<<Ծերանում
եմ>>, - խոստովանեցի ես: <<Մենք արդեն ծեր ենք, - հոգոց
հանեց նա: - Պարզապես դա ներսից չես զգում, իսկ քեզ դրսից նայողները
տեսնում են>>:
Ես միշտ ասել եմ` խանդն ավելին գիտի, քան ճշմարտությունը:
Լուսանկարներում մարդիկ ավելի շատ և ավելի վատ են ծերանում, քան իրականում:
Ես վախեցա. աղջնակն այնքան իրական է, որ ամեն տարի մեծանում է մեկ տարով:
Կյանքի լիակատար հաղթանակը հենց այն է, որ ծերունիների հիշողությունը չի պահպանում ոչ էական մանրուքները և միայն խիստ հազվադեպ է մեզ դավաճանում որևէ իսկապես կարևոր հարցում: Ցիցերոնը դա արտահայտել է մեկ ասույթով. <<Չկա մի այնպիսի ծեր, որը մոռանար, թե որտեղ է թաքցրել գանձը>>:
Ես, ուրեմն, դատապարտված եմ հավերժական երիտասարդության, այն ժամանակ անցավ մտքովս, որովհետև ձիու իմ կիսադեմը երբեք չի նմանվի ոչ իմ հոր կարիբյան կոպիտ-խիստ կիսադեմին, ոչ էլ մորս` հռոմեական կայսեր կիսադեմի նմանվող կիսադեմին: Բանն այն է, որ առաջին փոփոխություններն այնքան դանդաղ են ի հայտ գալիս, որ գրեթե աննկատ են լինում մարդու համար, նա շարունակում է ներսից իրեն դիտել այնպիսին, ինչպիսին եղել է, իսկ ուրիշները, նայելով նրան, նկատում են այդ փոփոխությունները:
Ես քառասուներկու տարեկան էի, երբ սկսեց ցավել մեջքս, դժվար էի շնչում և գնացի բժշկի: Նա նշանակություն չտվեց դրան:<<Նորմալ բան է ձեր տարիքի համար>>, - արձանագրեց նա: <<Այդ դեպքում, - առարկեցի ես, - իմ տարիքն է աննորմալ>>: Բժիշկը ժպտաց խղճահարությամբ: <<Տեսնում եմ, որ փիլիսոփա եք>>, - ասաց նա: Այն ժամանակ ես առաջին անգամ մտածեցի ծերության մասին իմ տարիքի առնչությամբ, բայց հետո բավական շուտ մոռացա այդ մասին: Ես ընտելացա ամեն օր ինչ-որ մի նոր ցավով արթնանալուն, տարիներն անցնում էին, և ամեն անգամ ցավում էր այլ կերպ և ուրիշ տեղս: Երբեմն թվում էր, թե այդ մահն է դուռս բախում, իսկ հաջորդ օրը ցավն ասես չէր էլ եղել: Հենց այդ ժամանակ ինչ-որ մեկն ասաց, որ ծերության առաջին նախանշանը մարդու` իր հորը նմանվել սկսելն է:
Տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, ինչպես հիմա եմ հասկանում, վճռորոշ էր իմ գրողական ճակատագրի մեջ։ Մենք, այսինքն իմ ընտանիքը, հեռացանք Արակտակից, երբ ես ութ կամ տասը տարեկան էի։ Մենք ուրիշ տեղ գնացինք, իսկ երբ ես դարձա տասնհինգ տարեկան, մայրս պատրաստվում էր գնալ Արակտակա՝ վաճառելու տունը՝ այն, որ լի էր մեռելներով։ Այդժամ ես նրան ասացի. «Ես էլ եմ գալիս»։ Եկանք Արակտակ, և տեսա, որ ամեն ինչ առաջվանն է, շատ քիչ բան է փոխվել։ Պոետական զեղում տեղի ունեցավ։ Ես համոզվեցի նրանում, ինչում մենք բոլորս առիթ ենք ունեցել համոզվելու. նախկինում լայն թվացող փողոցները նեղացել էին, տներն այնքան էլ բարձր չէին, ինչպես մենք էինք պատկերացնում, նրանք նույնն էին, բայց ժամանակից ու անտերությունից մաշված։ Լուսամուտներից ներս նայելով՝ տեսնում էինք, որ կահավորանքն էլ տներում նույնն է մնացել, միայն թե տասնհինգ տարով ծերացել է։
Դա մի շիկացած և փոշոտ գյուղ էր։ Տհաճ կեսօր էր, փոշին լցվում էր թոքերդ։ Այս գյուղում մի ժամանակ որոշել էին կառուցել ջրմուղ աշտարակ, և ստիված էին եղել աշխատել գիշերները, քանի որ ցերեկն անհնար էր ձեռքը վերցնել շիկացած գործիքը։ Ես ու մայրս անցնում էնք այդ գյուղի միջով՝ ասես տեսիլքի միջով։ Փողոցում շունչ չկար։Վստահ եմ՝ մայրս նույն բանն էր զգում, ինչ ես՝ նայելով, թե ինչպես է ժամանակն անցել այդ գյուղի վրայով։

Комментариев нет:
Отправить комментарий