вторник, 14 октября 2014 г.

Քանդակագործ Քենեթ Ռիդենի մարդ-բնություն շարքը



Դե եսիմ...-ը շարունակում է ներկայացնել մեր օրերի արվեստագետներին: Ժամանակակից քանդակագործ Քենեթ Ռիդենը ստեղծում է քանդակներ մասնավոր և կորպորատիվ հավաքածուների, ինչպես նաև հատուկ շրջակայքների համար: Արվեստագետի համար իր բնակատեղին ոգեշնչող վայր է աշխատելու և ապրելու համար: Քանդակագործի համար բնությունն ամենալավ ուսուցիչն է: Նա գտնում է, որ ավելի լավ է կարողանում աշխատել, երբ գտնվում է բնության գրկում: Նրան նաև դուր են գալիս քաղաքի շքեղությունները, որոնք ստեղծված են մարդու ձեռքով: Այս երկու ծայրահեղությունները Քենեթին օգնում են ավելի լավ հասկանալ մշակույթը: Քենեթի աշխատանքը շատ հաճախ ունի ներկայացուցչական ձև: Այն ծառայում է որպես  ինչ-որ բանի արտահայտման  միջոց: Նույնիսկ իր ժամանակակից հայեցակարգերին ուղղված աշխատանքները, որոնք դուրս են մշակույթի և պատմության հետ կապված  իր նախասիրությունների շրջանակներից,  ծնունդն են բնության հանդեպ ունեցած իր սիրո:   Որպես քանդակագործ Քենեթը աշխատում է ամենատարբեր նյութերի ու տեխնիկաների հետ: Նա ընտրեց Կանզասի համալսարանը՝ արվեստի գործչի կոչում ստանալու համար, քանզի այնտեղ աշխատանքները ներկայացնելիս առաջադրված էր օգտագործել քանդակելու համար կիրառվող ամենաբարդ նյութը: Նա օգտագործում է չժանգոտվող պողպատ, ալյումին և բրոնզ: Մեծ աշխատանքների դեպքում նա միաձուլում է քարը, ջուրն ու բրոնզը: Եթե քանդակը պատվիրված է  դրսում դնելու համար, Քենեթն օգտագործում է ավելի երկարակյաց  նյութ: Թեպետ Քենեթն իրեն առաջին հերթին համարում է ստեղծագործող արվեստագետ, նա նաև հետաքրքրված է արվեստի դասեր տալով: Արվեստագետը դասախոսություններ է կարդում  իր քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ներկայացնում ենք Ռիդենի քանդաներից մի քանիսը: Դրանք տարբեր սյուժեներով, նույնիսկ գունավոր և հագուստներ հագած, ինչն այնքան էլ բնորոշ չէ քանդակագործությանը:


 Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը

Комментариев нет:

Отправить комментарий