Ֆրենկ Լլոյդ Ռայթը (1869-1959) ամերիկացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան է: Ռայթը առաջարկել է օրգանիկ ճարտարապետության սկզբունքը,այսինքն ամբողջական, շրջապատի և մարդու հետ ամբողջություն կազմող ճարտարապետությանը: Սրա մեջ ներառված էր ճարտարապետական ամբողջականության գաղափարը,ելնելով այս գաղափարից այսպես կոչված ազատ նախագծումը, սկսեց մտնել այն միջոցների մեջ, որոնք սկսվեցին օգտագործվել ժամանակակից ճարտարապետության ենթաճյուղերի մեջ: Ռայթի ազդեցությունը դուրս է գալիս իր իսկ ստեղծած <օրգանիկ>> ճարտարապետության սահմաններից: Ֆրենկ Լլոյդ Ռայթը ծնվել է 1867թ-ի հունիսի 8-ին Ռիչլենդ կենտրոնում (Վիսկոնսին,ԱՄՆ) Ուիլյամ Ռասսել Ռայթի ընտանիքում, ով երաժշտության ուսուցիչ և եկեղեցական գործիչ էր: 18852թ-ին Ֆրենկի ծնողները բաժանվում են ամուսնու ընտանիքը պահել չկարողանալու պատճառով, և ամբողջ հոգսը ընկնում է Ֆրենկի ուսերին: Ռայթը կրթվում էր տանը` դպրոց չհաճախելով,1885թ-ին նա ընդունվում է Վիսկոնսինի համալսարանի ինժիներական ֆակուլտետ,համալսարանում սովորելու հետ մեկտեղ նա դառնում է տեղացի ինժիներ-շինարարի օգնականը: Ռայթը լքում է համալսարանը չստանալով որևէ աստիճան,1887թ-ին նա գնում է Չիկագո,որտեղ հաստատվում է Ժոզեֆ Լայմանա Սիլսբիի ճարտարապետական գրասենյակում: Մեկ տարի անց աշխատանքի է անցնում <<Ադլեր և Սալլիվան>> ընկերությունում,որը գլխավորում էր <<Չիկագոյի դպրոցի>> հիմնադիր՝ Լ. Սալլիվանը: 1890թ-ից սկսած նա էր գլխավորում բնակելի տների կառուցման նախագծերը:1893թ-ին նա ստիպված լքում է հիմնարկությունը,որովհետև Սալլիվանը իմանում է, որ Ռայթը իր նախագծերը տանում է <<իր ուզած ուղղությամբ>>:1893թ-ին Ռայթը հիմնադրում է սեփական կազմակերպությունը՝ Չիկագոյի արվարձան Օուկ-պարկում: 1907-ից նա ձեռքի տակ ուներ ավելի քան 50 պատրաստի նախագծեր:
Տունը ջրվեժի վրա |
«Երբ ես 1893թ-ին սկսեցի իմ սեփական գործը,ճարտարապետության ոլորտում և կառուցեցի իմ առաջին տները,որոնք առանց որևէ պատճառի համարվեցին «Միջին արևմուտքի նոր դպրոց», մարդկային ֆիգուրան, որպես մասշտաբ դիտարկելով ես կրճատեցի տան բարձրությունը,ես այն դարձրեցի մարդու հասակին համապատասխան,չհավատալով այլ մասշտաբի բացի մարդկայինից:Ասում էին, եթե ես լինեմ 10 սանտիմետր ավելի բարձրահասակ,իմ տները կունենային լիովին այլ համամասնություններ: Հնարավոր է պարզությունը դարձել էր հիմնական խնդրը որոնումների վաղ շրջանում,և ես համոզվեցի նրանում, որ օրգանիկ պարզությունը անկեղծ հարաբերություններ ստեղծելու հատկություն ունի,իսկ գեղեցկությունը, որը ես զգացել եմ համապատասխանում է այդ հարաբերությունների արտահայտմանը:Թշվառությունը դեռ պարզություն չէ….. Մարգագետնի տունը Ռայթին հայտնիություն բերում է
<<Մարգագետնի
տունը>>
(նաև
շարք)
կառուցված
1900-1917թթ-ին:Այս տունը ստեղծվել է
<<օրգանիկ
ճարտարապետության>>
համատեքստի
մեջ,այսպիսի տների համար իդեալ կարող է հանդիսանալ ամբողջականությունը և բնության հետ միասնական լինելու ձգտումը,այսպիսի տներին բնորոշ են բաց պլանը,կոմպոզիցիայի մեջ հորիզոնական գծերի գերակայությունը,ֆասադի և կարկասի ռիթմիկ համակցումը,որոնց համար օրինակ ծառայել են ճապոնական տաճարները:Շատ տներ նախագծում խաչաձև են:Տների ներքին հարդարմանը Ռայթը առանձնակի ուշադրություն է հատկացրել,որոնց համար նա կահույք պատրաստել է սեփական ձեռքերով և հասել նրան, որ յուրաքանչյուր իր-առարկա տան մեջ ունենար իմաստ և իր իմաստի մեջ լիներ արդարացված:
<<Մարգագետնի
տունը>>
սա
բնակելի
տների
շարք
է,
որոնցից
առավել
հայտնին
Ուիլլիթսի,Մարտինի և Ռոբիի տներն են:Իր սեփական տունը՝
<<Տալիեսին>>
Ռայթը
կառուցել
է
վերը
նշված
շարքի
տներին
նման:Այս տունը բազմիցս է տուժել հրդեհներից, այնուհետև ամբողջովին վերակառուցվել, և վերանվանվել է
<<Տալիեսին
2>> և
<<Տալիեսին
3-ի>>:
Հարի Ադամսի տունը |
Ռայթը
փորձում
էր
ճարտարապետական
տարրերի
մեջ
զետեղել
միտք,
<<Տարածությունը
պետք
է
ընկալվի,
որպես
ճարտարապետություն,
հակառակ
դեպքում՝
մենք
չենք
ունենա
ճարտարապետություն>>:Այս մտքի մարմնացումը ճապոնական ավանդական ճարտարապետության ուսումնասիրումն էր որով Ռայթը տարված էր 1890-ականներին:Ամերիկյան տների մեջ նա բացառում էր բոլոր շփոթեցնող և ավելորդ երևույթները,ֆունկցիոնալ տարրերի միջոցով,որոնք հաճախ մնում էին աննկատ նա բացում էր արտահայտչականության
թաքնված
ուժը:
20-րդ
դարի
առաջին
կեսին
ռայթը
կառուցել
է
ավելի
քան
100 տուն,բայց Ամերիայի ճարտարապետության զարգացման մեջ դրանք մեծ ազդեցություն չեն ունենում,իսկ նույն ժամանակաշրջանում Եվրոպայում Ռայթին բարձր գնահատեցին և համարեցին ժամանակակից ճարտարապետության ակնառու դեմքերից:
Իլինոյսի տունը |
1908թ-ին նրան հյուր է գալիս Կունո Ֆրանկեն,ով Հարվարդում էսթեթիկա էր դասավանդում,այս հանդիպման արդյունքում Ռայթը թողարկում է երկու գիրք:1909թ-ին Ռայթը գնում է Եվրոպա: Բեռլինում 1910թ-ին կազմակերպվեց նրա գործերի ցուցադրությունը: Սրանք մեծ ազդեցություն ունեցան ճարտարապետության ռացիոնալ ճյուղի զարգացման մեջ, որը սկսել էր թափ առնել Արևմտյան Եվրոպայում: Վալտեր Գրոբյուսի,Միս վան դեր Ռոեյի,Էրիխ Մենդելսոնի,հոլանդական
<<Ստիլ>>
խմբի
վրա
մեծ
ազդեցություն
է
ունեցել
Ռայթի
արվեստը:Մի քանի տարի Ռայթը աշխատում է Ճապոնիայում,այստեղ Տոկիոն կառուցում էր իր նոր
<<Իմպերիալ>>
հյուրանոցը
(1916-1922): Շինության
ամբողջականության
գաղափարը
կիրառվում
է
այս
շինության
մեջ,
նրան
հաղորդելով
ամրություն,
և
թույլ
տալով
կանգուն
մնալ
1923թ-ի երկրաշարժից հետո:1920-ականներին Ռայթի արվեստը սպառել էր իրեն,նա ծանր շրջան էր ապրում անձնական կյանքում ունեցած խնդիրների պատճառով: Իր սեփական երկրում Ռայթը կարծես սահմանափակման մեջ լիներ,այս ամենի պատճառով իր ճարտարապետության մեջ թափանցում են մռայլ տարրեր,ծանր գրոտեսկային մոնումենտալ ձևերի մեջ իհայտ են գալիս երկրաչափական զարդարանքներ (օրնամենտներ): Իր մտքերի մեջ ճգնաժամ ապրելով չունենալով նոր նախագծեր,սկսեց հանդես գալ, որպես ճարտարապետական տարրերի նորարար,այսպես 1920-ականներին երբ վերադարձավ ԱՄՆ նորից սկսեց նախագծել տներ Կալիֆորնիայում,սրանք կառուցված էին բետոնե բլոկներից: Սրանց մեջ առավել հայտնի են Միլլարդի և Պասադենի տները,որտեղ ստանդարտ էլեմենտների կրկնությունը հանգեցրել է կառույցի ներքևի և վերևի հատվածների ռիթմիկ տարանջատմանը: Չճանաչվելով սեփական հայրենիքում նա հռչակ էր վայելում միայն Եվրոպայում,ավելին եվրոպացիների համար մինչև վերջ անհասկանալի էր մնում այն փաստը, որ Ռայթը ԱՄՆ-ում միայնակ է:Ինչպես գրել է Բրունո Տաուտը իր
<<Ժամանակակից
ճարտարապետություն>>
գրքում
թողարկված
1929թ-ին նշված է.
