Մեկ տարի առաջ վան Գոգի կտավներից մեկը` «Սան Ռեմիի մանկատան եւ եկեղեցու տեսարանը», վաճառվեց 10,1 միլիոն ֆունտ սթեռլինգով (16
միլիոն դոլար): Լոտի վաճառքի նախնական գինը 5-7 միլիոն ֆունտ էր: Նկարը ներկայացված էր Christie`s աճուրդում: Աճուրդային տունը փետրվարի 7-ին Լոնդոնում
բացել էր իմպրեսիոնիստների, սյուրռեալիստների եւ ժամանակակից նկարիչների
կտավների երկօրյա աճուրդների շարք: Վան Գոգի կտավը գտնվում էր կինոաստղ Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուում: Թեյլլորն այս կտավը նվեր էր ստացել հորից` 1963 թվականին` նկարի ստեղծվելուց ավելի քան 70 տարի անց: Հոլիվուդյան լեգենդար դերասանուհու հավաքածուից վաճառքի էին հանվել 38
նկարներ:
Աճուրդի ընթացքում վաճառել են նաեւ իսպանացի նկարիչ Խուան Գրիսի «Գիրքը». այն վաճառվել է 10,3 ֆունտով (16,3 միլիոն դոլար):
Վիսենտ վան Գոգ-«Սան Ռեմիի մանկատան եւ եկեղեցու տեսարանը» |
Ռեկորդը սահմանել է Խուան Միրոյի «Painting-Poem» նկարը` 16,8 միլիոն ֆունտ (26,6 միլիոն դոլար):
Комментариев нет:
Отправить комментарий