вторник, 7 октября 2014 г.

Կենդանի քանդակներ Գուդա Կոստերից



Հոլանդացի նկարչուհի Գուդա Կոստերը ստեղծում է “կենդանի” քանդակներ, որոնք այնուհետև նկարում է ֆոտոխցիկով: Նրա քանդակների հիմքը կազմում է գեղեցիկ հագուստ կրող մարդկային մարմինը: Ինքը` նկարչուհին կարծում է, որ հագուստը յուրօրինակ արվեստի տեսակ է, որը արտացոլում է այն, թե ինչպես է մարդն իրեն տեսնում շրջակա միջավայրում: Նկարչուհին իր աշխատանքները ներկայացրել է “Կենդանի քանդակներ” վերնագրով: Նրա աշխատանքներում գլխավոր դերը խաղում է հագուստը: Առօրյա կյանքում մարդիկ իրենց սոցիլական վիճակը կամա թե ակամա հենց հագուստի միջոցով են արտահայտում:

Նկարչուհին  կարծում է, որ իր աշխատանքները ժամանակի, տարածության և հագուստի արդյունաբերության զուգորդումն են: Նրա աշխատանքների յուրահատկությունն այն է, որ որպես քանդակ են ծառայում իրական, կենդանի մարդիկ: Հեղինակը ինքն է կարում հագուտները և կատարում ձևավորումները:






Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий