Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալո դե Ռիվերան ծնվել է 1907 թվականին հուլիսի 6-ին: Ֆրիդան՝ հայտնի կրքի եւ ցավի իր ուժեղ զգայական աշխարհն արտացոլող աշխատանքներով, իր գործերով ստիպում է միանգամայն իրական կերպով զգալ ցավը, միաժամանակ կենդանի, վառ գույներով արված աշխատանքներում այնքան հստակ ընդգծված է միայն կնոջը հասկանալի ցավը, կիրքը, հիասթափությունները…
Ֆրիդայի աշխատանքներն այնքան զգայական են, այնքան իրական, այնքան ազդեցիկ, որ թվում է՝ մի պահ պատկերված ցավը քոնն է:
Առհասարակ, պատմել ֆրիդայի կյանքը, կենսագրությունը իրենից լավ ոչ մեկ
չի կարող անել: Նա ինքը նկարել է իր կենսագրությունը, իր կյանքը բացառիկ
անկեղծությամբ, կողքից պարզապես դիտողի աննկարագրելի սառնասրտությամբ
երբեմն վերարտադրել է վիշտը, զգացական զավը, ցասումն ու կիրքը:
1925 –ի սեպտեմբերի 17-ին նա ավտովթարի զոհ է դառնում և հրաշքով
փրկվելով մահից ստիրված է լինում երկար ժամանակ պառկած մնալ
անկողնում: Հենց այդ ժամանակ է ներկեր ու վրձին խնդրում և սկսում
նկարել` հաճախ հենց ինքն իրեն:
<<Ես նկարում եմ ինքս ինձ, քանի որ ժամանակի մեծ մասն անցկացնում
եմ միայնության մեջ, և դա այն թեման է, որին ես շատ լավ եմ
ծանոթ...>>:
22 տարեկանում նա ամուսնանում է հայտնի մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի
հետ, եւ Ֆրիդայի կյանքում սկսվում է անհավասար պայմաննեում մղվող իրական
պատերազմ. հավակնոտ ու արդեն հանրահայտ ամուսնու կողքին նա ստիպված էր
ուժերի գերլարումով պայքարել իր՝ ստեղծագործելու, ներկայանալու
իրավունքների համար, իրականության թելը չկորցնելու, երբեմն էլ կորցնելու
համար… Ֆրիդայի ամենամեծ վիշտը նրա՝ երեխաներ չունենալն էր, ինչից նա շատ
էր տառապում, տառապում էր նաեւ անձնական կյանքում անհաջողությունների
համար:
Մի կողմից հիվանդությունը, մյուս կողմից ամուսնու անընդհատ
դավաճանությունները նրան պարզապես քայքայում էին, երբեմն հասցնում
խելագարության, ինչպես դա եղավ Կամիլա Կլոդելի հետ, ում կիրքը Ռոդենն էր…
<<Ես ունեցել եմ մեծագույն երկու դժբախտություն. մեկը, հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը՝ Դիեգոն…>>:
Այդուհանդերձ, Դիեգոն կիրք էր, որին նա հաղթահարել չկարողացավ, սակայն արվեստում մղվող պայքարում հաղթանակած դուրս եկավ՝ ապացուցելով, որ արվեստում սեռը կապ չունի, որ իրական տաղանդի դրսեւորման համար այն ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է արտահայտել այն, ինչ երբեք տղամարդը չի կարողանա անել. չէ որ, օրինակ, միայն կինը կարող է զգալ այդքան խորը ու նույնքան խորը արտահայտել չմայրանալու տիեզերական դատարկությունն ու ցավը:
Ֆրիդան շատ է նկարել ինքն իրեն. մենության ու ինքնաճանաչման իր ճանապարհին միակը, որ կարող էր կիսել իր իրականությունը, հենց ինքն էր:

Ֆրիդան հայտնի է իր ֆեմինիստական հայացքներով, համարձակ, անկախ, ազատ բնավորությամբ ու արտահայտվելու իր բացառիկ անկեղծությամբ:
Լինելով գամված անկողնուն՝ նրան իր ցուցհանդեսի բացմանը բժիշկներն արգելել էին այցելել, սակայն նա չէր կարող այստեղ եւս մնալ սահմաններին գերի. նրան պատգարակով չորս տղամարդկանցով տարան ցուցասրահ՝ մասնակցելու իր ցուցահանդեսի բացմանը:
Իր միաժամանակ կենդանի, վառ գույներով արված աշխատանքներում այնքան հստակ է ընդգծված միայն կնոջը հասկանալի ցավը, կիրքը, հիասթափություններն ու դարձալ կնոջ համար ընկալելի ֆորման: Ֆրիդան հայտնի էր նաև իր ֆեմինիստական հայացքներով, համարձակ, անկախ, ազատ բնավորությամբ ու արտահայտվելու իր բացառիկ անկեղծությամբ:
Նա պատկերել է ոչ միայն իր ցավն ու ապրումներով լի կյանքը, այլեւ իրեն՝ մահվանից հետո: Ֆրիդայի աշխատանքներից մեկում մենք տեսնում ենք իրեն՝ կրակների մեջ, այրվելիս:
1954 թվականի հուլիսի 13-ին Ֆրիդան մահացավ: Մահվանից առաջ նա խնդրել էր այրել իր դին…
<<Այրեք ինձ… Ես չեմ ուզում թաղվել: Ես շատ ժամանակ եմ անցկացրել պառկած, որ նորից պառկեմ, ուղղակի այրեք ինձ>>:
Անցել է մեկ դարից ավելի, սակայն նրա տաղանդը հաղթահարել է նաեւ ժամանակը: Սա ցավն է, որ երբեք չի անցնում, որքան էլ դարեր անցնեն:
Անցել է մեկ դարից ավելի, սակայն նրա տաղանդը հաղթահարել է նաեւ ժամանակը: Սա ցավն է, որ երբեք չի անցնում, որքան էլ դարեր անցնեն:
Թեև իր դիմանկարներից և ոչ մեկում նա չի ժպտում,սակայն կյանքից
առավել շատ Ֆրիդան հենց կյանքն էր սիրում, և դա էր այն ուժը,
որով նա դիմակայում էր ցավին և շարունակում ապրել : Իր վերջին նկարներից
մեկը հենց այդպես էլ անվանեց ՝ ” Կեցցե՜ կյանքը”…
աղբյուրը` http://blog.womennet.am/
Комментариев нет:
Отправить комментарий