![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg4_d39ClBQKOIUtpKQyrNLQtxEvGA-sFW8_CU0mJsE6cR1tZLR5-BlbAHkPVEs2qOwmY1OARQ3CbO-z9LQRS5CqHootcegqBA2N8oGxIWmvO6TPxguT4iAovoxtjX4RZgHVsf5JOJmHv4/s1600/1.jpg)
Հունվարի 5-ին իր մահկանացուն կնքեց ճարտարապետ,
«Երևանի պատվավոր քաղաքացի», ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի
պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի
ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի
դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր Ջիմ Թորոսյանը:
Իր կյանքի շուրջ 90 տարիների ընթացքում Ջ. Թորոսյանը անջնջելի հետք թողեց Հայաստանի ճարտարապետություն, և ընդհանրապես, պատմության և արտաքին տեսքի վրա...
«Երբ 60 տարիս լրացավ, շատ տխրեցի հանկարծ, ընկերներիս
հավաքեցի, «Անի» ռեստորանում լավ քեֆ արեցինք: Հիմա 83 տարեկան եմ, այս
տարիքիս հասկացա, որ ժամանակ գոյություն չունի իրապես, գոյություն ունեն
հիշատակներ ու թե` կյանքը որքանով լեցուն է գեղեցիկ հիշատակներով: Ջիմ
Թորոսյանը շատ բախտավոր մարդ է, որովհետեւ իր կյանքը լեցուն է գեղեցիկ
հիշատակներով` այս շենքը (քաղաքապետարանը), Սպիտակի հրապարակը, Կասկադը»,
պարզ խոսքեր, որով նկարիչ Հակոբ Հակոբյանը իմաստավորեց ճարտարապետ Ջիմ
Թորոսյանի եւ առհասարակ մարդու երկրային կյանքի ուղին` թողած հետքը:
Ջիմ Թորոսյանը Կասկադի համալիրի համահեղինակներից մեկն է.
Կասկադի նախագծի վրա աշխատելիս ես ու գործընկերներս
բազմաթիվ էսքիզներ ենք արել, փորձելով պատկերացնել, թե ինչ է իրենից
ներկայացնելու այդ համալիրը: Քանի որ բաց երկնքի տակ էր`անհրաժեշտ էր, որ
այն ներդաշնակ լինի բնության հետ: Շատ էինք ցանկանում, որ համալիրը
արվեստների սինթեզ լինի, իր մեջ պարունակելով եւ ճարտարապետություն, եւ
գեղանկարչություն, եւ երաժշտություն: Երբ իմ լավ ընկեր, շվեյցարացի
ճարտարապետ Յուստուս Դահինդենը ժամանել էր Երեւան, Կասկադը տեսնելուց հետո
հարցրեց, թե ինչպես եմ ես այն անվանում: Ես պատասխանեցի այնպես, ինչպես
նշված էր գլխավոր հատակագծում` «հանգստի գոտի», նա էլ ինձ ասաց. «Այն
այդպես մի անվանիր, պարզապես ասա, որ Կասկադը` երկնքի, բնության, ջրի եւ
ծաղիկների միասնություն է»:
Թորոսյանի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ
համալիրը (1964-69), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով
Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967),
մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա
կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983), ԺԱԹ-Ը (1982-85),
«Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004)՝ ցուցասրահների,
ցուցադրաբակերի, շատրվանների ևն համակարգով, Զարգացման հայկական բանկը
(1995), քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004), ինչպես
նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005), Մայր Աթոռ Ս.
Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001) ևն:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjM6VRgLooRJbofzOueVJ320GJD_nzh3g14o-GlkEGtmbwXEdzfWkXOIdnOjGTa8RaSqob1tgE2uwb8Zkff9O7Saun_mhHqfMNc832UIV8c53mqJ0Z_Et7LPcp2J0BhhbgZnTLMVcuwF4Y/s1600/2.jpg) |
Կասկադ |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhkFC2nXDFhBfNx8VcjWXBSO1zLa26h9ZKvw96juwTL8sJbRVAOCgOhn_tu0i8NDj7bLnPTs4eMhUYb90uQ0vK4mvXsC0yEh8DdAQZy-JU8qNiHQ9yK0Ib1xbsTQ3I-HR9nyHR4Gk8F1IA/s1600/9.jpg) |
Պ. Սևակի հուշաքարը |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgWyd_ZyxgbAsOSUYdDZu-1kdCL6DjmKEgZYuigns-y63aIPSOhDjdm8ZsyOF3id45fXaNRN1abEV1Ap9DYG3VQA0YY8m-_YZu-X1Y9TesZC-X2fxaP6zlf0o10_5qix1SweXmk_BOva6c/s1600/5.jpg) |
Էջմիածնի Մայր տաճարի մուտքը |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhDc2NgIs77YuEy-qzS2DCdYQDrYZUN1GfNhboYBHnDlOlXRlGZyFeft6e_oqlS2rmvQVuSm-E9wYD6uOD81RCI4YxZcG_OUySDr8FfE65mEyQkoU90BWNUNNlIw0L7NmnRj3ATyQebHfs/s1600/3.jpg) |
Երևանի մետրոպոլիտենի <<Հանրապետության հրապարակ>> կայարան |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi5INPkCR8bB390Ojc2zAl7jJZZFt_ceH_-HEkR6_lFu9nkcjDOMTbncG4yWiPKoxIqGgA8iRe1RACggPv_XVVGWxSzDzzQQiWR7gavqfQsXjLw78jTRiub9brCIQYSu6yYIF-ByDvLdjE/s1600/7.jpg) |
Վանի հերոսամարտի զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթող. գ. Ագարակ |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhJe95yaf1AJwXC0UkpD6Hgk_4nFf4iujH-xC78qQGBi1gnu6yREg1t6OEGwTr0MWpIT0UXgwDvdAHHeTR3_ks1CTEzwsnYt1UvYWvUGobmm0NK4bsFzhbXoKdVc2b1OZt45WKSUTZjnTE/s1600/4.jpg) |
Ալ. Մյասնիկյանի հուշարձանը. քանդակագործ` Արա Շիրազ |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhnLdO3gIfxfmsDq8U3bvAWkNdkzzI20o9VY-fJM4M5LgrCzCUo6AJjpckpgtnLLgmv4ZTVdu_thIPHhUV0KOAncAV56MDYQRw9sCmo_E_99eun9wCC1kUlKvtBzPgVIaV_JOaP0kcV8rU/s1600/9.jpg) |
Երևանի քաղաքապետարանի և պատմության թանգարանի շենքը |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjbWt5pIG6s7BydzLfOOlJUtWHHhk1oNv5iNwf1udj2XXUxlAl06TWczEYC4Sg6x_tSYbb7o5HRgL2ZJoHwgbCiDlTH6P_GXuZIX-7zJMTTUsuJTvk9ze13RfHEp8Ord_vYnJCfEdi0dEw/s1600/10.jpg) |
Եղ. Ճարենցի հուշարձանը. քանդակագործ` Ն. Նիկողոսյան |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhKQ8tBYLm3hoo8LsfvtctndUc1y34wJTeAB7m48ZuubSGZyyNOv1zHx_pFuJzF7zaMqvB6OSFrHKCp0Lb0Q3aDc3lNBEWwOQs6hHC7OQ7l3Q909TSEcivo8s-7aHyMU4N1-XJflf4maOg/s1600/8.jpg) |
Ավ. Իսահակյանի արձանը Գյումրիի թատերական հրապարակում. քանդակագործ` Ն. Նիկողոսյան |
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhKnggDUHy7aSXr8Q5x-7KuwcSjVVzmglUnCJaRea9Nnetb5nsHg5DUGVDT-kF24zCYJBJJWhyphenhypheneuFsrHbXiKPYopy1aI4JBd3dYO7AymckLJpAYA58nYu3xVkQfkoq7e6lzaHDtJ5_qNFo/s1600/11.jpg) |
Խ. Աբովյանի արձանը. քանդակագործ` Ն. նիկողոսյան |
Ճարտարապետության և մոնումենտալ արվեստների համադրումով են առանձնանում
Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը
(1961, Սևաստոպոլ), Հայ գրերի կոթողը (1962, Օշական), Վանի հերոսամարտի
(Աշտարակի մոտ, Ագարակ գ-ի մերձակայքում, 1979), Մ. Նալբանդյանի (1966), Ե.
Չարենցի (1985), Ալ. Մյասնիկյանի (1981, երեքն էլ՝ Երևանում), Ա.
Իսահակյանի (1976, Գյումրի, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1977) հուշարձանները, Մ.
Սարյանի տապանաքարը (1980, ԽՍՀՄ գեղ. ակադ-ի ոսկե մեդալ), Վ. Սարոյանի
մահարձանը (1989, երկուսն էլ՝ Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում),
Պարույր Սևակի տապանաքարը (1972, գ. Զանգակատուն), Վ. Համբարձումյանի
հուշաքարերը, (1998, Երևան, Բյուրական) ևն:
Комментариев нет:
Отправить комментарий