Մինաս Ավետիսյանը 20-րդ դ. երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Ժամանակակից նկարելաձևով նա հետևել է հայ հին նկարչության ավանդույթներին:
1960-ականների ազգային կերպարվեստի առանձնահատուկ պոռթկման շրջանում Մինասը հանդես եկավ իր ինքնատիպ արտահայտչալեզվով և խորապես ազգային արվեստով:
Մինասը կատարել է մի շարք որմնանկարներ և թատերական ձևավորումներ:
Ներկայումս թանգարանում ցուցադրվում է 30-ից ավելի բնօրինակ կտավ, որը Մինաս Ավետսիյանի ստեղծագործությունների ցուցադրվող ամենամեծ հավաքածուն է։ 2010-ին թանգարան է տեղափոխվել «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը։
աղբյուրը՝ http://www.gallery.am/hy/
Комментариев нет:
Отправить комментарий