Պլակատները հայտնի
են դեռևս անտիկ արվեստից: Դրանք պետք է ծավալով բավականին մեծ լինեին, ինչը հնարավորություն էր տալիս, որ այն հեռվից միանգամից աչքի ընկներ, պլակատի գույները
հիմնականում 4 էին, այն պետք է պատրաստված լիներ ակտիվ գույներով, ինչը միտված էր «ձգելու»,
«հմայելու» խաղալու մարդկային ընկալումների հետ կամ նրան ինֆորմացիա տալու ինչ-որ բանի
շուրջ, կամ «դոգմացնելու»` «լվանալով» նրա
ուղեղը, ձևով այն պետք է լիներ լակոնիկ` խոսեր խորը, ազդեցիկ ու ունիվերսալ լեզվով,
կոմպոզիցիայով` հավաք և սիլուետային: Պլակատի հղացքը այն էր, որ այն պետք է ցույց տար
մի ժեստ, որը կլիներ այնքան դիպուկ ու շեշտակի, որ միանգամից իր խոսքը կասեր հետք թողնելով
մարդու թե գիտակցական, թե ենթագիտակցական շերտերում: Այն իր ողջ ուժն ու ասելիքը դիտողին
պետք է փոխանցեր առաջին իսկ վայրկյանից: Պլակատը գաղափարը ներկայացնում էր գեղագիտորեն,
ինչը հասարակության լայն շերտերի վրա ունենում էր ավելի մեծ ու նպատակավոր ազդեցություն,
քան «չոր» ինֆորմացիան: Հենց դա էր պլակատի յուրահատկությունը:
Անենք մի քանի
դիտարկումներ` փաստելու պլակատի անտիկ ժամանկներից գոյություն ունենալը. պլակատը որպես
տեղեկատվական գործիք` գոյություն ուներ դեռևս մեր թվարկությունից առաջ: Պլակատային
գիտակցության և էսթետիկայի առաջին կայծերը եղել են պատերին փակցվող թռուցիկները: Այնուհետև
պլակատներ գտնվել են Հռոմում Ամֆի թատրոնից, կատակոմբների մեջ եղել են անբարո կանանց
սենյակներ, և յուրաքանչյուր սենյակի դռան վերնամասում փակցված են եղել պլակատներ, որտեղ
պատկերված են եղել, թե սեռական հարաբերությունների ժամանակ ինչ դիրք էր ընդունում տվյալ
կինը և ըստ այդ տեղեկատվական աղբյուրի հաճախորդները մտնում էին իրենց հետաքրքրող սենյակը:
Հետագայում կրկին Հռոմից հայտնաբերվել են պլակատի նախատիպեր: Շնորհիվ այդ պլակատներում
տեղ գտած պատկերների ու տեքստերի` հանրությունը իմանում էր, թե երբ ու որտեղ էին տեղի
ունենալու թատերական ներկայացումները, գլադիատորական մենամարտերը և այլն:
Ունենալով վաղ
ծագում` այն ժամանակի ընթացքում լայն տարածում և զարգացում չունեցավ: Եվ ահա այն նոր
թափ է առնում և որպես արվեստ ձևավորվում IX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին: IX
դարի երկրորդ կեսին, երբ ֆրանսիացի նկարիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, ով իրեն համարում
էր փառահեղ ցեղի անարժան ներկայացուցիչ իր սեփական ֆիզիկական արատից ելնելով նկարեց
իր առաջին սուր սարկաստիկ ենթատեքստերով պլակատները: Լոտրեկի պլակատներին բնորոշ է
էքսպրեսիան, սուր միտքը, պատկերների ու տեքստերի սինթեզը, որը հաճախ միտված էր ծաղրելու
արատավոր իրականությունը համարձակ քայլ էր դարաշրջանի մեջ: Այս շրջանում եղան նաև մի
քանի ֆրանսիացի ու գերմանացի պլակատիստներ ովքեր արձագանքեցին նոր թափ առած գրաֆիկական
այս ուղղությանը, բայց Լոտրեկը եզակիներից մեկն էր ով հնարավորություն տվեց հասարակությանը
առաջին անգամ շատ լուրջ կերպով ինտերակտիվ փոխշփման մեջ մտնել պահպանողական ձևերից
