Լեհաստանը կարծես թե շատ սյուրռեալիստներ է տալիս.... Հայտնի Յացեկ Յերկան, ով դարձյալ ազգությամբ լեհ է, մինչ օրս շարունակում է զարմացնել իր սյուրռեալիստական երևակայությամբ: Լեհ ժամանակակից սյուրռեալիստ է նաև Ռաֆալ Օլբինսկին: Նա իր ստեղծագործություններում թույլ է տալիս տեսնել ամենահասարակ առարկաները անսովոր ռակուրսներից: Օլբինսկու երևակայությունը սահմաններ չունի. նրա աշխատանքներում ծառերը մարդկային դեմքով են, անձրևանոցի փոխարեն կանայք են, ամպերն ականջներ ունեն և այլն...
Ռաֆալն
իր նկարչական գործունեությունը սկսել է որպես դեկորատոր և բեմանկարիչ: 36 տարեկանում նա ներգաղթել է ԱՄՆ, որտեղ և սկսվել է նրա գեղանկարչական կարիերան:
Մեծ ճանաչում Օլբինսկին ստանում է այն բանից հետո, երբ նրա նկարները հայտնվում են "Թայմ", "Նյուսուիկ", "Ատլանտիկ Մոնտլի", "Փլեյբոյ", "Նյու-Յորքեր", "Նյու-Յորք թայմս" և այլ ամսագրերում ու պարբերականներում: Դե եսիմ...-ը ներկայացնում է Ռաֆալ Օլբինսկու սյուռեալիստական ստեղծագործություններից մի քանիսը.
 |
| Մանկություն |
 |
| Զրույց |
 |
| Գիրքը կազմով մի դատիր |
 |
| Այո/Ոչ |
 |
| Արձագանք |
 |
| Սպասում ենք |
 |
| Արցունքներ |
 |
| Դուռն են թակում |
 |
| Կակաչ |
 |
| Ճայերի խլացնող ձայնը |
 |
| Անմեղություն |
 |
| Հիերարխիա |
 |
| Համոզմունքների հարձակում |
 |
| Իմ ներսում |
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий