Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող «Աստվածամայրը մանուկ Քրիստոսի եւ
պատանի Սբ. Հովհաննես Մկրտչի հետ» կտավը հունվարին Christie's աճուրդում վաճառվեց
10,4 մլն դոլարով։ Ռոքֆելերների
հավաքածուի մեջ էր, եւ այդ պատճառով էլ կոլեկցիոներների շրջանում հայտնի էր
որպես «Ռոկֆելերի Մադոնա»։
Հին վարպետներին նվիրված շաբաթվա շրջանակում նույն աճուրդում վաճառվեց արվեստի մեկ այլ գործ եւս՝ Ֆրա Բարտոլոմեոյի «Մադոնան մանկան հետ»
որմնանկարը։ Այն վաճառվել է 12,9 մլն դոլարով՝ դառնալով այս աճուրդի
ամենաթանկ լոտը։
Հունվարի 30-ին բացված «Հին վարպետների
գեղանկարչությունը» երկօրյա աճուրդի շրջանակում 4,2 մլն դոլարով վաճառվեց
Ժան Սիմեոն Շարդենի «Ասեղնագործողը» կտավը։