դուրս եկած և իր դիպուկությամբ աչքի ընկնող գրաֆիկական այս ուղղության հետ: Չանտեսենք
մի կարևոր հանգամանք, որ այս շրջանում տեխնիկան շատ քիչ էր զարգացած` թերթերից ու ամսագրերից
բացի եզակի ինֆորմացիոն տարր էր դարձել պլակատը: Ցանկացած դեպքի վերաբերյալ նկարիչները
շատ արագ արձագանքում էին և լիտոգրաֆիայի տեխնիկայով արված պլակատները դրվում էին շրջանառության
մեջ` միտված լինելով կամ տեղեկացնել, կամ խամրեցնել մարդկային ուղեղը, սահմանափակել
այն: Բավական էր մի անգամ տեսնել այն և ցանկացած ոք անկախ իր կամքից այն ունենում էր
իր մտքում: Մինչև IX դարի վերջ ձևավորվում են պլակատի շատ հստակ ուղղությունները: Եղած
պրոգրեսի կողքին կար մի բայց այն է պլակատը զարգացում ուներ քանակային առումով, սակայն
զարգացում չուներ որակային ու ոճական առումներով: Կար երկու ճանապարհ կամ մնալ ռետրոյի
մեջ, կամ ձգտել մոդեռն արվեստ: Եվ ահա այս ֆոնի վրա ձևավորվեց XX դարը: Առաջին համաշխարհային
պատերազմը (1914թ.) գալով զգալի փոփոխություններ մտցրեց պլակատի մեջ: Սկսած 1918 թվականից
պլակատի բնույթը փոխվում է այն դառնում է քաղաքական:
Ինչու՞ հենց պլակատ,
որովհետև այն կարելի էր բազմացնել ու դա կարող էր ճնշումն ու ագիտացիան տարածել: Պարադոքսալ
ու նեգատիվ թվացող քաղաքական պլակատի առանձնահատկությունն այն էր, որ այն կարողացավ
միավորել կյանքն ու արվեստը: Այն իրենից ներկայացնում էր կոդային ու ուտոպիական մի
տարածք ուր կյանքն ու արվեստը սինթեզվում էին: Իսկ արևմտյան պլակատը հղված էր մի իրականության,
որը կապ չուներ իր հետ և այն կրում էր զուտ գովազդային բնույթ: Ի վերջո ո՞րն էր ռուսական
ավանգարդի գլխավոր բանաձևը: Միավորել կյանքն ու արվեստը մի բան, որը կայացավ քաղաքական
պլակատում:
Շրջադարձային
եղավ երկրորդ համաշխարհային պատերազմը (1941թ.), երբ ստեղծվեցին թվով 1300 տեսակի պլակատներ,
որոնք եկան ցույց տալու սովետական մարդու ընդվզող կերպարը, որոնք դոգմացրեցին մարդկանց
սովորեցրին մի բան «պաշտպանիր հայրենիքդ»: Այս շրջանում նկատելի է սովետական մարդու
պայքարող, բայց ինչ-որ տեղ հուսալքված կերպարը:
Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ այդ պրոպագանդայի արդյունքում գնացել են պայքարի: Պլակատը ստիպեց մարդկանց փոխշփվել մի ինֆորմացիայի հետ, որը դաստիարակում էր նրանց էությունը: Սովետական պլակատի դարաշրջանը ավարտվեց ընդամենը քսան տարի առաջ և հսկայական ազդեցություն ունեցավ հասարակության մեջ իր քաղաքական մոտիվացիաներով:
Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ այդ պրոպագանդայի արդյունքում գնացել են պայքարի: Պլակատը ստիպեց մարդկանց փոխշփվել մի ինֆորմացիայի հետ, որը դաստիարակում էր նրանց էությունը: Սովետական պլակատի դարաշրջանը ավարտվեց ընդամենը քսան տարի առաջ և հսկայական ազդեցություն ունեցավ հասարակության մեջ իր քաղաքական մոտիվացիաներով:
Ի՞նչ բան էր
XX դարը և ի՞նչ բերեց այն իր հետ: Չափազանց արագ ինդուստրիալ զարգացման ժամանակաշրջան,
