Եգիպտոսը
Հին Արևելքի կարևորագույն կենտրոններից
մեկն է, իսկ եգիպտական
արվեստը համաշխարհային արվեստի անփոխարինելի
էջը:
Հին Եգիպտոսի արվեստի պատմությունը բաժանվում
է հետևյալ ժամանակաշրջանների`
1.
Մինչդինաստիական շրջան(Մ.թ.ա 5-4-րդ հազարամյակներ)
2.
Վաղ թագավորության շրջան(Մ.թ.ա
3000-2800 թթ)
3.
Հին թագավորության շրջան(Մ.թ.թ 28-23դդ)
4.
Միջին թագավորության շրջան(Մ.թ.ա 21-18 դդ)
5.
Նոր թագավորության շրջան(Մ.թ.ա 16-11 դդ)
6.
Ուշ թագավորության շրջան(Մ.թ.ա 11-4 դդ)
Այս ժամանակաշրջանների ընթացքում
Եգիպտոսում յուրովի զարգացում ապրեցին արվեստի բոլոր տեսակները, անգերազանցելի գոհարներ դառնալով
համաշխարհային արվեստում:
Եգիպտական օրդերի տարատեսակները |
Խոսելով Եգիպտական արվեստի մասին՝ առաջնահերթ
պետք է խոսել ճարտարապետության մասին. հսկա բուրգեր, հոյակերտ
տաճարներ և իհարկե, տաճարների
կարևորագույն մասը կազմող օրդերը` սյունահեծանային համակարգը,
որը բնութագրում
է եգիպտացի
ժողովրդի արվեստը,
ստեղծագործական միտքը: Օրդերը (լատ.`օրդո-շարք) ճարտարապետական հորնիվածքի
տեսակ է, որը պարունակում
է կոնկրետ դետալներ և կատարում ճարտարապետական առանձին ֆունկցիա:
Հանդիսանում է կանգուն համակարգ`
բաղկացած ուղղահայաց
(սյուն) և հորիզոնական (անտամբլիմենտ)
հատվածներից: Առաջացել
է Հին Հունաստանում, առաջին անգամ կիրառվել
է տեսաբան,
ճարտարապետ Վիտրուվիոսի`
”Տասը գիրք ճարտարապետության մասին” գրքի հեղինակի
կողմից: Չնայած այն հանգամանքին,
որ համաշխարհային ճարտարապետության մեջ առավելապես հայտնի է հունական
օրդերային համակարգը,
այնուամենայնիվ, եգիպտական
ճարտարապետության մեջ սյան դերը ևս շատ մեծ է: Դրա ձևերը բազմազան են:
Եգիպտական
օրդերը կարելի է բաժանել երկու խմբի` երկրաչափական և գեղարվեստական:
Առաջինը ի հայտ է եկել Հին թագավորության ժամանակ` III- IV դինաստիաների
փարավոնների կառավարման
տարիներին: Դրանք օգտագործվում էին հիմնականում դամբարաններում, ունեին քառակուսի
տեսք, չունեին կապիտելներ և հաճախ կարող էին զարդարված
լինել զարդաքանդակներով. դրանց միջին երկարությունը 1,5 մետր էր:
Հատշեպսուտի տաճարի քառակուսի սյուները |
Հաճախ Եգիպտական սյուների
առջև դրվում էին քանդակներ,
ինչպսին է Ռամզես III-ի տաճարը Ռամզեսիումում:
Ռամզես 3-րդի տաճարի սյուները |
Հին Եգիպտոսի սյուների
տեսակներից մեկն է նաև ուղղանկյունաձև բարակ տաշվածքներով (8-16) ցիլինդրանման
սյուների տեսակը:
Լուկսորի տաճարի ցիլինդրանման սյուները |
Սյուների
երկրորդ տեսակը, որը զարդարված
է բուսական
մոտիվներով, սկսում է ի հայտ գալ V և III դինաստիաների
օրոք:
Նոր թագավորության վաղ շրջանում, սյուների
ձևը կապված էր դրանց գտնվելու վայրի հետ: Եգիպտական
սյուների այս խմբի մեջ հանդիպում են հետևյալ տեսակները`
1.Պապիրուսի տեսքով
2.Պալմայի տեսքով
3.
Հաթոր աստվածուհու
դիմաքանդակը կրող կապիտելով
Ֆիվ քաղաքից հյուսիս`
մ.թ.ա 1–ին դարում սկսվել է կառուցվել
Հաթոր աստվածուհու
տաճարը` Դենդերում,
սակայն այն մնացել է անավարտ: Այստեղ կիրառություն են գտել միջին թագավորության շրջանից հայտնի հաթորական
սյուները` 4 կողմից Հաթոր Աստվածուհու
քանդակներով:
Հանդիպում
էին նաև սյուներ, որոնց կապիտելները իրենցից ներկայացնում էին Օսիրիս աստծո քանդակը:
4.Լոտոսի տեսքով
Էդֆու տաճարի լոտոսանման սյուները |
Էդֆու տաճարը կառուցվել է ընդմիջումներով մ.թ.ա 235-57թթ.: Հատակագիծը նման է Եգիպտական տաճարների ավանդական ձևին, միայն այն տարբերությամբ,որ արտաքին պատից ներս հիպոստիլային դահլիճի և սրբատեղիի շուրջն ունի շրջանցող միջանցք: Պիլոնի արտաքին պատը, ներքին պատերը, սյուները, արխիտրավը և այլ տարրերը ճոխ կերպով ծածկված են ռելիեֆներով: Բոլոր սյուներն ունեն բազմատեսակ տարբերակներով «կոմպոզիտ» տիպի խոյակներԱռավել բարդ տեսակ է շրջված զանգակի տեսք ունեցող կապիտելով սյունը, որը հազվադեպ է պատահում:
Զանգականման սյուներ |
Այսպիսի սյուներ հանդիպում
են Կառնակում:
Լուքսորը և Կառնակը ճարտարապետական համալիրներ են Թեբեում` նվիրված Ամոն Ռա աստծուն: Այս երկու տաճարները
իրար էին միանում 3կմ երկարությամբ ձգվող սֆինքսերի արահետով:
Կառնակի տաճարի մուտքը տանում էր 4 կողմից պատերով և սյուներով շրջապատված
բաց բակը, այնտեղի փոքր դռնից էլ` հիպոստիլյան դահլիճ (հուն.` հիպոստիլ-սյունին հենված):
Կառնակի հիպոստիլյան
դահլիճը` 130 սյուներով
(16 շարք), համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է: Անցարանը 3,5 մետր տրամագծով 20 մետր բարձրությամբ սյուներից
է կազմված,
որոնց խոյակները
ունեին բացված լոտոսի տեսք: Ներկայումս առաստաղը
չի պահպանվել,
բայց աղբյուրներից
մենք գիտենք, որ այն մուգ կապույտ էր` զարդարված
աստղերով:
Կառնակի տաճարի սյուները |
Իր զարգացման ավելի քան 3 հազարամյակների ընթացքում ճարտարապետությունը Եգիպտոսում ունեցավ կարևոր նվաճումներ, որոնք մեծ տեղ են զբաղեցնում համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ: Եգիպտական ճարտարապետությունը մշակեց գաղափարական-գեղարվեստական իր ուրույն արտահայտչամիջոցները` երկրաչափական պարզ ձևերից կազմված հորինվածքներ, կառուցվածքների համաչափ կուռ համակարգ, ինչպես նաև օրդերային համակարգ` բուսական մոտիվների օգտագործմամբ:
Անետ Բիլյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին
1-ին կուրս
Комментариев нет:
Отправить комментарий