понедельник, 3 ноября 2014 г.

Ծաղկի թերթերով զգեստներ. Լիմ Վեյի ակվարելները




Պատահական չէ, որ միայն կանանց են ծաղիկներ նվիրում… կինն ու բնությունն ասես անբաժանելի լինեն…
Երիտասարդ նկարչուհի Լիմ Վեյը իր ակվարելների հետ միաձուլում է տարբեր ծաղիկների թերթեր ու տերևներ: Ստացվում է այնպես, որ նրա պատկերած ֆիգուրների հագին ծաղկի թերթերից պատրաստված զգեստներ են…
Հագուստը ծաղկի թերթերով փոխարինելու գաղափարը նոր չէ: Մինչ Այս նկարչուհին մի քանի ստեղծագործողներ ևս ստեղծել են նման աշխատանքներ:
Ծաղիկները ամբողջովին լրացնում են Լիմ Վեյի պատկերած ֆիգուրներին` դրանց հաղորդելով նրբագեղություն ու յուրօրինակ հմայք: Ֆիգուրները նկարված են ակվարելով: Դրանք իրենցից ներկայացնում են պարզ գծագրված մարմիններ` դեմքերը ամբողջովին չնկարված: Աղջիկների անավարտ դեմքերը օդային, թեթև տպավորություն են թողնում: Դրանք միանգամայն ներդաշնակ են “ծաղիկներ-զգեստների” հետ:
Նկարչուհին պատմում է, որ իր ստեղծագործություններում ծաղիկներ օգտագործելու գաղափարը առաջացել է պատահաբար, երբ տատիկի համար նվեր պատրաստելիս գրքի կազմի վրա ակվարելով աղջիկ է նկարել, իսկ զգեստի փոխարեն վարդի թերթեր է դրել: Գաղափարը, փաստորեն, այնքան հաջող էր, որ շուտով Լիմը ստեղծում է նման ֆիգուրների մի ամբողջ շարք:




Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը


Комментариев нет:

Отправить комментарий