որն իր հետ բերեց մեծ քանակությամբ ծառայություններ, որոնք ունեին գովազդման կարիք`
հրապարակում էին հայտնվել մի քանի ընկերություններ, որոնք արտադրում էին մեկ տեսակի
և իրենց հատուկ ապրանքներ և որպեսզի այն հասարակության մեջ մեծ պահանջարկ վայելեր պետք
է գովազդվեր: Այտեղ տեղին է հիշել տնտեսագիտության գլխավոր բանաձևը. «առաջարկը ծնում
է պահանջարկ»: Իսկ դա կարող էր իրականացվել պլակատի միջոցով և տրամաբանական էր նրանց
այդ քայլը, քանզի շեշտում ենք տեխնիկան այդքան էլ զարգացած չէր և միակ տեղեկատվական
միջոցները ամսագրերն ու թերթերն էին: Հաջորդ գործոնը, որը նոր թափ տվեց պլակատին դա
կինոն էր,
որը շրջանառության մեջ մտավ IX դարի վերջ և նոր թափ ստանալով XX դարի քսանական թվականներին
նոր ստիմուլ տվեց պլակատի զարգացմանը: Երեսունական թվականներին ռուսական ավանգարդը
մեծ թափ առավ, այս շրջանում եղան շատ թե հայ, թե ռուս և թե վրացի նկարիչներ ովքեր սկսեցին
նկարել մեծ քանակությամբ պլակատներ նույնիսկ կան հայկական մի շարք պլակատներ, որոնք
ստեղծվել են ռուս նկարիչների կողմից, նկարիչներն իրենց պլակատի հանդեպ ունեցած ազատությամբ ձգտում էին պահպանել
ավանգարդ արվեստը: Մինչև օրս ժամանակակից շատ կինոպլակատների մեջ նկատվում է ռուսական
ավանգարդի ազդեցությունը: Ֆիլմերի սյուժեների փոփոխման հետ մեկտեղ փոփոխվում էր պլակատի
կոնցեպտն ու կառուցվածքը և կար ձգտում դուրս գալ ստանդարտ ձևերից: Քսանական թվականների
կինոպլակատների մեջ կարելի է նկատել մի քանի
շերտեր ֆիլմը և դրվագները ցույց տալու համար: Եթե մինչև երեսունական թվականները պլակատները
միայն արվում էին լիտոգրաֆիայի տեխնիկայով, ապա երեսունականներից հետո պլակատի մեջ
մտնում է կոլաժի գաղափարը, որը սինթեզվելով պլակատի տարրերի հետ աշխուժություն էր մտցնում
դրա մեջ: Ավելին կոլաժով արված պլակատները
երեսունից քարասունական թվականներին շատ առաջադեմ էին և մեծ պահանջարկ էին վայելում:
Հիսունական թվականներին
երբ ավարտվեց ստալինյան շրջանը, որը նվիրված էր Ստալինի և նրա ռեժիմի պահպանմանը, դրան
հաջորդեց սովետական միության պրոպագանդայի դաժան շրջանը:
Նկարիչներին պատվերներ
էին տալիս, մեծ ճնշումներով ստիպում նկարել այն ինչ իրենք էին ուզում: Հիսունական թվականներից
մինչև օրս պրոպագանդական պլակատը գերակշռող դեր կատարեց և մինչև օրս էլ ֆիլմերի մեջ
որքան էլ փորձում են իրենց եսը պահել չեն կարողանում: Հիսունական թվականներին ֆիլմը
չտեսած նկարիչներին պատվիրում էին պլակատներ նրանց տալով ընդամենը երեք տողանոց սյուժե:
Կինոպլակատը պետք է լիներ ազդեցիկ ու որակյալ, քանի որ իր գեղարվեստական արտահայտչամիջոցներով
այն գրավում էր հանդիսատեսին և հետաքրքրություն առաջացնում տվյալ ֆիլմի հանդեպ: Նկարիչների
մեջ սպանում էին թղթի մոտ ազատ զգալու բոլոր տեսակի հնարավորությունները, ստիպելով
անցնել սեփական եսի վրայով և անել այն ինչ իրենք էին ուզում:
Ինչևէ, ի՞նչ տվեց
պլակատը վերջին հարյուր հիսուն տարվա մեջ: Այն դարձավ գրաֆիկական շատ լուրջ ուղղություն,
