Սյուների
կոնստրուկցիան, որը գալիս է Հունաստանից և Հռոմից և արտահայտվում է սկզբում
փայտյա, ապա նոր միայն քարե նյութի մեջ, հանդիսանում է վաղ ճարտարապետական շրջանի
հիմնական տարր, որն էլ ձևավորելու է հետագայում դասական օրդերը: Օրդեր բառացի
թարգմանաբար նշանակում է ներդաշնակություն, կարգ ու կանոն: Կառուցվածքային առումով
հին հունական օրդերն ունի երկու տեսակ` դորիական և հոնեական: Սյուների
անվանումները կապված են այն տեղանունների հետ, որտեղ դրանք ձևավորվել են: Օրդերը
կազմավորվել է արխաիկ դարաշրջանում, սակայն ամբողջապես հղկվել է կլասիցիզմի
ժամանակ: Սյան առաջին տեսակն ավելի հասարակ է, մոնումենտալ, ձգված, երկրորդը`
թեթև, պլաստիկ և ոչ ձգված: Հունական օրդերի կառուցվածքն հաճախ համեմատում են
մարդու անատոմիական կառուցվածքի հետ /անթրոպոմորֆիզմ/, ինչը բնորոշ է նաև ողջ
հունական արվեստին: Արվեստի տեսաբան Վիտրուվիոսը դորիական սյունն համեմատում է
տղամարդու, հոնեականինը` կնոջ կառուցվածքի հետ: Օրդերը սկզբում կառուցում էին
փայտից և այն չուներ այս տեսքը, սակայն նյութի փոփոխության հետ կապված սյուների
տեսքը ևս ենթարկվում է փոփոխության և
կատարելագործման:
|
Հունական սյան տեսակները |
|
Դորիական օրդեր: Իր փայտե նախատիպը կազմված է
3 հիմնական մասից` ստերեոբատ, սյուն և անտաբլեմենտ: Սյան բույնը ավարտվում է կապիտելով,
որի քառանկյուն /ապակա/ և կլորավուն /էխին/ մասերը իրենց միջոցով անցումը դեպի կապիտելին
իրականացվում է թեթևությամբ: Անտաբլեմենտը կազմված է 3 մասից: Ներքևի հատվածը արխիտրաֆն
է, որի վրա դրված է ֆրիզը` զարդարված ուղղահայաց կտրվածքներով` տրիգլիֆներով և բաց
տարածություններով` մետոպներով: Անտաբլեմենտն ավարտվում է կառնիզով, որն իր հստակ հորիզոնական
դիրքով դոմինանտային է ցանկացած շինության նկատմամբ և վերջնական տեսքի է բերում կառույցը: Մյուս բոլոր սյուներից դորիականն առավելապես տարբերվում է էնտազիսով`լայնությամբ: Սյան վերևի մասը բարակ է և աստիճանաբար լայնանում է:
|
Դորիական օրդեր |
|
Դորիական օրդեր |
Հոնեական օրդեր: Սա դորիականից խիստ տարբերվում է իր պրապորցիաներով և դետալներով:
Սյունն ունի հիմք` բազա, և խոյակներով` վոլյուտաներով, զարդարված կապիտել: Կապիտելի վրա աբակն է, որի վրա դրված երեք հաստ շերտերից կամ դարակներից անցում է կատարվում դեպի ճակտոն: Դորիականի նման սրա անտաբլեմենտը ևս ունի նույն կազմությունը` կառնիզ, ֆրիզ, արխիտրաֆ:
|
Հոնեական օրդեր |
|
|
Հոնեական օրդեր |
Մ.թ.ա 5-րդ դարի վերջին ի հայտ է եկել հունական սյան երրորդ տիպը`
կորնթական օրդերը, որի սյունը նույնքան շքեղ է, որքան հոնեականինը, իսկ անտաբլեմենտն
ավելի բարձր է: Կապիտելը զարդարված է ականթի տերևներով:
|
Կորնթական օրդեր |
Ամենայն հավանականությամբ այս
սյունն առաջին անգամ օգտագործվել է Բասսայում գնվող Ապոլլոնի տաճարի կառուցման ժամանակ:
Ավելի կատարելագործված կորնթական օրդերների հանդիպում ենք Էպիդավրոսի կլոր տաճարում,
իսկ 4-րդ դարի վերջին սյուների հենց այս տեսակով է կառուցվում Լիսիկրատի հուշակոթողը
Աթենքում:
Դե եսիմ` Գ.Ն.