Հայ
գեղանկարչության մեջ պատմական ժանրի հիմնադիր Վարդգես Սուրենյանցը Հայոց
կաթողիկոսին պատկերել է այն պահին, երբ նա ստացել է տխրահռչակ հրովարտակը՝
հունիսի 12-ի օրենքը (1903) հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին, ինչը
նշանակում էր հայ թեմական դպրոցների փակում։ Նամակը փակ ծրարում ընկած է
Վեհափառի առջև, որի բովանդակությունը սակայն հայտնի է նրան. այդ մասին
հայտնել էր նամակաբերը՝ նույն այդ օրենքի նախաձեռնողներից մեկը՝ Երևանի
նահանգապետ Նակաշիձեն։ Վերջինս շինծու ցավակցությամբ լի իր խոսքն ավարտում
է այսպես.
-Վեհափառ, ստիպված եմ կատարելու օրենքը, այլապես ի՞նչ պատասխան պետք է տամ Աստծո և իմ երեք զավակների առջև։
-Իսկ ես ի՞նչ պատասխան պետք է տամ իմ երեք միլիոն զավակների առջև, պարոն նահանգապետ,- զայրացած հարցնում է Կաթողիկոսը։
Նկարում համակ զայրույթ ու կամք արտահայտող Վեհափառի դեմքը, ամուր
սեղմված բռունցքներն արտահայտում են խորին համոզմունք, որ իր ժողովրդի
հանդեպ կատարված ոչ մի չարագործություն անպատիժ չի մնա։ Եվ պատիժը
չուշացավ. 1903թ. հոկտեմբերի 10-ին, Թիֆլիսում, հնչակյանները կազմակերպեցին
հունիսի 12-ի օրենքի գլխավոր նախաձեռնող, Կովկասի փոխարքա Գոլիցինի
մահափորձը։ Ծանր վիրավորված և կաթվածահար Գոլիցինը ստիպված էր հեռանալ
Կովկասից։ Նրան փոխարինած Վորոնցով-Դաշկովը մեղմացրեց հայության դեմ
հալածանքները. վերաբացեց հայկական դպրոցները։
Մյուս չարագործը՝ Նակաշիձեն, նույնպես ստացավ իր արժանի պատիժը։
1905-ին, լինելով արդեն Բաքվի նահանգապետը, նա կազմակերպում է
հայ-թուրքական ազգամիջյան կոտորածները։ Նիկոլ Դումանի հրահանգով 22-ամյա
երիտասարդ դաշնակցական Դրաստամատ Կանայանը՝ Դրոն, 1905թ. մայիսի 11-ին
իրագործեց Նակաշիձեի մահապատիժը Բաքվի կենտրոնական փողոցներից մեկում։
Հ. ՄԱՆՋՅԱՆ
աղբյուրը` http://www.hayzinvor.am/
Комментариев нет:
Отправить комментарий