Մարդն իրեն կարող է թույլ տալ դուրս գալ համընդհանուր անարդարության դեմ եւ այդպես պահանջել համընդհանուր արդարություն, որի միակ ստեղծողը ինքը կլինի: Սակայն նա չի կարող հավաստել աշխարհի համընդհանուր տգեղությունը: Գեղեցկություն ստեղծելու համար նա պետք է միեւնույն ժամանակ եւ հրաժարվի իրականից, եւ խանդավառվի նրա որոշ հատկանիշներով:
Արվեստը վիճարկում է իրականը,
բայց չի թաքնվում նրանից:
Նիցշեն կարող էր մերժել տրանսցենդենտալիզմը` բարոյական կամ աստվածային, հայտարարելով, թե այդ տրանսցենդենտալիզմը մղում է զրպարտության այս աշխարհի եւ այս կյանքի դեմ: Բայց գուցե կա մի կենդանի տրանսցենդենտալիզմ, որի գեղեցկությունը խոստումնալից է, որը ի զորու է մեզ ստիպել սիրել եւ ամեն ինչից վեր դասել այս մահկանացու եւ սահմանափակ աշխարհը:
Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին,
այնքանով, որքանով նա փորձում է ձեւ տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը եւ ուզում է հափշտակել պատմությունից:
Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից: Նիցշեն կարող էր մերժել տրանսցենդենտալիզմը` բարոյական կամ աստվածային, հայտարարելով, թե այդ տրանսցենդենտալիզմը մղում է զրպարտության այս աշխարհի և այս կյանքի դեմ: Բայց գուցե կա մի կենդանի տրանսցենդենտալիզմ, որի գեղեցկությունը խոստումնալից է, որը ի զորու է մեզ ստիպել սիրել և ամեն ինչից վեր դասել այս մահկանացու և սահմանափակ աշխարհը: Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձև տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը և ուզում է հափշտակել պատմությունից:
Ստեղծագործությունը աշխարհի ամբողջականության պահանջն է եւ միաժամանակ նրա մերժումը:
Սակայն ստեղծագործությունը մերժում է աշխարհը իր չունեցածի պատճառով եւ հանուն այն բանի, որ երբեմն հենց ինքն է այն: Ընդվզումն այստեղ դիտարկվում է պատմությունից դուրս, մաքուր վիճակում, իր նախասկզբնական կնճռոտությամբ: Արվեստն ուրեմն մեզ պետք է տա վերջնական հայեցակետ ընդվզումի էության վերաբերյալ:
Յուրաքանչյուր ընդվզումի մեջ բացահայտվում է մետաֆիզիկական ամբողջականության պահանջը, դրան հասնելու անհնարինությունը եւ փոխարինվող աշխարհի ստեղծումը: Ընդվզումն այս տեսակետից աշխարհի ստեղծումն է: Նա է նաեւ սահմանում արվեստը: Ընդվզումի պահանջը,
ճիշտն ասած, գեղագիտական պահանջի մի մասն է: Բոլոր ըմբոստ
մտքերը,
ինչպես
տեսանք,
արտահայտվում են ճարտասանության կամ փակ աշխարհի
մեջ: Այս շարժումը վերաբերում է նաեւ բոլոր արվեստներին: Արվեստագետը աշխարհը
վերստեղծում է իր հայեցողությամբ: Բնության սիմֆոնիան երբեք չի հասկանա երգեհոնային երաժշտությունը: Աշխարհը
երբեք չի լռում,
անգամ նրա լռակյացությունը հավիտենական կրկնությունն է նույն նոտաների, որոնց թրթիռները խույս են տալիս մեզանից:
Ինչ վերաբերում է ընկալվող թրթիռներին, դրանք մեզ ընծայում են հնչյուններ, երբեմն մի ակորդ,
բայց երբեք`
մեղեդի:
Եւ սակայն
երաժշտությունը գոյություն ունի, որտեղ ավարտվում են սիմֆոնիաները, որտեղ մեղեդին
իր ձեւն է հաղորդում հնչյուններին, որոնք ինքնին
չունեն
ձեւ, որտեղ նոտաների արտոնյալ դասավորությունը, ի վերջո,
բնական
խառնաշփոթությունից դուրս է քաշում` հոգուն եւ սրտին բավարարվածություն տվող մի ամբողջականություն: «Ես ավելի ու ավելի եմ հավատում, – գրում է Վան Գոգը, – որ չպետք է դատապարտենք Աստծուն այս աշխարհի համար: Սա մի աշխատություն է, որ անհաջող է ստացվել»: Յուրաքանչյուր արվեստագետ փորձում է վերափոխել այդ աշխատությունը, ոճ հաղորդել նրան, որը բացակայում է:
Սակայն արվեստագետի ընդվզումն իրականի դեմ, որը եւ կասկածելի է դառնում ամբողջատիրական հեղափոխության համար,
նույն հաստատումն է, ինչ որ ճնշվածի ընդվզումը: Համընդհանուր բացասումից ծնված հեղափոխական ոգին բնազդաբար զգում է, որ արվեստում բացի հրաժարումից կա նաեւ համաձայնություն, որ հայեցողությունը համարձակվում է կշռադատել գործողությունը, գեղեցկությունը, անարդարությունը, եւ որ որոշ դեպքերում ինքը` գեղեցկությունը, կարող է դառնալ անբողոքարկելի անարդարություն: Բայց եւ ոչ մի արվեստ
չի կարող ապրել համընդհանուր մերժումով: Այնպես, ինչպես
յուրաքանչյուր միտք, որը սկզբում
աննշանակություն է, նշանակություն ունի, այդպես էլ անիմաստ
արվեստը
իմաստ ունի: Մարդն իրեն կարող է թույլ տալ դուրս գալ համընդհանուր անարդարության դեմ եւ այդպես պահանջել համընդհանուր արդարություն, որի միակ ստեղծողը ինքը կլինի: Սակայն նա չի կարող հավաստել աշխարհի համընդհանուր տգեղությունը:
Գեղեցկություն ստեղծելու համար նա պետք է միեւնույն ժամանակ եւ հրաժարվի իրականից, եւ խանդավառվի նրա որոշ հատկանիշներով: Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից… Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձեւ տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը եւ ուզում է հափշտակել պատմությունից:
Գեղեցկություն ստեղծելու համար նա պետք է միեւնույն ժամանակ եւ հրաժարվի իրականից, եւ խանդավառվի նրա որոշ հատկանիշներով: Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից… Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձեւ տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը եւ ուզում է հափշտակել պատմությունից:
Комментариев нет:
Отправить комментарий