пятница, 17 октября 2014 г.

Տառափորագրություն կամ այբբենական գրավյուրա





Իտալացի նկարիչ Անտոնիո Բասոլին, ով ապրել է 18-րդ և 19-րդ դարերի սահմանագծում, ստեղծել է լատինական այբուբենի տառերի պատկերներով փորագրանկարների շարք, որն իրենից ներկայացնում էր պատմական տարբեր ժամանակահատվածներում կառուցված ճարտարապետական շինությունների շարան՝ յուրաքանչյուրը մեկ լատինական տառի տեսքով: Նկարիչ-դիզայները իր “Գեղանկարչական այբուբեն”  շարքը ներկայացրեց 1839 թվականին:  Դա մի ալբոմ էր, որը բաղկացած էր բարդ լիթոգրաֆիաներից, որոնցից ամեն մեկը ներկայացնում էր մի ճարտարապետական շինություն: Այբուբենը բաղկացած էր 25 տառից, բացի J տառից, որը այդ ժամանակ չկար լատիներեն այբուբենում:
Այս մոնոխրոմ պատկերները բաղկացած են շատ բարդ դետալներից: Եթե սրանց ուշադիր նայենք կտեսնենք աղյուսներ, ամպեր, մարդկանց սիլուետներ և շատ այլ առարկաներ, որոնք սկսվում են այն տառով, որը ներկայացված է ընդհանուր պատկերում:
Դրանց վերևում թարգմանություններն էին լատիներենից անգլերեն և ֆրանսերեն: Ամեն փորագրանկար ունի իր պատմությունը: Դրանցից մեկում անդորր է, և հանգիտ տեսարան, մյուսում` ամպրոպ և փոթորիկ:





Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий