Զահա Հադիդը այն միակ
կին ճարտարապետն է, ով
դարձել է Պրիտսկեր մրցանակի դափնեկիր: Այս
մրցանակը լայնորեն ճանաչված է աշխարհում և հանդիսանում է Նոբելյան մրցանակին համարժեք:
Զահա Հադիդը ծնվել է Բաղդադում 1950թ. Իրաքի Ազգային Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկի ընտանիքում: Ընդամենը 11 տարեկան էր նա, երբ մեկնեց Անգլիա,
ու հենց այստեղ էլ որոշեց
ճարտարապետ դառնալ:
1972թ. ավարտելով Բեյրութի Ամերիկյան համալսարանը, Հադիդը տեղափոխվեց Լոնդոն և ընդունվեց Ճարտարապետական Ասսոցիացիայի դպրոց: Զահային դասավանդողները նրան անվանում էին «մոլորակ իր սեփական օրբիտայով», ամենատաղանդավոր անձանցից մեկը բոլոր այն մարդկանց մեջ, որոնց նրանց բախտ էր վիճակվել դասավանդել....
Զահան տաղանդավոր էր, սակայն դրանով հանդերձ միշտ օգնության կարիք ուներ երկրորդական դետալների, հատկապես` աստիճանների կառուցման գործում:
Զահան տաղանդավոր էր, սակայն դրանով հանդերձ միշտ օգնության կարիք ուներ երկրորդական դետալների, հատկապես` աստիճանների կառուցման գործում:
1980թ. Հադիդը հիմնեց իր սեփական ճարտարապետական ֆիրման` ,,Zaha Hadid Architects’’:
Իր ստեղծագործության նկատմամբ օրիգինալ և անզիջում մոտեցումը թույլ չէր տալիս նրան կատարել փոքր պատվերներ մասնավոր անձանց համար: Այսպես նա շարունակում է դասավանդել Ճարտարապետական Ասսոցացիայում և ակտիվորեն մասնակցում էր բոլոր հնարավոր մրցույթներին: Գործունեության սկզբնական շրջանում նա միշտ չէ, որ հաջողության էր արժանանում: Նրա «շրջված» երկնաքերը
անգլիական Լեսթեր քաղաքի համար (1990թ.)
այդպես
էլ
մնաց
թղթի
վրա, ,,Պիկ’’ սպորտային ակումբի նախագիծը Հոնկոնգում գտնվող լեռան վրա, հաղթեց միջազգային մրցույթում, սակայն պատվիրատուն սնանկացավ: 1994թ. Հադիդը լայն ճանաչման արժանացավ Մեծ Բրիտանիայում` շահելով Օպերային թատրոնի նախագծման համար անցկացվող մրցույթը: Սակայն շինարարական խումբը վախեցավ նրա օրիգինալ դիզայնից ևշուրջ կես տարի ունեցած վեճերից հետո հրաժարվեց իրականացնել այն: Վերջին 30 տարիների ընթացքում նրա նախագծերը փոխեցին պատկերացումները այն մասին, թե ինչ է ճարտարապետությունը:
Հադիդի ֆիրմային չմուշկը ծայրահեղ է իր ձևով: Նրա կառույցները կատարված են կորագծերով, դիսոնանսային անկյուններով: Հադիդը մշտապես կիրառում է հեռանկարի աղավաղված տարբերակը, որպեսզի ստեղծի դինամիկայի դեֆորմացիայի զգացում: Որոշ քննդատներ նրա ճարտարապետությունը համեմատում են ատոմային պայթյունի հետ: Ինքը` Հադիդը սիրում էր ընդգծել իր կապվածության մասին դեպի Կազիմիր Մալեվիչի սուպրեմատիզմի և իր արխիտեկտոնների գաղափարներին:
«Ես հավատում էի նրան, որ շենքերը կարող են կախված
լինել օդում: Այսինքն, ես գիտեմ, որ
իրականում նրանք հենված են գետնին, սակայն թվում է` նրանք
չեն հպվում մակերեսին:Ինձ
հետ աշխատող ինժեներների համար իմ նախագծերը մշտական գլխացավանք են: Այժմշինարարական տեխնիկան զարգանում է երկու ուղղվածությամբ` առաջինը կարելի է կոչել ոճական, իսկ
երկրորդը` կոնստրուկտիվ:
Չեմ կարծում, որ
հարկավոր է տեխնոլոգիան օգտագործել զարդարելու համար, ինձ
համար ավելի հետաքրքիր է կառուցել շենքեր, որոնցում ինժեներական բաղադրիչները դառնում են անտեսանելի: Օրինակ, դուք
չեք տեսնում սյուներ, սակայն
ոչ թե այն
պատճառով, որ
այդ շենքում բացակայում է ստրուկտուրան,
այլ` այն
պատճառով, որ
այդ ստրուրկտուրան նախագծված է այլ
կերպ»:
Օրինակ է հանդիսանում BMW-ի կենտրոնական շենքը Լեյպցիգում, որ 2005թ.
ճանաչվել է լավագույն շենք Գերմանիայի տարածքում: Նույնիսկ դրսից երևում են ֆուտուրիստական միտումները, սակայն ամենից հետաքրքիրը թաքնված է ներսում: «Սպիտակ և կապույտ օձիքները» այստեղ աշխատում է փաստացիորեն մեկ տարածության մեջ. դրանց հավաքող գծերը անցնում են ցուցասրահի բարձր առաստաղի ներքևով: Սա այնպես է կառուցված, որ աշխատողները կարող են հետևել արտադրության ընթացքին: Ինչպես և Volkswagen-ի ապակե արտադրամասում, այստեղ ևս տեղադրված են ցուցադրության համար նախատեսված վայրեր, ռեստորան, կազմակերպվում են էքսկուրսիաներ այցելուների համար: Եւ միայն ապակե տանիքը, որ հեղինակել էր Հադիդը,փոխարինվեց բետոնե տանիքով, քանի որ նույնիսկ BMW-ի նման հարուստ կոնցերնը չուներ բավականաչափ միջոցներ այդ կերպ կառուցելու համար: Սակայն դա ավելի շուտ բացառություն է. վերջին շրջանում Զահա Հադիդի երևակայության արտահայտմանը ոչինչ չի խանգարում:
«Իմ յուրաքանչյուր նախագիծ դա իր տեսակի մեջ մի լանդշաֆտ է: Շատ կարևոր է այն, թե ինչպես եք տեղադրում այդ լանդշաֆտում ձեզ համար անհրաժեշտ տարրերը, ինչպես կլինի դրա տոպոգրաֆիան (տեղագրություն), լույսի ընկնելու աստիճանը: Ճարտարապետը պետք է մտածի այն մասին, թե մարդը կարող է կողմորոշվել դրանում, կկարողանա հեշտությամբ գտնել հետ տանող ճանապարհը, եթե ուզենա վերադառնել և ևս մեկ անգամ դիտել այն, ինչ արդեն տեսել էր:
Նախագծում պարտադիր պետք է առկա լինի տարօրինակի զգալի բաժնին: Նախագիծը, ինչպես ցանկության ամեն մի վեր օբյեկտ, սկզբում պետք է թվա հանելուկային, կարծես անծանոթ մի տարածություն, որը սպասում է, որ իրեն բացահայտեն և հետազոտեն»:
Նյութը պատրաստեց Հայկուհի Էլոյանը
Комментариев нет:
Отправить комментарий