Տարեսկզբին հանրության դատին ներկայանալուց զրկվեցին երկու համաշխարհային արվեստի գործեր ևս. Աթենքի Ազգային պատկերասրահից հունվարի 9-ի գիշերը երկու կտավ անհետացավ, որոնցից մեկը պատկանում էր աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի
վրձնին:
Պաբլո Պիկասսո-<<Կնոջ գլուխ>> |
Ոստիկանության տվյալներով` պատկերասրահի ազդանշանն հնչել էր գիշերը ժամը 4:52-ին:
Թանգարանում գտնվող պահակը հայտնաբերել էր շենքից դուրս վազող տղամարդուն, ինչից հետո նա զննել էր սրահները և հայտնաբերել երկու կտավների կորուստը:
Գողը մտադիր էր եղել նաև երրորդ նկարն իր հետ տանել, սակայն
շտապողականության մեջ չէր հասցրել կտրել և հանել այն շրջանակից:
Հետաքննությունը պարզել էր, որ հանցագործը ներխուժել էր թանգարանի հետին
կողմի պատշգամբից:
Նախնական տվյալներով` գողացված կտավների արժեքը շատ բարձր էր: Ազգային
պատկերասրահի կատալոգի համաձայն, այնտեղ Պիկասոյի միայն մեկ նկար կար` «Կնոջ
գլուխը», որը ստեղծվել էր 1939 թվականին: Արդյունքում պարզ դարձավ նկարներից մեկի անունը միայն...
Комментариев нет:
Отправить комментарий