«Լուվրը» սաքսոներեն բառ է, նշանակում է «ամուր կառույց»: Այս անունով եղել է թագավորական պալատ, և այժմ
կա հսկայական թանգարանային համալիր, որը համարվում է աշխարհում առաջիններից մեկը:
Թագավորական պալատ: Լուվրի կառուցումը վերագրվում է 12-րդ դարին, երբ Ֆիլիպ-Օգոստոս կայսրը Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով Սենայի ափին շինություն է կառուցում, որը զբաղեցնում էր ներկայիս Կուռ Կառեի 1/4 մասը:
Թագավորական պալատ: Լուվրի կառուցումը վերագրվում է 12-րդ դարին, երբ Ֆիլիպ-Օգոստոս կայսրը Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով Սենայի ափին շինություն է կառուցում, որը զբաղեցնում էր ներկայիս Կուռ Կառեի 1/4 մասը:
Թագավորական պալատի մակետը
Սկզբնական շրջանում շինությունը որպես նստավայր չի օգտագործվում, թագավորը
գերադասում է Սիտէ ամրոցը: Սակայն կառույցը դառնում է հանցագործներին պատժելու
վայր և արխիվ: 14-րդ դարում Կարլոս 5-րդ Իմաստունը Լուվրը միացնում է իր պալատին,
ստեղծում մեծ գրադարան: Նրա օրօք ֆրանսիացի թագավորները լքում են Լուվրը մինչև
1546թ., երբ Ֆրանցիսկ 1-ինը պալատ է բերում ճարտարապետ Պիեռ Լեսկոյին` շինությունը
վերածննդի ոճին բնորոշ ճարտարապետական տարրերով զարդարելու: Այս ընթացքում պալատը քանդակազարդում է Ժան Գոժոնը: Այժմ պալատը համալիրի մի քառակուսի մասն է
կազմում: Աշխատանքները շարունակվում են նաև Հենրիխ 2-րդի օրօք, որի մահվանից հետո
Եկատերինա Մեդիչին ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմին հրամայում է կառուցել Տյուիլրի
պալատը` միացնելով այն Լուվրին: Դելորմի մահվանից հետո շինարարությունը կանգ է
առնում, և նոր թափ է ստանում միայն Հենրիխ 4-րդի օրօք, ով էլ ավարտին է հասցնում
Մեծ պատկերասրահի և Ֆլորայի շինարարությունը: Ավելի ուշ Լուվրի բարգավաճումը
շարունակվում է Լյուդովիկոս 13-րդի և Լյուդովիկոս 14-րդի օրօք: Ճարտարապետներ
Լեմերսիեն և Լեվոն Կուռ Կառեին տալիս են ներկայիս տեսքը: 1624 թ-ին Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667թ. Կլոդ Պեռոն կանգնեցնում է արևելյան
ֆասադը: Երբ 1882թ. պալատը տեղափոխում են Վերսալ, աշխատանքները Լուվրում կանգ են
առնում: Իրավիճակը դառնում է այնպիսին, որ 1750թ. նույնիսկ ուզում են քանդել
Լուվրը: Կարելի է ասել, որ պալատը փրկել են փարիզյան վաճառականները, ովքեր 1789թ.
հոկտեմբերի 6-ին կազմակերպում են երթ դեպի Վերսալ, որպեսզի ստիպեն թագավորական
ընտանիքին վերադառնալ Փարիզ: Երկար հեղափոխական տարիներից հետո Լուվրի
կառուցողական աշխատանքները շարունակում է Նապոլեոն 1-ինը: Նրա ճարտարապետներ
Պերսիեն և Ֆոնտենը սկսում են համալիրի ձախ թևի շինարարությունը, որն ավարտվում է
1852թ. Նապոլեոն 3-րդի օրօք, որը վերջապես որոշում է ավարտին հասցնել Լուվրի
կառուցման աշխատանքները: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: 1871թ.` Փարիզի կոմունայի շրջափակման ժամանակ
սկսված հրդեհը ավերում է Տյուիլրին. արդյունքում Լուվրը մոտենում է ներկայիս
տեսքին:
Թանգարանային համալիր: Իր հասկայական հավաքածուի պատճառով Լուվրը համարվում է աշխարհի ամենահայտնի
թանգարանը, որի հիմքը հանդիսանում է թագավորական հավաքածուն: Սա աստիճանաբար
շատացել է, փոխանցվել սերնդեսերունդ և դարձել ներկայիս հավաքածուի թերևս մի մասը:
Հավաքածուի հիմնադիր ընդունված է համարել Ֆրանցիսկ 1-ինին, քանի որ նկարների
հիմնական քանակությունը հավաքվել է նրա օրօք: Նրա գերնպատակն է եղել արվեստի
գործերով գեղեցկացնել ու զարդարել Ֆոնտեբլոյի թագավորական պալատը:
1793թ.-ից որպես թանգարան օգտագործված Լուվրը մեծ ցուցասրահների կարիք ուներ:
1981թ., երբ որոշվում է թանգարանին հատկացնել պալատի մնացած մասը ևս, քաղաքապետ
Ֆրանսուա Միտերանը հաստատում է Լուվրի վերաշինման ծրագիրը: Ծագումով ճապոնացի
ամերիկաբնակ ճարտարապետ Յո Մինգ Պեյը ստանում է Նապոլեոնի պալատը կառուցելու
հրամանը, որտեղից պետք է լիներ թանգարանի գլխավոր մուտքը: Այս աշխատանքների
արդյունքում հավաքածուները տեղավորվելու էին նոր ցուցասրահներում:
Կուռ Նապոլեոն: Նապոլեոնի
պալատը ներառում էր երկու երկար շինություններ և հանդիսանում էր համալիրի
կենտրոնը: Այս նպատակով Պեյը 1983թ. նախագծում է կառուցել ստորգետնյա ճանապարհ`
ծածկված մետաղե կմախքի վրա կառուցված ապակե բուրգով:
21մ բարձրություն ունեցող բուրգը շրջապատված է 7 ջրավազաններով ու
շատրվաններով; Նրա կողքին կան չափերով փոքր 3 բուրգեր, որոնք տանում են դեպի 3
շինություններ` Ռիշելիե, Սյուլլի, Դենոն: Բուրգերի ճարտարապետությունն ու
շինարարությունն իրականացնելը իրականում բարդ էր. հսկա պատմական շինության
տարածքում կառուցել էլ ավելի պատմական ու հին հուշակոթողների օրինակ` ժամանակակից
ընկալմամ: Եգիպտական բուրգերին ձևով նման կառույցներն ապակուց են, թափանցիկ, այդ
իսկ պատճառով էլ հնարավոր է Լուվրը դիտել նաև պրիզմայի միջոցով: Բուրգերի տակ
կառուցված է կոնֆերենց-դահլիճ, ժամանակակից արվեստի ցուցասրահ և նոր սրահ` նվիրված
թագավորական պալատի պատմությանը:
Վերջինս բաղկացած է երկու սրահներից, որտեղ
ժամանակագրական հերթականությամբ նկարների, թերթերի, ամսագրերի, մոդելների,
քանդակների և փորագրությունների միջոցով ցուցադրվաում է Լուվրի պատմությունը:
Լուվրի մեծ բուրգի ինտերիերը
Ֆիլիպ-Օգոստոսի պալատը: Մեծ Լուվրի նոր նախագծի կառուցման ընթացքում տարածքը պեղվում է, արդյունքում
հայտնաբերվում է Ֆիլիպ-Օգոստոսի պալատը` ներկայիս Կուռ Կառեի տարածքում: Սյուլլի
սրահի տակ գտնվող շինության հիմքը ուներ քառակուսի հատակագիծ` շրջանաձև
աշտարակներով: Սյուաշարը կառուցվել է Կարլոս 5-րդի գահակալության օրօք, ինչի
միջոցով հնարավոր է եղել պալատից անմիջապես մտնել այգի: Պատկերասրահը, որն անցնում
է արևելյան կողմով, տանում է դեպի Դոնժոն և Ս. Լյուդովիկոսի սրահ /Սեն
Լուի.1230-1240թթ./:
1993թ. նոյեմբերի 20-ին տանգարանի 200-ամյանի առթիվ հավաքածուի գործերը
դասավորվում են ըստ հերթականության և տրամաբանական հաջորդականության: Լուվրն այժմ
ունի 7 ցուցասրահ` Արևելքի հնություններ և մահմեդական արվեստ, եգիպտական արվեստ,
հունական, հռոմեական և էտրուսկյան արվեստ, ձեռքի աշխատանքներ, քանդակագործություն,
գրաֆիկա և գեղանկարչություն:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս