пятница, 25 января 2013 г.

Art Brut. աութսայդերի արվեստ



Վառենիկ Աննա

Art brut (կոպիտ արվեստ, չմշակված, անսահմանափակ արվեստ) տերմինը մտցրել է ֆրանսիացի նկարիչ Ժան Դյուբյուֆեն, որպեսզի բնորոշի իր հավաքած նկարները, պատկերները և քանդակները, որոնք ստեղծվել են ոչ պրոֆեսիոնալ նկարիչների կողմից, ովքեր հանդիսանում էին հոգեկան հիվանդներ, հաշմանդամներ, բանտարկյանլներ, միայնակներ և այլն: Որպես համարժեք անգլալեզու գրականության մեջ օգտագործվում է աութսայդերների արվեստ տերմինը (կողմնակի անձանց, օտարների կողմից ստեղծված  արվեստ): 
  Այս արվեստը դուրս է գալիս առողջ մտածելակերպի սահմաններից, ունակ է ապշեցնել, զարմացնել ինչպես արվեստաբաններին, այնպես էլ հասարակ, ոչ մասնագետ մարդկանց: Շատ հաճախ այն մտածված չէ, պատահականության արդյունք է: Տձև խողովակներ ավտոտնակների վրա, ցեմենտից և անվադողերից հսկայական խրտվիլակներայս ամենը art brut է, <<կոպիտ արվեստ>>: 
   Անկայուն նյարդային համակարգով մարդկանց հասարակությանը միշտ փորձել է մեկուսացնել: Նրանց տեղավորում էին այսպես կոչված <<դեղին տներ>>, իզոլացված առանձնատներ: Մինչդեռ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել նաև Նիցշեն, Վան Գոգը, Վռուբելը, Դոստոևսկինբայց նրանք հանդիսանում են համաշխարհային մշակույթի գլուխգործոցների հեղինակներ և նրանց ճակատագիրը այլ կերպ է դասավորվել:
  1912թ-ին շվեյցարացի ավանգարդիստ Պաուլ Կլեեն <<Ալպեր>> ամսագրի էջերում  գրել է. <<Եթե խոսքը գնում է ակտուալ արվեստի բարեփոխումների մասին, ապա այս դեպքում հոգեկան հիվանդների աշխատանքներին պետք է, ըստ էության, վարաբերվել ավելի լուրջ, քան որևէ այլ բանի, որը ներկայացված է արվեստի թանգարաններում>>:
    Բայց art brut-ը ոչ մի դեպքում մանկական նկարների հավաքածու չէ, ոչ էլ արտ-թերապիայի արդյունք: Չնայած Գերմանիայում գոյություն ունեն կազմակերպություններ, որտեղ ցուցադրվում են հաշմանդամների և հոգեկան հիվանդների աշխատանքներ և նույնիսկ ամենամյա մրցանակների արժանացնում վերջիններիս, բայց այդ ամենը կապ չունի art brut-ի հետ:
Art brut-ի ստեղծագործությանները ինքնահոս են , ինքնավար: Անիմաստ է հարցնել, թե ինչ է ուզեցել ասել նկարիչը, ինչի վրա է հիմնված նրա թեորիան: Ադոլֆ Վյոլֆլինը, ում աշխատանքները այսօր արժեն հազարավոր դոլարներ, տառապում էր ծանր շիզոֆրենիայով: Հասկանալ այն, ինչ տեղի էր ունենում նրա հոգում  հասարակ մարդու համար անհնար էր:                  
    Art brut-ի նկարիչների մեջ հանդիպում են մարդիկ տարբեր նյարդային խանգարումներով և հոգեբուժարանի հիվանդներ, բայց ավելի հաճախ նրանք էքսցենտրիկ միայնակներ են, մեկուսացած արտաքին աշխարհից, երբեմն երեխաներ են, որոնք տարել են պատերազմական սարսափները, կորցրել հարազատներին, ծնողներին: Որպես <<արվեստագետ>> են հանդես գալիս նաև  մարդիկ՝ բարդ, ողբերգական ճակատագրով, երբեք ընտանիք չունեցած (Հենրի Դարգեր, Մարտոն Բարտլետտ): Ողբերգական էր Դարգերի ճակատագիրը, որը մահացել է 1972թ-ին Չիկագոյում մենության ու աղքատության մեջ: Նրա մահից հետո այն տան տերը, որտեղ նա փոքրիկ սենյակ էր վարձել, հայտնաբերում է հազարավոր խոշոր ակվառելային և մատիտով արված նկարներ: Նա պատկերում էր մտացածին մոլորակների կյանքը` մեր երկրից մի քանի հազար անգամ մեծ, բնակեցված փոքրիկ աղջիկներով և չար զինվորներով, որոնք դաժան պատերազմներ էին մղում միմյանց միջև: 

 Art brut-ի վարպետները հաճախ զբաղվում էին միստիկ արվեստով և իսկապես հավատում էին կեղծ մոլորակների պատմություններին: Նրանք շատ հազվադեպ կարող էին արտահայտել իրենց արվեստը և սովորաբար իրենց նկարիչներ չէին համարում, նրանք նկարում էին, լուսանկարում, պատրաստում նկարչական տարբեր օբյեկտներ բացառապես ներքին անհրաժեշտությունից ելնելով:
1972թ. քննադատ Ռ. Կարդինալը մշակույթ է ներմուծում <<աութսայդերի արվեստ>> /անգլ.` outside-կողքից/ տերմինը, որը ֆրանսիական արտ բրուտի համարժեքն էր անգլիական  իրականությունում: Աութսայդերի արվեստի հայտնի ներկայացուցիչներից են դառնում Ադոլֆ Վելֆլին, Հենրի Դանգերը, Մորտոն Բարտլետտը, Ռոզեմարի Կոչին, Պոլ Համֆրին, Ալեքսանդր Լոբանովը և այլք:
Նյութը պատրաստեց  Նաիրա Աբրահամյան



 

Комментариев нет:

Отправить комментарий