Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն
նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական
ճշմարտությանն ընդդեմ: Հիմա ես գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՔ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել
մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները`
չնայած նրան, որ գիտեք, որ ճիշտ ժամանակ չեք ընտրել և նա դեռ պատրաստ չէ
դրան, և չնայած նրան, որ այդ մարդը դուք ինքներդ եք: Հիմա ես դա կոչում եմ ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ուրիշ կյանք փափագել և ես զարմանքով
նկատեցի, որ ինձ շրջապատող ամեն ինչ նպաստում էր իմ աճին: Հիմա ես դա
կոչում եմ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ
ճիշտ վայրում ճիշտ ժամանակին, և ամեն ինչ տեղի է ունենում ամենաճիշտ պահին:
Այդ իսկ պատճառով ես կարող եմ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Երբ ես ինձ սիրեցի, ես վերջ տվեցի սեփական ժամանակս գողանալուն և
դադարեցի ապագայի համար մեծ պլաններ կազմել: Այսօր ես անում եմ միայն այն,
ինչն ինձ ուրախություն և հաճույք է պատճառում, այն, ինչ ես սիրում եմ անել և
ինչը ստիպում է իմ սրտին ժպտալ: Ես անում եմ դրանք իմ ուրույն ձևով և իմ
ուրույն ռիթմով: Հիմա ես դա կոչում եմ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ
առողջությանը վնաս էր՝ ուտելիքից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից և
այն ամենից, ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում էր ինձ ինքս ինձնից:
Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ: Հիմա ես գիտեմ` դա
կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
Երբ ես սկսեցի ինձ սիրել, ես վերջ տվեցի միշտ ճիշտ լինելու
սովորությանս: Այդ պահից սկսած` ես ավելի քիչ էի սխալվում: Հիմա ես
բացահայտել եմ` դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի մասին: Հիմա ես ապրում եմ յուրաքանչյուր օրը և կոչում եմ դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ սեփական մտքերը կարող են ինձ
անհանգստացնել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Բայց ես կապեցի
այն իմ սրտի հետ. միտքս դարձավ արժեքավոր դաշնակից: Հիմա ես կոչում եմ այդ
կապը ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:
Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, առճակատումներից կամ այլ մարդկանց
կամ ինքներս մեզ հետ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց
այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Հիմա ես գիտեմ` դա ԿՅԱՆՔՆ է: