среда, 19 декабря 2012 г.

Քարե առեղծված.Սթոնհենջ


<<Քարե առեղծված>>. այսպես է անվանել Ուիլմոր Թրեվերը  Անգլիայի հյուսիսում գտնվող Սթոնհենջը:Իսկ ինչ է այն իրենից ներկայացնում:Բազմաթիվ վարկածներ ու ենթադրություններ կան ու կարող են լինել այս թեմայի վերաբերյալ:Այն մեզ հայտնի է գրեթե  300  տարի:Երկար տարիներ շատ արվեստաբաններ ու հնէաբաններ են ուսումնասիրել, բազմաթիվ բացահայտումներ արել այն մասին, թե ինչպես են այն կառուցել և ով:Սա համարվում է բոլոր ժամանակների ամենաքննարկվող հարցերից մեկը, որին յուրաքանչյուրը փորձում է յուրովի պատասխանել` համեմելով սեփական երևակայությանը:Սակայն այս թեմայով ավելի ճշգրիտ ինֆորմացիա կարող են տալ առաջնակարգ մասնագետները:Ինչու չէ չմոռանամ նաև Discovery-ին և National geographic-ին , որոնց աշխատակիցների շնորհիվ շատ հարցեր գտել են իրենց պատասխանները ու առաջացրել նոր հարցեր:Մինչև օրս էլ չի պակասել այս <<քարե առեղծվածի>> մասին հետաքրքրությունը նրան կարելի է բնութագրել հետևյալ կերպ. հսկա մեգալիթներ՝ տեղադրված մեկ այլ քարերի վրա, կանգնած միայնակ ու լուռ, բայց չէ որ այն ավելին է, քան հասարակ ու կոպիտ քարը: 


Այն ինձ միշտ է գրավել,մասնավորապես դուր է գալիս հենց տեսքը, այնուհետև տեղանքը. դրանք խոսում են միմյանց հետ և շատ համահունչ են:Այն իր պարզության մեջ բարդ է, իսկ բարդության մեջ մի տեսակ անհասանելի բան կա` անառիկ լինելու զգացում:Այն կատարյալ է իր ձևի մեջ: Անհասանելի է նրանով որ <<թանկագին >> գաղտնիքը մինչ օրս չեն կարողացել բացահայտել ոչ նախնիները ,ոչ ժամանակակիցները:Չեմ բացառի, որ շատերը հասնում են Անգլիա իրենց փառքի կամ շահի համար` մտածելով մի բացաահայտում անել և փառք վայելել, սակայն նրա բացահայտումը, կարծում եմ, դեռ շատ ու շատ դարերի խնդիր է դառնալու:Ամայի վայր, հրաշք մայրամուտ,հզորություն և միայնություն կա մարմնավորված Սթոնհենջի մեջ,էլի մայրամուտ, քամի ,քարերի ու արևի լուռ մենախոսությունսա է Սթոնհենջի հուզական կողմը,մարդու զգայական անկյունը՝ նրան նայելիս:
Շատ հետաքրքիր փաստեր կան. օրինակ, այն, որ Սթոնհենջից 30կմ  hեռավորության վրա գտնվում է Սիլբերի Հիլլը, որը ինձ ևս գրավում է իր տեսքով ու այդտեղ կատարվող անոմալ երևույթներով:Շատերը մտածում են, որ քարերը այդտեղ է բերել հրաշագործ Մերլինը և կանգնեցրել  իրենց այժմյան տեղում, սակայն բան ու գործ չունեցող մարդու համար պարզ է, որ հարմար տարբերակը սա է եղել, իսկ գուցե հենց սա է ճիշտը:Նայելով նկարներին` տեսնելով մայրամուտն  ու քարերի ստվերները` ինձ համար փոքրիկ ու օդում կախված բացահայտում արեցի, որ այն նման է ժամացույցի` ասենք հնարավոր է արևի դիրքից կախված քարերի ստվերների ընկնելու տեղը ինչ որ բան է խորհրդանշում:Այն  Անգլիայի ամենաառեղծվածային կառույցների պատվավոր հորիզոնականում է, և հին է եգիպտական բուրգերից: 75 հսկա քարեր, առեղծվածային պատմության 75  լուռ վկաներ…..

