Մենակությունը անկախություն է… Մենակությունը սառն է, այո, բայց և
անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես ցուրտը, լուռ անհունը, որի
մեջ շարժվում են աստղերը:
Մարդը հնարավորություն ունի ամբողջովին
տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Եվ դրան
հակառակ, նա բոլոր հնարավորություններն ունի տրվելու նաև բնազդական
կյանքին, զգայական պահանջներին, և բոլոր ջանքերն ուղղելու ակնթարթային
հաճույքներ ստանալուն: Ճանապարհներից մեկը տանում է դեպի սուրբը, դեպի
հոգու նահատակը, դեպի ինքնամերժումը` հանուն Աստծո: Մյուս ճանապարհը տանում
է դեպի անառակը, դեպի բնազդներից տառապողը, դեպի ինքնամերժումը` հանուն
մարմնի:
Ապրել աշխարհում, ասես դա աշխարհը չէ, հարգել օրենքը, բայց,
այնուհանդերձ, նրանից վեր կանգնել, տիրել`ասես չտիրելով, հրաժարվել` ասես
դա բոլորովին էլ հրաժարում չէ,- կենսական բարձրագույն իմաստությանը հաճո
այս բոլոր պահանջները կյանքի կոչելու ընդունակ է միմիայն երգիծանքը:
Այս
պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու
շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի
չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան: Ով այսօր ուզում է ապրել և գոհ
լինել իր կյանքից, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման: Ով ճնկճնկոցի
փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախություններ,
դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի
փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…
Երբեմն մենք այս ու այն բանն ենք ձեռնարկում, մեկնում ենք ու վերադառնում,
կատարում մեկ այս, մեկ այն, և ամեն ինչ բնական ու հեշտ է թվում, ոչնչով
չծառնաբեռնված ու կարծես թե ոչ պարտադիր, սակայն ամեն ինչ, ըստ երևույթին,
կարող էր և այլ կերպ լինել: Երբեմն էլ, ուրիշ պահերի, թվում է, թե ոչինչ
այլ կերպ չէր կարող լինել, անպարտադիր ու հեշտությամբ տրվող ոչինչ
գոյություն չունի, և նույնիսկ մեր յուրաքանչյուր ներշնչում-արտաշնչումը
նախասահմանված է ի վերուստ և ծանրաբեռնված ճակատագրով:
Մեր կյանքի այն
արարքները, որ մենք բարի ենք համարում և որոնց մասին թեթև սրտով ու
հաճույքով ենք պատմում, դրանք բոլորն էլ վերաբերում են այն առաջին` «հեշտ»
համարվող տեսակին, և մենք հեշտությամբ էլ բոլորը մոռանում ենք: Ուրիշ
արարքները, որոնց մասին դժվարանում ենք խոսել, մենք երբեք չենք կարողանում
մոռանալ, դրանք ինչ-որ չափով ավելի շատ են մերը, քան առաջինները, և նրանց
երկար ու ձիգ ստվերները փռվում են մեր կյանքի բոլոր մնացյալ օրերի վրա:
… Ես երբեք չեմ քննադատում: Դրանից ոչ ոք օգուտ չի քաղի: Փոխարենը ժամանակ
առ ժամանակ ընտրում եմ իմ ընթերցած գործերից լավագույնը և հանձնարարում եմ
ուրիշներին… Միայն դրական դատողություններն են, որ արժեք ունեն:
Բացասականներն ու կշտամբանք պարունակողները հենց որ ասվում են, դառնում են
անհիմն, թեև դիտողությունն ինքնին կարող է ճիշտ լինել… Մենք ճշմարտությունն
ենք ասում, երբ հաստատում ենք, ընդունում, համաձայնում: Սխալների,
մոլորությունների ամենանուրբ, ամենաոգեկան արձանագրումը դատողություն չէ,
այլ բամբասանք…
Սխալ է կարծել, որ իբր թե բանաստեղծը վախենում է քննադատությունից և, արվեստագետի փառասիրությունից մղված` անմիտ շողոքորթությունները գերադասում է իսկական, խորաթափանց քննադատությունից: Ընդհակառակը, բանաստեղծը բոլոր կենդանի արարածների նման սեր է որոնում, սակայն նա, բացի դրանից, սպասում է, որ իրեն ճանաչեն և հասկանան: Միջակ քննադատների շրջապատում ընդունված է ծիծաղել քննադատությանը չդիմացող բանաստեղծի վրա, բայց այդ ծիծաղը վատ սկզբնաղբյուր ունի: Իսկական բանաստեղծն ուրախանում է իսկական քննադատություն լսելով: Նա չի պատրաստվում քննադատից բան սովորել, այդ մեկն անկարելի է, բայց քննադատությունից պարզաբանումներ և ուղղումներ է ակնկալում: Չէ՞ որ այն ժամանակ նա կարող է տեսնել նաև իր աշխատանքն ազգային մշակութի ընդհանուր հաշվեկշռում, տաղանդների և իրական գործերի փոխանակման հոլովույթում: Այլապես իր մտադրությունների մեջ չհասկացված (միևնույն է` գերագնահատում են իրեն, թե՞ թերագնահատում), նա ճախրում է մի անիրական աշխարհում, և այդ հանգամանքը ջլատում է նրա ուժերը…

Комментариев нет:
Отправить комментарий