Սերբիայում հայտնաբերվել է 2006թ. Նովի-Սադ քաղաքի թանգարանից անհետացած Ռեմբրանդտ վան Ռեյնի/1606-1669/ վրձնած <<Հոր դիմանկարը>>, որն արդեն մեկ անգամ անհետացել էր, գտնվել Իսպանիայում և հետ վերադարձվել /1990-ականներ/: Այս դիմանկարը հոլանդացի նկարիչը նկարել է 1630թ.: Ըստ նախնական տվյալների` նկարը գտնվել է Բելգրադից 70 կմ հեռավորության վրա գտնվող Սրեմսկա-Միտրովիցա քաղաքի բնակարաններից մեկում: Առևանգման համար ձերբակալվել են չորս կասկածյալներ:
Ռեմբրանդտ- <<Հոր դիմանկարիը>> |
Կտավը գնահատվում է 3,և մլն ԱՄՆ դոլար, այն համարվում է հոլանդական գեղանկարչության գլուխգործոցներից մեկը:
Հետաքրքիրն այն է, որ Ռեմբրանդտի <<Հոր դիմանկարի>> հետ թանգարանից անհետացել էին նաև Ռուբենսի <<Սենեկա>>, Պիերա Ֆրանչեսկա Մոլայի <<Գիշերային բնանկար ձկնորսի հետ>> և անհայտ եվրոպացի նկարչի վրձնին պատկանող <<Քրիստոսի գլուխը>> կտավները:
Ռուբենս- <<Սենեկա>> |
Թվով չորս գողացված կտավներից հայտնաբերվել է միայն մեկը, այն էլ յոթ տարի անց: Հուսանք, մնացած երեք նկարները ևս կարժանանան Ռեմբրանդտի կտավի ճակատագրին:
Комментариев нет:
Отправить комментарий