
Ջենիֆեր Մաեստրեն իր քանդակների համար օգնագործում է երեք, չորս, հինգ, ութ, երբեմն նաև տասնհինգ տուփ մատիտ` կախված քանդակի մասշտաբից: երիտասարդ աղջիկը տասնյակ բազմագույն սուր մատիտներ է օգտագործում քանդակներ ու ֆիգուրներ ստեղծելու համար:
Ստեղծագործական այս միտքը նրա մոտ առաջացավ այն ժամանակ, երբ պատրաստվում էր Mass
College of Art – ի դիպլոմային աշխատանքին: Նա շատ էր ցանկանում իր իրերի համար ունենալ իր ստեղծած, օրիգինալ տուփերը, և արդյունքում ստեղծվեցին մատիտե քանդակ-տուփերը: Հենց այդ ժամանակվանից էլ սրածայր մատիտները նրա ձեռքում սկսեցին վերածվել կենդանիների, ծաղիկների կամ էլ ֆանտաստիկ կերպարների: Ֆիգուրները շատ հաճախ հստակ բովանդակություն կամ անվանում չունեն. դիտողը կարող է տեսնել ու ընկալել այն, ինչ ցանկանում է, այն, ինչ ուրվագծում են մատիտների սուր ծայրերը:
Դիտեք ինքներդ.
Комментариев нет:
Отправить комментарий