Կառուցումը և վարպետները: Ինչպես հայտնի է, կառուցումը շարունակվել է մի քանի փուլերով:
1-ին փուլը  եղել է հողի և տեղանքի հարթեցումը
2-րդ փուլում տեղադրել են փայտե մակետները
3-րդ փուլում արդեն տեղադրված են եղել քարերը
Ամենամեծ քարի բարձրությունը 6մետր  Է, քաշը՝ ավելի քան 44 տոննա:Ամենազարմանալին կառուցման ճշգրտությունն է:Որոշ կարծիքների համաձայն քարերը տեղադրվել են աստղերի հետագծով:Եթե այս վարկածը իրականություն է, ապա Սթոնհենջը իրենից հսկա աստղային օրացույց է ներկայացնում:Ինչպես վերը նշեցի, կառուցումը կատարվել է փուլերով իսկ քարերի տեղադրումը էտապով:

1-ին էտապում մենհիրները դրվել  են ուղղահայաց երկու քարերի վրա, որոնց գագաթը հարթեցված է:Դա կազմում է առաջին շրջանը, որի ներսում գտնվում է սարսենյան շրջանը` կազմված կապույտ քարերից, իսկ սրա մեջ տեղադրված են ամենամեծ քարերը` մենհիրները:Սթոնհենջը ունիկալ է` նրա նման չեն կառուցել ոչ նրանից առաջ ոչ հետո:Դրա հետ  մեկտեղ այն իր մեջ պարունակում է բազմաթիվ առեղծվածներ ու հարցեր:Եթե հետազոտողներից մեկին հաջողվում է ինչ որ մի բան բացահայտել, դա էլ իր հերթին ծնում է նոր հանելուկ:Այն կարծես հանելուկային շրջանակ լինի, որպեսզի հասնես կենտրոնին պետք է գտնես յուրաքանչյուր շրջանակի բանալին:
Այս <<քարե առեղծվածը>> այդքան էլ հեշտ չի բաժանվում իր սիրելի գաղտնիքից:Բայց ճանապարհ կարելի է գտնել դեպի այս առեղծվածը եթե իմանանք որտեղ փնտրել այն:Տարիներ առաջ այստեղից հայտնաբերվել էր մարդկային մնացորդներ:Ինչ կա, գուցե սրանց վերծանումից հնարավոր լինի ինչ որ բան պարզել:Ժամանակակից տեխնոլոգիաները մեզ թույլ են  տալիս իմանալ դրանց հստակ  տարիքը, քանի որ դրանք հայտնաբերվել են կառույցի մոտ ըստ այդմել կարելի է չբացառել, որ այդ մարդիկ եղել են հենց Սոնհենջի շինարարները:Հայտնաբերված գանգերից մեկի վրա դեռևս մնացել էին ատամները:Փորձագետները վստահեցնում են, որ մարդու ատամներով կարելի է որոշել նրա տարիքը և ինչ բացահայտում. պարզվեց, որ այդ մարդիկ հենց Ուելսի շրջանից էին որտեղից բերվել էին Սթոնհենջի քարերը:Ուսումնասիրությունների ժամանակ պարզ դարձավ, որ նախկինում հայտարարված թվականները չեն համապատասխանում իրականությանը, և որ Սթոնհենջի կառուցման վերջին փուլը  եղել է ավելի շուտ քան նրանք կարծում էին:Ըստ նոր տվյալների այն կառուցվել է 4.000 տարի առաջ դա զարմանալի բացահայտում էր հնէաբանների համար:
Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների մասնավորապես ռադիոկարբոնային սարքավորմանը, որը կարողանում է ճշտել ուրաքանչյուր իրի տարիք` 40 տարի ճշտությամբ,- ասում է բրիտանացի հնէաբան` Մայք Փիթսը:
Սա առաջին լուրջ բացահայտումն է, որը հերքում է դրուիդների տարբերակը որովհետև Սթոնհենջի կառուցման ու նրանց ապրած ժամանակաշրջանը բոլորովին չեն համընկնում, քանի որ դրուիդները Անգլիա  էին եկել 2.000 տարի առաջ:Այս փաստը միանգամայն դուրս է հանում դրուիդներին <<կասկածյալների>> շարքից:Դրա համար կփորփրենք ավելի վաղ շրջանները այն որ հռոմեացիները չեն կառուցել դա  նույնպես հաստատվում է ժամանակաշրջանների չհամընկնելու պատճառով:Այստեղ գաղթած եվրոպացիներից էլ Սթոնհենջը բավականին հին է:Այստեղ նույնպես շրջանների անհավասարություն կա:Վերը նշված քաղաքակրթություններից երեքը չհամընկան կառուցման շրջանի հետ:
Մնում է միայն բրիտները`պրիմիտիվ հասարակարգի ժողովուրդները:
Անհավանական է,բայց 4.000  տարի առաջ Բրիտանիան անցում է կատարում քարե դարը մտնելով բրոնզե դար:Բրիտները պրիմիտիվ մարդիկ էին որոնք զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ, հետագայում սովորում են մշակել նաև մետաղ: Ինչպես այսպիսի պրիմիտիվ մարդիկ կարող էին լինել նմանատիպ գերկառույցի շինարարները:Դա եղել է ամեն իմաստով բազմաչարչար ու դժվար գործի արդյունք:
1-ին խնդիրը որի հետ նրանք բախվել են դա շինարարական հումքն էր`քարերը որոնցով կառուցել են Սթոնհենջը,  այստեղ ամեն ինչ այդքան հեշտ չէ որովհետև օգտագործվել է քարի երկու տեսակ` փոքր կապույտ քարերը և հիմնական հսկա քարերը:Քարերի գլխավոր վայրը որտեղից բերել են շատերին է հետաքրքիր:Ուսումնասիրողները պարզելեն, որ Սթոնհենջից 30 կմ վրա գտնվում է մի վայր, որտեղ հենց այդ քարերից կան:Քարերը այստեղ հասցնելու համար  մարդու ուժը բավական չէ, բայց ոչ անհնարին:Կապույտ քարերը սակայն ուրիշ պատմություն ունեն. այդ քարերից Սոլսբերիի մոտ չկա, նույնիսկ պարզել, թե որտեղից են բերել դա ինքնըսինքյան բարդ խնդիր է դառնում հնէագետների համար:Այս օղակը քանդելու համար National geographic-ի  աշխատակիցները դիմեցին քարերի մասնագետներից մեկին, պարզելու թե որ քարի բաղադրությանն է նման Սթոնհենջի կապույտ քարերը:Այստեղ են հավաքված Անգլիայի գրեթե բոլոր քարատեսակները, որոնցից յուրաքանչյուրը իր մեջ մի պատմություն ունի բնութագրող Բրիտանիայի բնությունը:Եթե հավաքածույից որոշ քարեր նման լինեն Սթոնհենջի կապույտ քարերին, ապա հնարավոր կլինի բացահայտումներ անել, ինչու չէ նաև նշել հստակ տեղը:Այս նմուշներից կարելի է շեշտել հատկապես Պրեսելլե լեռները Ռելսի հվ-արևմուտքում այս եզրակացությանը բերում է մարդու տրամաբանությունը, սակայն իր մեջ ներառեով մեկ այլ գաղտնիք, այն որ Պրեսելլե լեռները Սթոնհենջից հեռու են 31կմ ինչպես կարելի է 4.000 տարի առաջ օգտագործելով միայն պրիմիտիվ տեխնիկա տեղափոխել այդ հսկա բեկորները իսկ գուցե ոչ ոք դրանք չի էլ բերել որևէ տեղից այն ուղղակի բնության <<կամքով>> շատ պատահական իսկզբանե այդտեղ է եղել:

Բելլա Ասլանյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий