Գոթական արվեստը միջնադարյան
արվեստի զարգացման
հաջորդ աստիճանն
Է՝ ռոմանականից
հետո։ Դեռևս պայմանական անվանումը
առաջարկել է Ռաֆայել Սանտին Այս ոճը Վերածննդի դարաշրջանի
պատմաբանների պատկերացման
մեջ բարբարոսության նույնանիշն Է: Ձևով կրոնական
գոթական արվեստը կյանքի, բնության
և մարդու հանդեպ ավելի զգայուն Է, քան ռոմանականը։
Այն իր մեջ ներառում
է միջնադարյան
գիտելիքների, բարդ և հակասական
պատկերացումների ու ապրումների ամբողջությունը։ Ռոմանական և գոթական ոճերի մեջ դժվար Է ժամանակագրական սահման անցկացնել։
13-րդ դարն հանդիսանում է ոոմանական ոճի ծաղկման ժամանակաշրջան, սակայն, միևնույն
ժամանակ, 1130 թ.-ից երևան են գալիս նոր ձևեր, որոնք հանդիսանում
են գոթական ոճի սկիզբը: Այս ոճն Արևմտյան Եվոոպայում
իր բարձունքին
է հասնում 13-14-րդ դարերում:
Գոթական ոճը կարելի է բաժանել հետևյալ զարգացման փուլերի`
·
Վաղ շրջանի գոթական ոճ/1130-ական թթ./
·
Բարձր գոթիկա/13-14-րդ դարեր/
·
Բոցավառ գոթիկա/15-րդ դարի վերջ-16-րդ դարի սկիզբ/
Տարբեր տարածաշրջաններում գոթական ոճն ունենում
է տարբեր զարգացում: Սույն աշխատանքում ներկայացրել
ենք Ֆրանսիայի
գոթական նմուշները,
որոնք մինչև օրս էլ ասոցացվում են
<<Գոթիկա>> տերմինի հետ:
Ռեյմսի տաճարը |
Ֆրանսիան
համարվում է գոթական ոճի հայրենիքը, և առաջին նահանգը,
որը հրաժարվեց
ռոմանական ճարտարապետական ձևերից, հենց Իլ-դը-Ֆրանսն է: Ֆրանսիական գոթիկայի
կոնստրուկցիաներն են համարվում կոնտրֆորսերն
ու արկբուտանները, որոնք հենարանի
դեր են կատարում և իրենց վրա են պահում սրածայր վերջավորությունների ծանրությունը: Կարևոր էր նաև կարկասի` կմախքի դերը: Ֆրանսիայում
գոթական ոճի առաջին կառույցը
Սեն-Մարտեն-դը-Շան եկեղեցին է
/1130-1135/, որին էլ հաջորդում են հետագա շինությունները: 1147թ. Կառուցվում է Սեն-Պիեր-դը-Մոնմարտր
եկեղեցին, որն հանդիսանում է վաղ գոթիկայի
կարևոր ձեռքբերում:
1163թ. Ալեքսանդր
4-րդ Պապը դնում է Նոտր-Դամի հիմնաքարերը` չգիտակցելով
նույնիսկ, որ կառուցվելիք տաճարը դառնալու է գոթիկայի խորհրդանիշը:
Նույն այս վայրում է նաև Սեն-Ժուլիեն-լե-Պովր եկեղեցին`
կառուցված Սենտ-Ժենեվևի աբբայության
հիմքի վրա, որն այժմ մտնում է Հենրիխ 4-րդի քոլեջի տարածքի մեջ:
Իր մեծագույն թափն ու ոգեղենությունը գոթիկան ստանում է 13-րդ դարում` Լյուդովիկոս
14-րդի գահակա;ման օրոք: Այս ժամանակաշրջանում կառուցված եկեղեցիներից
է Սենտ-Շապելը: Ճարտարապետը
Պիեր դը Մոնրիեյն էր, ով մասնակցել
է նաև Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին, կառուցել է նաև Սեն-Ժերմեն-դե-Պրե և Սեն-Մարտեն-դե-Շան եկեղեցիները:
Շարտրի տաճարը |
Գոթական ոճի կառույցները
Ֆրանսիայում գրեթե ամենուրեք են: Այստեղ զբաղված էին Տիրամորը
փառաբանող կոթողներ
կառուցելով և հենց այսպես էլ սկսվում է Աստվածամոր
տաճարների կառուցումը:
Սրանցից Հայտնիներից
են Ռեյմսի, Ամիենի և Շարտրի տաճարները:
Առաջինը կառուցվել
է Շարտրի տաճարը: Այն գտնվում է Փարիզից 90կմ դեպի արևմուտք
և անվանվում
է <<Ֆրանսիական
Ակրոպոլիս>>: Սրան հաջորդում է Ռեյմսի Աստվածամոր
տաճարը /12-րդ դ./, որը կառուցվել է նախկին գալլա-հռոմեական բաղնիքի ավերակների տեղում: Վերջնական շինարարությունից առաջ կառույցը
ծառայել է որպես այլ շինություններ: Վերջնականապես 1211թ. մայիսի 6-ին արքեպիսկոպոս Ռեյմսը դնում է Աստվածամոր տաճարի հիմքը, որը կանգուն է մինչև այսօր:
Ամիենի տաճարը, որը նշված կառույցներից
ամենաերիտասարդն է, կառուցվել է նախկին եկեղեցիների
հիմքերի վրա:
1218թ. ռոմանական
եկեղեցին կործանվում
է կայծակից,
իսկ արդեն ամբողջովին Ամիենի Աստվածամոր տաճարն օծվում է 1288թ.:
Ամիենի տաճարը |
Մինչև մեր օրերն է հասել ազդեցիկ շինություն
Կոնսիերժերին, որի ամբողջականությանը ճարտարապետները հասել են մանր դետալների
կերտման շնորհիվ:
Հաջորդ երկու դարերում ևս շարունակվում է գոթական տաճարների
կառուցումը: Տեղի է ունենում
հնի ու նորի համադրում,
ինչի վառ օրինակներն են Սեն-Լորան, Սեն-Մեդար, Սեն-Ժերմեն-դե-Շարոն, Սեն-Նիկոլա-դե-Շան, Սեն-Ժերմեն լ’Օկսեռուա
և Սեն-Սևերեն եկեղեցիները:
Այրվող գոթիկան լավագույնս
արտահայտված է Շատլե հրապարակում
գտնվող Սեն-Ժակ աշտարակը,
որն ունի 52մ բարձրություն:
Մինչ 16-րդ դար տևած գոթիկայից ազդվել են նաև հետագա կառույցներից
շատերը, սակայն Ֆրանսիան` որպես գոթական ոճի կենտրոններից մեկը, այս դարաշրջաններն ընդգծում է հիմնականում 12-15-րդ դարերում կառուցված
շինություններով:
Комментариев нет:
Отправить комментарий