Կոմիքս (անգլ. comic-ծիծաղելի)` մուլտիպլիկացիոն
պատմություններ, պատմություններ նկարներում: Կոմիքսը համատեղում է արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են գրականությանը
և պատկերային արվեստը: Որոշ երկրներում կոմիքսներն ունեն իրենց անվանումները. ֆրանսալեզու աշխարհում` bande dessinee կամ
BD, Ճապոնիայում կոմիքսները անվանում
են մանգա:
Կան կոմիքսների բազմաթվ
բնորոշումներ, բայց դրանք բոլորը
միասին տանում են դեպի նրան, որ կոմիքսը
իրենից ներկայացնում է պատկերների մի շարք, որտեղ պատմվում է ինչ-որ մի
պատմություն: Ըստ մի շարք հետազոտողների կոմիքսը դա պատմողական և տեսողական
գործոնների ամբողջություն է: Սկոտ
Մակլաուդը, որը <<Կոմիքսի էությունը>> գրքի հեղինակն է, ներկայացնում է
կոմիքսի կարճ բութագիրը .<<հաջորդական պատկերներ կամ զվարճալի այլ պատկերներ
իմաստային հետևողականությամբ>>:
Ժորժ Սադուլը բնորոշում է կոմիքսը
որպես <<պատկերներ նկարներում>>:
Կոմիքսներում պարտադիր չէ տեքստի
առկայությունը, գոյություն ունեն նաև համր կոմիքսներ, որտեղ կա սյուժեի բնազդային
հասկացություն (օրինակ Ժան Ժիռոյի <<Առզակը>>): Բայց ավելի հաճախ
կոմիքսներում խոսքը փոխանցվում է ֆիլակտերի օգնությամբ, դրանք <<բառային
փուչիկներ>> են, որոնք որպես կանոն պատկերվում են ամպիկի տեսքով, դրանք
դուրս են գալիս կամ շուրթերից կամ գլխից` մտքի տեսքով: Հեղինակի խոսքը դրվում է
կոմիքսի ներքևի կամ վերևի մասում:
Կոմիքսները կարող են լինել և
գրական ժանրից և նկարչական ոճով: Նրանց ամենատարածված ժանրերը դրանք արկածներն ու
ծաղրանկարնրն են:
Կոմիքսներում պատկերներն ունեն
որոշակի կանոններ, դրանք հեշտացվում են արագ նկարելու հեշտ ընկալվելու և կարդացողի
ու պերսոնաժի հետ նույնանալու համար:
Իրենց ծավալով կոմիքսները կարող
են լինել կարճ շերտերով և մինչև ծավալուն գրաֆիկական վեպեր և սերիալներ` բազմաթիվ թողարկուներով:Կոմիքսը սերտորեն կապված է ֆիլմի և հատկապես մուլտֆիլմի
հետ: Ինչպես ասել է Մակլաուդը <<ֆիլմը ժապավենի վրա, դա շատ դանդաղ կոմիքս
է, տարածությունը կոմիքսի համար այն է, ինչ ֆիլմի
համար ժամանակը>>, իսկ անգլերեն լեզվով <<cartoon>>`ծաղրանկար,
կարող է նշանակել և կոմիքս և մուլտֆիլմ: Ճապոնական բոլոր մուլտֆիլմերի
անիմացիաների հիմքում ընկած են ճապոնական կոմիքսները` մանգաները:
Կոմիքսների հիմնական բաղադրիչներն
են`
- կեղևը, այն տալիս է կոմիքսի հիմնական իմաստը, պատկերից բացի կեղևին կարող են լինել անվանումներ, ֆիլմերի լոգոներ, գներ, գովազդ, թվականներ, նկարիչների ստորոգրություններ:Կեղևը կարող է գտնվել երկու էջերի վրա, աջ մասը <<ճակատային >>է , ձախը` <<հետին>>:
- ճակատային մաս- պատկեր տիտղոսաթերթից առաջ:Ընթերցողին տալիս է հնարավորություն ավելի շատ իմանալ կոմիքսի մասին:
- տիտղոսաթերթ-նրա վրա կարող ե ն գտնվել կարճ գրառումներ, հեղինակների անուններ, կարող են ուղեկցվել ոչ մեծ իլուստրացիաներով (նկարազարդումներով):
- հիմնական մաս-էջերը, որոնց թիվը անսահմանափակ չէ, բայց ստանդարտ կոմիքսներում դրանք 20-40 են:
- pin-up page-լրացուցիչ նկարներ` հիմնական նկարիչներից կամ այլ մարդկանց կողմից ստեղծված, որոնք ինչ-որ կապ ունեն կոմիքսի հետ, օրինակ կեղևի այլընտրանքային տարբերակներ:
Առաջին ամերիկական
կոմիքսը`<<Արջուկներն ու վագրը>>
դուրս է եկել 1892թ-ին:
1894թ-ին
<<World>> տպագրատանը հրատարակվում
է Ռիչարդ Ֆ. Առտկոլտի <<Էլեկտրիկ Ուորլդ>> թերթը, որտեղ նա ներկայացնում էր կոմիքսներ,
որտեղ գլխավոր գործող անձիք էին ծաղրածուն և շունը:
Ավելի ուշ Առտկոլտը հրատարակում է
<<Ալլեի Հոգանի>> շարքը, այնտեղ երկրորդական
դերում էր դեղին կոստյումով մի տղա, որը շատ սիրվեց Նյու Յորքի բնակիչների կողմից:
XX դարում կոմիքսը դառնում է
ամենահայտնի ժանրերից մեկը հասարակական արվեստում: Գլխավոր ժանրերը կոմիքսի մեջ
դառնում են դետեկտիվները, սարսափները, ֆանտաստիկան, գերհերոսների մասին
պատմությունները:
Նաիրա Աբրահամյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
4-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий