Մինիմալիստական լուսանկարների շարքը ստիպում է նորովի նայել
գեղանկարչության ուղղություններից մեկին` նատյուրմորտին: Ամենասովորական կենցաղային իրերը դիտորդի առաջ բացահայտում են իրենց
մեկ այլ` գեղարվեստական իմաստը: Լուսանկարիչ
Բրենդոնն իր մինիմալիստական լուսանկարներով դիտորդին ներկայացնում է հենց այդ գեղարվեստական
կողմը:
Գունավոր, բայց միևնույն ժամանակ լակոնիկ լուսանկարները ներկայացնում
են սպասք, սնունդ, կենցաղային տարբեր իրեր` իրենց ողջ հասարակ գեղեցկությամբ:
Լուսանկարիչը ծնվել է Պենսիլվանիա արվարձնում: Որպես լուսանկարիչ`
նա ունի BFA կոչում, որը ստացել է
Արվեստի դպրոցում սովորելուտարիներին: Ներկայումս Դեյդիվ Բրենդոնն ապրում և աշխատում է Բռուկլինում
(Նյու-Յորք):
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий