Ահագին ժամանակ է, ինչ բլոգ ստեղծելու գաղափարը կար, սակայն լինելու էր
անձնական, չէր ունենալու կոնկրետ ուղղվածություն, անվանումն էլ ի սկզբանե
կար` <<Դե եսիմ...>>` անկախ բովանդակությունից:
Բլոգը
բացելուց հետո տեղադրեցի վերջերս գրած ռեֆերատներն ու հոդվածները, սակայն
միայն իմ աշխատանքները կլինեին և' անհետաքրքիր, և' ոչ արդյունավետ: Որոշվեց
բլոգում տեղադրել ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանների հոդվածները,
ռեֆերատներն ու ուսումնասիրությունները: Սկսվեց նյութեր հավաքելու դաժան,
բայց հետաքրքիր գործընթացը_:D
Բլոգի ձևաչափը գնալով փոփոխվեց: Հոդվածներ որոշեցինք չտեղադրել` բլոգի
եզակիությունն ընդծելու համար_:) Միայն կերպարվեստի ոլորտն էլ աստիճանաբար
ընդլայնվեց` իր կողքին ունենալով նաև գրականության, թատրոնի, երաժշտության
բաժինները: Մի խոսքով, բլոգը փոխվեց, նույնը մնաց միայն անվանումը, ինչն
ընտրված էր դեռ նախքան ստեղծվելը: <<Դե եսիմ>>-ը այս
պարագայում ոչ թե առանձնացնում, այլ ամբողջացնում է բոլոր բաժինները, այն
ոչ թե ունի վերացական իմաստ, այլ ընտրված է միտումնավոր` հազարավոր այլ
անվանումների փոխարեն: Եվ այն, որ բլոգի բավականին լուրջ նյութերը առաջին
հայացքից ասոցացվում եմ ոչ այնքան լուրջ վերնագրի հետ, երկրորդ հայացքից
միանգամից հերքվում է_:D
Ռեֆերատների ու արվեստի վերաբերյալ նյութերի այս
բլոգը շատերի համար առանձնահատուկ է հենց իր անվանումով: Միայն անվանումը
տարածմանը շատ օգնեց: Դե եսիմ` այսինքն մի քիչ ամեն ինչից, թեմաներն
այնքան շատ են ու բազմազան, որ ընդհանրացնող ավելի հարմար ու երիտասարդական
խորագիր գտնել չկարողացանք:-)
Բլոգի
արագ տարածումն ապահովելու համար անմիջապես բացվեց համանուն
ֆեյսբուքյան էջը, ինչի շնորհիվ բլոգի օրական դիտումները կրկնապատկվեցին ու
անգամ քառապատկվեցին: <<Նորածին>> բլոգն արդեն մեկ ամսեկան է, ունի մոտ 3000
դիտում ոչ միայն Հայստանից, այլև այլ երկրներից: Ցանկացած դիտում ի սրտե
ուրախացնում է ու է'լ ավելի պարտավորեցնում: Իսկ Էջի ցանկացած նոր անդամ
արդեն իսկ իր ներկայությամբ օգուտ է բերում նոր ուսանողական
<<արվեստային>> բլոգին: Էջում ամեն օր տեղադրվում են նոր
նյութեր` մարդկանց բլոգի աշխատանքին տեղյակ պահելու համար: Բլոգում
ցանկացած նյութ այլ կայքերից տեղադրվում է հղումով: Ուսանողների
ռեֆերատները մշակված են հիմնականում արվեստի գրքերից, մասամբ նաև
համացանցից: Բլոգի հիմնական նպատակն է ռեֆերատներով օգնել արվեստի
բուհերում սովորող ուսանողներին, նաև հանրությանը ներկայացնել արվեստի
տարբեր ոլորտների նյութեր:
Բլոգը համագործակցում է տարբեր կայքերի հետ: Հուսով եմ` այն շուտով ավելի լայն շրջանակներ կընդգրկի ու կօգնի շատ ուսանողների` մեր նախնական ու գլխավոր նպատակի համաձայն:
Բլոգը համագործակցում է տարբեր կայքերի հետ: Հուսով եմ` այն շուտով ավելի լայն շրջանակներ կընդգրկի ու կօգնի շատ ուսանողների` մեր նախնական ու գլխավոր նպատակի համաձայն:
Բլոգն այժմ
ունի հետևյալ բաժինները`
Ամեն ինչ արվեստի մասին
Ռեֆերատներ
Հոդվածներ
Գրականություն
Թանգարաններ, պատկերասրահներ
Փիլիսոփայություն
Ռեֆերատներ
Հոդվածներ
Գրականություն
Թանգարաններ, պատկերասրահներ
Փիլիսոփայություն
Մեծ բեմ
Հայտնի անհայտներ
Բիենալե 2012
Ճարտարապետություն
Ամբոջական գրվածքներ
Ուսումնասիրություններ
Խմբագրի կողմից
10.12.12
<<Դե եսիմ>>-ն արդեն 3 ամսեկան է_:) Այս կարճ ժամանակահատվածում բլոգը հասցրեց մեծ տարածում գտնել: Ընդամենը 90 օրերի ընթացքում այն ունի 7000-ի շեմին մոտեցող դիտումների թիվ, ինչն ուրախացնում է ինձ: Եթե ծիծաղելի ու հետաքրքրաշարժ նկարները գրավում են ցանկացած մարդու ուշադրություն, հետևաբար և անմիջապես հավաքում են թվով շատ like-եր, ապա արվեստը գրավում է միայն արվեստասեր, արվեստով հետաքրքրվող մարդկանց, և արդեն իսկ ուրախալի է էջի օգտատերերի քանակը: Բլոգում ամեն օր տեղադրվում է նոր նյութ, նույնիսկ օրական 2-3 ռեֆերատ կամ հոդված: Հրապարակված նյութերի թիվն անցել է 100-ի սահմանը:
Այս ամիս <<Դե եսիմ>>-ի ընթերցողների համար հայտնություն էին <<...իզմեր>> և <<Մի նկարի պատմություն>> բաժինները, որոնց նյութերը պատրաստում կամ այլ լեզուներից թարգմանում են ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժնի ուսանողները /Նաիրա Աբրահամյան, Լիլիթ Գալոյան, Բելլա Ասլանյան, Վարդուհի Կարապետյան, Գոհար Նավասարդյան, Սեդա Դոյդոյան, Հայկուհի և Օհաննա Էլոյաններ, Լիլիթ Բեգոյան/: Հատուկ շնորհակալություն ցանկացած ընթերցողից....:))Ուրախ ենք, որ մեզ հետ եք...
Ավելացել են հետևյալ բաժինները` Մի նկարի պատմություն
...իզմեր
10.02.13

Комментариев нет:
Отправить комментарий