առաջին ագամ նկարչական շատ նյուանսներ իրականացվեցին պլակատի մեջ: Պլակատում իրականացվեց
նույն կոլաժի գաղափարը, նույն մի քանի պատկերների համադրումը և դրա զուգակցումը տեքստերի
հետ: Թող հակասական չթվա այն միտքը, որ պլակատը
մի ամբողջ դարաշրջանի արտահայտությունն է, ավանգարդ արվեստի վերարտադրությունն
է թղթի վրա պարզ գրաֆիկական մեթոդներով: Այն իրականում հեշտությամբ իրականացվող պրոպագանդական
գործիք էր, որն ամբիցիոզ չէր և ուներ ներքին ուժ, որը եղած ազգային նկրտումների կողքին
կարողանում էր իր հետ տանել մարդկային մեծ
բանակ, քանզի այն հասարակության վրա ներազդելու լավագույն միջոցներից մեկն էր: Այն
ի սկզբանե կատարեց իր դերը և մինչև օրս կատարում է: Այսօր էլ շատ պլակատների, աֆիշների
միջոցով փորձում են լվանալ մարդկային ուղեղը: Նամանավանդ վերջին մի քանի տարիներին
շատ ակտուալ են դարձել այնպիսի լոզունքներ ինչպիսիք են «հավատանք, որ փոխվենք», «առաջ
դեպի» կամ նմանատիպ ենթատեքստերով մի շարք տեսահոլովակներ: Տեսողական խաբկանքներ, որոնք
մի քանի րոպեյով կտրում են մեզ իրականությունից ու երբ իջնում ես երկնքից ու հանում
վարդագույն ակնոցները, իրոք զգում ես, որ երկրիդ վիճակը, մեղմ ասած լավ չէ: Այդ կարծրատիպերը անկախ մեր
կամքից նստվածք են տալիս մեր ենգիտակցական շերտերում, շատերի մոտ ինչու չէ գիտակցաբար: Ակնհայտ է, որ հին
սիստեմը կարծրանալով այսօր եկել մտել է մեր իրականություն, բայց գլոբալ առումով այն
մեծ ազդեցություն չունի մասսայի վրա, քանզի մենք այսօր ունենք տեղեկատվական բազմաթիվ
աղբյուրներ` համացանց, հեռուստացույց, ռադիո, թերթ, ամսագիր:
Այսօր պլակատի ֆունկցիան փոխվել է, այն իրենց
վրա են վերցրել զանգվածային լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը, որը լուսաբանում
է այս կամ այն խնդիրն ու շատ արագ տարածում ինֆորմացիան:
Ցանկացած հասարակություն եղած
առավելությունների կողքին ունի մի իր թերություններն ու խնդիրները, որոնք անշուշտ գերակայում
են առավելություններին, իսկ եթե կա խնդիր կա նաև պլակատային արվեստի անհրաժեշտություն,
ցանկալի կլիներ եթե այսօր այն զարգացում ապրեր այս ուղվածությամբ ոչ թե պարադոքսալ
ու մարդկային ուղեղը բթացնող ենթատեքստերով: Լավ կլիներ, որ պլակատը այսօր անտեսված
չլիներ և բաց հարթություն դուրս գալով խոսեր արդի խնդիրներից, քանզի այն կարելի է համարել կերպարվեստի ճյուղերից մեկը:
Մենք գտնում ենք, որ գովազդը նույն պաստառն է. պարզապես նրա ձևերն են փոխվել,
այն դարձել է ավելի շարժուն, դինամիկ, ինտերակտիվ, բայց նպատակը նույնն է մնացել` կամ
տալ ինֆորմացիա, կամ «խամրեցնել» մարդու ուղեղը: Իրոք որ նույն պլակատներն ու գովազդները կարդացվող
կոդեր են և մտածելու տեղիք են տալիս և երբ հարցին նայում ես ոչ շփոթեցնող տեսանկյունից,
զգում ես, որ պատկերն այլ է քան քեզ մատուցվում է ու չարժի առաջնորդվել խաբվածի և վարդագույն
ակնոցներ կրողի կարգավիճակով:
Լիլիթ Գալոյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին մագիստրատուրա 1-ին կուրս
Комментариев нет:
Отправить комментарий