյալ թղթակցի հեղինակած նյութերը տեսնել առանձին էջում: Բլոգի ֆեյսբուքյան էջն այժմ ունի 5555 հավանում:
10.10.2014
Ամիսներն անցնում են, Դե եսիմ..-ը գնալով ընդլայնում է իր ընթերցողների շրջանակը: Աստիճանաբար բլոգի բաժինների թիվն ավելացավ ու կրճատվեց: Երկար փնտրտուքներից հետո բաժինների ցանկն արդեն կայուն է: Գործում են հետևյալ բաժինները`
Հիմնական /վերևի մասում/`
Քանդակագործություն
ինչպես նաև`
Երկրորդական /աջից/ `
Առասպելներ և լեգենդներ
10.04.2015
Комментариев нет:
Отправить комментарий