Ամերիկացի հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի «Մուրճ եւ մանգաղ» հանրահայտ
գործը Լոնդոնի Phillips աճուրդում փետրվարին վաճառվեց է 383 հազար դոլարով։ Նկարն
արված է մետաքսագրության տեխնիկայով, սպիտակ ֆոնին պատկերված են կարմիր-սեւ
մուրճն ու մանգաղը։
Ուրոհոլի այնպիսի ստեղծագործություններին զուգահեռ,
ինչպիսիք են «Տոմատի հյութի տուփը» եւ «Brillo փոշու տուփը», «Մուրճն ու
մանգաղը» ներկայացնում է կոնսյումերիզմի եւ 20-րդ դարի սպառման մշակույթի
թեման։
Այս աշխատանքից բացի աճուրդին նեկայացված էին նաեւ հայտնի ժամանակակից
նկարիչների աշխատանքները, ինչպիսիք էին Ժան Դյուբյուֆեն, Գերհարդ Ռիխտերն ու Ջուլիան Շնաբելը։ Աճուրդի կազմակերպիչներին
հաջողվեց վաստակել ընդհանուր առմամբ 15 մլն 132 հազար ԱՄՆ դոլար։
Комментариев нет:
Отправить комментарий