
Բայց Դիեմը միայն մատիտների միջուկների հետ չէ, որ աշխատում է: Իր փոքրիկ քանդակները նա ստեղծում է նաև մարմարե սպասքի, բարակ թղթերի, ատամները մաքրելու համար նախատեսված փոքրիկ փայտիկների վրա: Չաուի ցուցահանդեսները հաջողությամբ են անցնում Ամերիկայի տարբեր քաղաքներում, այդ թվում` Նյու-Յորքում, Լոս Անջելոսում և Չիկագոյում:
Նրա քանդակների մի մասը ներկայացնում
է հնդկական
դիցաբանությունը, մյուսները
դիտորդին տեղափոխում
են Աֆրիկա: Երբեմն նրա ստեղծագործություններում ի հայտ են գալիս էկոլոգիական
ևանթրոպոլոգիական թեմաներ:
Դիեմ Չաուն ծնվել է Սայգոնում,
1979 թվականին: 1986 թվականին իր հայրենի Վիետնամից
տեղափոխվել է Ամերիկա: 2002 թվականին
ավարտել է
Կորնուելյան արվեստի քոլեջը` ստանալով
բակալավրի կոչում ժամանակակից արվեստի բնագավառում:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий