среда, 29 октября 2014 г.

Ինձ քեզ էին խոստացել...Սաֆարլի Էլչին



Երբ ուզում ես հեռանալ մի բանից, որը ցավ է պատճառում, թվում է, թե ավելի հեշտ կլինի, եթե մեկ անգամ էլ կրկնես արդեն անցած ճանապարհը:
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Մեծագույն դժբախտությունը անցյալում երջանիկ լինելն է
Բոեցիյ

*** Երբ մեզնից քիչ բան է կախված լինում, պլաններն ու հույսերը հաճախ սկսվում են անօգնական «եթե»-ից:
*** Ես այս ամբողջ ընթացքում սպասել եմ, որ ուր որ է կհայտնվի նա, ով կդառնա իմ ճակատագիրը այնպես, ինչպես գրքերում. բայց այսպես քչերի հետ է պատահում:
*** Ես ոչ մեկի հետ իմ մանկության մասին չեմ խոսում: Մանկական զգացմունքները միշտ էլ ծիծաղելի են, երբ ընկնում են ուրիշների ձեռքը:
*** Յուրաքանչյուր անցնող րոպեն  մի հնարավորություն է եթե ոչ ամեն ինչ, ապա գոնե շատ բան փոխելու համար:
*** Ճակատագրին դիմադրել է պետք, ճակատագիրը պետք է ընտրես, ոչ թե լողաս հոսանքի ուղղությամբ. երջանկությունը կարող ես ծեփել սեփական ձեռքերով: Ինձ թվում է՝ դու հանձնվում ես, եթե արդեն չես հանձնվել:
*** Եթե անցյալը բաց չի թողնում, ուրեմն այն դեռ չի անցել…
*** Տղամարդիկ ինքնախաբեությանը չեն տրվում, իսկ կանայք կարող են այդպես տարիներով ապրել:
*** Այն հարցին, թե բաժակը կիսով չափ լիքն է, թե դատարկ, ես տալիս եմ պատասխանի հետևյալ տարբերակը՝ «բաժակում ջուր կա»:
*** Շատ կարևոր է գոհ լինել… շրջապատող աշխարհից, աշխարհում քո ունեցած տեղից: Կյանքում ամենակարևորը նախապես ներելն է…
*** Մենք հակադրություններ էինք, միանգամայն տարբեր, բայց, դրանով հանդերձ, անհնարինի չափ մոտ...
*** Երկարատև երջանկությունն այցելում է նրանց, ովքեր ամուր բռնվում են նրա ակնթարթներից:
*** Ահա քո բառերը. «Դու ամեն ինչ ես…» … այս բառերից ես սկսում էի վախենալ: Վախենում էի հուսախաբ անել: Տղամարդիկ, նույնիսկ չնայած էգոիզմին, հասկանում է, որ կանայք ավելի լավն են: Ուղղակի նրանք սա բարձրաձայն չեն խոստովանում. համերաշխություն սերնդեսերունդ:
*** Կյանքի որոշակի ժամանակահատվածում մենք հանդիպում ենք մի մարդու, որը անհրաժեշտ է հենց այդ ժամանակահատվածում: Որոշակի ժամանակ ենք անցկացնում միասին, հետո անպայման բաժանվում ենք: Որովհետև մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջ գնա, մտնի նոր, իր ճակատագրի հաջորդ ժամանակաշրջանը: Ամուսնությունը մտածված է ծույլերի համար, ովքեր նախընտրել են ոչ թե առաջ գնալ, այլ կանգնել ճանապարհի կեսին:
*** Ես քեզ ինձ համար էի ուզում…ամբողջովին… Սիրո մեջ պայծառ ու լուռ խանդ կա, որը ծնվում է տարվա բոլոր եղանակներին քո կեսին պատկանելու ցանկությունից…
*** Թվում է՝ ես արդեն ապրել եմ սա անցյալում, նախորդ կյանքում: Եվ, ընդհանրապես, թվում է, թե քեզ միլիարդավոր տարիներ գիտեմ:
*** Ականջակալները ինձ բարկացնելու համար չէ, որ խճճվում են: Պարզապես ձախ ականջակալը սիրում է աջին. նրանք գրկախառնվում են. սա սեր է…
*** Բաց թողնել չի նշանակում մոռանալ…
*** Սերն առանց զոհերի չի լինում. կամ սկզբունքներով ես առաջնորդվում կամ հնարավորություններով: Կարևորը, որ զոհերը լինեն ինքնակամ, բաց սրտով…
*** Չի կարելի ինչ-որ բան պահել ու փայփայել և մտածել, որ այն երբեք չի փոխվելու: Ամեն ինչ իր պահպանման ժամկետն ունի:
*** Ես վերադարձա այնտեղ, որտեղ կորցրել էի նրան՝ այն գիտակցությամբ, որ ժամանակն է շարունակել ապրել՝ առանց այն ամենի, ինչը եղել է և այն ամենի, ինչն այլևս չի լինելու:
*** Այն մարդիկ, ովքեր կարողանում են տրվել իրենց երբեմն խելահեղ տարերքներին, գիտեն իրենց երջանկության գինը:
*** Ժամանակ առ ժամանակ պետք է թույլ տաս քեզ զբաղվել ոչինչ չանելով…
*** Տղամարդիկ ծույլ են և քայլեր են ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ այլև հնարավոր չէ ոչինչ չանել:
*** Հայտնիներից ինչ-որ մեկը գրել է, որ տղամարդիկ ամուսնանում են ձանձրույթից, կանայք՝ հետաքրքրությունից: Երկուսն էլ արդյունքում հիասթափություն են ապրում… Իհարկե, լինում մեն նաև հաջող ամուսնություններ, իսկ այդ հաջողությունը համբերատարության արդյունք է: Բայց ոչ բոլորն են, որ համբերություն ունեն…
*** Ներելու համար չի պահանջվում, որպեսզի հասկանաս այն մարդուն, ում ներում ես:

*** Ինչու վերադառնալ անցյալ, եթե միևնույն է, չես վերցնելու նրանց, ովքեր այնտեղ մնացել են: Բաց թողնել չի նշանակում դավաճանել:
*** Կյանքում ամեն ինչ կարող է պատահել, բայց երբ երեխան մահանում է մոր ձեռքերի վրա, սա  դժվար է արդարացնել «ամեն ինչ արվում է լավի համար» կամ «ուրեմն այսպես պետք է լիներ» արտահայտություններով:
*** Կյանքն առաջ է գնում: Բնության մեջ ոչինչ կանգ չի առնում: Արևածագից հետո՝ մայրամուտ, բողբոջից՝ ծաղիկ, թրթուրից՝ թիթեռ, անցյալից՝ ներկա…
*** Պետք է հավաքել մտքերս, սակայն, վախենում եմ, որ ոչ մի միտք հավաքին չի գա…
*** Ես ինձ ատում եմ այն բանի համար, որ այսքան անտանելիորեն կարոտում եմ քեզ…
*** Անսահման հանգստությամբ սկսում ես սպասել հենց այն ժամանակ, երբ սպասելու բան էլ չկա…
*** Ժամանակը, իհարկե, հոգու վատ բժիշկ չէ, բայց մարմինդ այդպիսի բժշկի չես վստահի…Ես նրա վրա բարկանում եմ, որովհետև վախենում եմ չհասցնել:
*** Տղամարդկանց հաճելի է իմանալ, որ կանանց բարկացնում է նրանց բացակայությունը...


Комментариев нет:

Отправить комментарий