<<Ռայթի
մասին
հիշելը,մեզ մոտ անհարմար է>>:Էկլեկտիզմի առաջխաղացումը ԱՄՆ-ում վերջ է դնում ոչ՛ միայն Չիկագոյի դպրոցին այլև բոլոր նորահայտ ճարտարապետական ուղղություններին: Եվ միայն այն ժամանակ, երբ Եվրոպական ճարտարապետությունը սկսում է առաջատար դառնալ,կրկին սկսվում է առաջ գալ Ռայթի արվեստի հանդեպ ուշադրությունը ու հետաքրքությունը:
Ուիսքոտ տունը |
30-ական թվականները Ռայթի արվեստի երկրորդ ծաղկուն շրջանը համարվում է 1930-ականները,նա սկսում է շինարարության մեջ կիրառել գործարանային արտադրության տարրեր և երկաթբետոնե կոնստրուկցիաներ:
1935-1939թթ-ին Ռայթը Ի. Ջ. Կաուֆմանի համար կառուցում է հայտնի
<<Ջրվեժի
վրայի
տունը>>
(Fallingwate): Տունը
իրենից
ներկայացնում
է
բետոնե
պատշգամբների
և
կրաքարե
ուղղահայաց
մակերեսների
կոմպոզիցիա:Տունը կառուցվել է ապառաժի վրա, իսկ ապառաժի մի մասը Ռայթը թողել է տան մեջ, որպես ներքին հարդարանքի մաս: Ընդհանուր առմամբ կառուցման գինը կազմել է
155.000 դոլլար,իսկ Ռայթին տան համար վճարել են ընդհամենը 8.000 դոլլար,տան շատ հատվածներ եղել են թերություններով և այդ հատվածները վերակառուցվել են 1994թ.և 2002թ-ին: Միջին կարողության տեր հաճախորդների համար Ռայթը կառուցում էր համեմատաբար էժանագին տներ,հենց ինքը այդ տներին անվանել է
<<Յուսոնովյան,U.S.O.N.A>>
կամ
<<Հյուսիսամերիկյան>>
վերցված
(U.S.O.N.A-Unites States of Nothern America) հապավումից:Սրանք ունեյին բարձր տանիք և ավելի ազատ էին իրենց կառուցման մեջ քան
<<Մարգագետնի
տները>>,սրանք միհարկանի էին և նախագծում L-աձև էին:
<<Լայն
հորիզոնների
քաղաքները>>
ծրագրում
Ռայթը
հենց
այս
տներն
էր
տեսնում
արվարձանային
քաղաքների
կարևոր
մաս:
Տուն Բիլբաոյում |
40-50թթ-ին Ռայթը կառուցում է հասարակական շենք,որի մեջ առավել հայտնին
<<Ջոնսոն
Վակսի>>
տուն-աշխատատեղին էր,կոնստրուկցիայի մեջ մտնում է կենտրոնական սրահը:Նրա արվեստի գագաթնակետը համարվում է Սալոմոն Գուգգինհեյմի թանգարանը Նյու Յորքում,որը ճարտարապետը կառուցել է 16 տարի
(1943-1959):Ներսից
կառույցը
պարուրաձև
է,
իսկ
ինտերիերը
հիշեցնում
է
լվացարան,կենտրոնում գտնվում է ապակեպատ փոքրիկ բակը:Այս շրջանի բնակելի տների մեջ հիմնովին բացակայում են ուղղանկյունաձև ֆորմանը դրանց փոխարինման եկան պարուրաձևները: Ռայթի ոչ բոլոր նախագծերն են կյանքի կոչվել,նրա մահից չորս տարի անց սակայն կառուցվոմ է Մարին օկրուգի դատարանի շենքը:Նա այդպես էլ չկարողացավ կառուցված տեսնել
<<Իլլինոյս>>
երկնաքերը,նախատեսված ավելի քան 130.00
մարդու
համար:Ռայթը կառուցել է 363 տուն,2005թ-ի տվյալներով տներից պահպանվել է ընդհամենը 300-ը:
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий