***
Խիղճը սովորաբար
տանջում է ոչ նրանց, ովքեր
մեղավոր են:
***
Մի՞թե հարկավոր
է նախ վախ ապրել՝ համոզվելու համար, որ
ինչ որ մեկին սիրում ես…
***Ատելությունը մարդուն անզգույշ է դարձնում:
***
Պատերազմի ժամանակ երջանկությամ մասին մարդկանց պատկերացումները միշտ էլ կապված են ուտելիքի հետ:
*** Երբ սիրում ես, ծնվում
են նոր վախեր, որոնց
մասին առաջ անգամ չէիր կասկածում:
***
<<Հեշտ է քննադատել և լինել քաջ, երբ
դու ոչինչ չունես>>,- մտածում էր նա,- բայց երբ դու ունես ինչ-որ
թանկ բան, ամբողջ
աշխարհը փոխվում է: Ամեն
ինչ դառնում է և հեշտ և դժվար, իսկ
երբեմն բոլորովին անտանելի:
***
Առաջ մենք մեր աչքերն հառում էին երկինք աղոթելու համար, իսկ
հիմա՝անիծելու…
*** -Ապրել.. երիտասարդ… Այդ ժամանակ ձեզ համար վերջ պատերազմին…դուք բարի եք… դուք
մեղավոր չեք…ապրել.. Դուք… Մենք… Բոլորս:
-Ձայնը խորն էր, կամաց: Այդ ձայնն արտաբերեց <<ապրել>> բառն այնպես, ինչպես
վաճառականն է սև շուկայում գոռում <<կարագ>>, ինչպես անբարոյականն է շշնջում <<սեր>>:
Մեղմ, համառ, գայթակղիչ
ու կեղծ, ասես
կարելի է կյանքը գնել…
***
Ի՞նչ միտք ունի տխրել: Ե՛վ
ապրելն է մեռնել, և՛
չապրելը…
***
Միշտ էլ մահանում են չափազանց շուտ, անգամ
եթե մարդը 90 տարեկան է…
***
Մեռնելն ավելի հեշտ է, քան
ապրելը:
***
Մենք միշտ մոռանում ենք, որ
ցանկացած ժամանակ ինքներս կարող ենք վերջակետ դնել…
***
-Դու ուզում ես ամուսնանալ ինձ հետ,- փնթփնթաց նա,- իսկ սիրում ես ինձ արդյոք՝ չգիտես:
-Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ: Միթե՞ դրա համար անհրաժեշտ չէ ավելի շատ ժամանակ և ավելի շատ լինել միասին:
- Միգուցե... Այդ
դեպքում ինչու՞ ես որոշել ամուսնանալ ինձ հետ:
Էլիզաբեթը
լռում էր որոշ ժամանակ:
-Իսկ չե՞ս մտածում, որ նույն բանը կարող էր պատահել քեզ և ուրիշի
հետ,- հարցրեց նա վերջապես:
Գրեբերը
շարունակում էր նայել մոխրագույն ավազե գորգին, որն
առաջացել էր պատուհանի մոտ՝ անձրևի հոսքի պատճառով:
-Միգուցե, դա կորող էր իմ և մեկ ուրիշի հետ պատահել,-ասաց նա,-որտեղի՞ց
իմանամ: Բայց հիմա, երբ
սա մեզ հետ է տեղի ունեցել, եսս չեմ կարողանում պատկերացնել, որ քո փոխարեն կարող էր լինել ուրիշը…
***
Ծիծաղելն ավելի լավ է, քան
լացելը: Հատկապես, երբ և՛ մեկը, և՛
մյուսն անօգուտ են:
***
-Դուք ժպտում եք,- ասաց նա,- և դուք այնքան հանգիստ եք: Ինչու՞
չեք գոռում:
-Ես գոռում եմ,- ասաց Գրեբերը,- պարզապես
դուք չեք լսում:
***
-Կորչի գրողի ծոցը խուճապը,- հայտարարեց նա,- հարկավոր է ազատվել դրանից: Տեսնում
ես՝ ինչպես եմ դողում:
- Այդ դու չես դողում, կյանքն
է դողում քո մեջ և դա բոլորովին կապ չունի քաջության հետ: Քաջ
է նա, ով
պաշտպանվելու հնարավորություն ունի: Մնացած
ամեն ինչը պարծենկոտություն է: Մեր
կյանքը, Էլիզաբեթ, մեզանից ողջամիտ է:
Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը
Комментариев нет:
Отправить комментарий