вторник, 19 февраля 2013 г.

Փիլիսոփայության հիմնահարցը` Իդեալիզմ թե մատերիալիզմ



 Փիլիսոփայության հիմնական հարցը  կեցության նկատմամբ գիտակցության, մատերիայի (նյութի) նկատմամբ մտածողության հարաբերության հարցն է, որը քննվում է երկու տեսանկյունից. նախ՝ ո՞րն է առաջնայինը՝ բնությո՞ւնը, թե՞ ոգին, մատե՞րիան, թե՞ գիտակցությունը, և երկրորդ՝ աշխարհի մասին եղած իմացությունն ինչպե՞ս է հարաբերվում բուն այդ աշխարհին, կամ համապատասխանո՞ւմ է արդյոք գիտակցությունը կեցությանը, ընդունա՞կ է արդյոք այն ճիշտ  արտացոլելու աշխարհըԿան այդ հարցերի մեկնաբանման տարբեր մոտեցումներ` մոնիստական (մեկ նախահիմքով), դուալիստական (երկու նախահիմքով) և պլյուրալիստական (բազմանախահիմքով բացատրող) ուսմունքներ: Մոնիստական ուսմունքը որպես նախասկիզբ ընդունում է մեկ հիմք` կա՜մ նյութական (մատերիալիստներ), կա՜մ գաղափարական (իդեալիստներ): Մատերիալիստների համար նախասկզբնականը մատերիան է, իսկ գաղափարականը՝ իդեականը (գիտակցություն, կամք, մտածողություն), նյութի զարգացման արդյունք է, նրա ածանցյալը: Իդեալիստները, ընդհակառակը, գաղափարականը համարում են առաջնային, իսկ նյութական աշխարհը՝ բնությունը, «բացարձակ գաղափարի, գերբանականության» արգասիք:

Ռաֆայել Սանտի-Աթենական դպրոց /կենտրոնում` Պլատոնն ու Արիստոտելը/
Դուալիստական ուսմունքը, ի հակակշիռ մոնիզմի, հավասարազոր և անբաժանելի է համարում նյութական (մատերիական) և հոգևոր (գաղափարական) հիմքերը: Դուալիզմին բնորոշ է նաև մատերիալիզմի և իդեալիզմի հաշտեցման փորձը: Ըստ պլյուրալիստների՝ ամեն գոյություն ունեցող երևույթ բաղկացած է հավասարազոր և մեկուսացված էությունների բազմությունից, որը չի հանգեցվում միասնական նախասկզբի:
 «Մատերիան օբյեկտիվ ռեալությունն է, որը գոյություն ունի մարդկային գիտակցությունից անկախ և արտացոլվում է նրա մեջ»:Իր զարգացման ընթացքում մատերիալիզմն անցել է 3 գլխավոր պատմական փուլ: Առաջին փուլը անտիկ շրջանի, հատկապես հին հունական, միամիտ (նաիվ) մատերիալիզմն է, ըստ որի աշխարհն ունի կոնկրետ նյութական սկզբնապատճառ եւ որից էլ առաջացել է ամեն ինչ: Ոմանք այդպիսի սկզբնապատճառ են համարել ջուրը (Թալես), մյուսները՝ օդը (Անաքսիմեն), ուրիշները՝ կրակը (Հերակլիտ), ատոմները (Դեմոկրիտ) եւ այլն: Տվյալ միամիտ մատերիալիզմը օրգանապես կապված է եղել տարերային դիալեկտիկայի հետ (հունարեն դիալեգոմայբանավիճել բառից), որովհետեւ աշխարհը դիտել է շարժման ու փոփոխության մեջ:

Ձախից Պլատոնն է` իդեալիստ, ձեռքը վերև, աջից` Արիստոտելը` մատերիալիստ, ձեռքը դեպի ներքև















 
Երկրորդ փուլը XVII-XVIII դդ. մեխանիկական, մետաֆիզիկական, հայեցողական մատերիալիզմն է, որի գագաթնակետը XVIII դ. ֆրանսիական մատերիալիզմն է (Դիդրո, Հոլբախ): Մեխանիկայի ազդեցության տակ աշխարհն ու մարդուն այն մեկնաբանել է մեխանիկորեն, ժխտել է երեւույթների համընդհանուր կապը, ուստի եւ բնորոշվել է որպես մետաֆիզիկական (հունարեն մետաֆիզիկաֆիզիկայից հետո» բառից), եղել է հայեցողական, որովհետեւ մարդու ճանաչողությունը համարել է պասիվ հայեցողության պրոցես, կտրված մարդու ակտիվ, պրակտիկ գործունեությունից: Երրորդ պատմական պատմական փուլը XIX դ. երկրորդ կեսին Կ. Մարքսի ու Ֆ. Էնգելսի ստեղծած դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմն է, որը վերստին միավորեց դիալեկտիկան ու մատերիալիզմը, այն տարածեց հասարակության վրա, ցույց տալով, որ որոշիչը մարդկանց կյանքի նյութական պայմանները, նյութական բարիքների արտադրությունն է, տնտեսությունն է, այլ ոչ թե նրանց գաղափարները, նպատակները, մի խոսքով հոգեւոր ուժերը:
 Իդեալիզմը եւս անցել է զարգացման երկարատեւ գործընթաց: Դրա զարգացման հիմնական փուլերից են անտիկ շրջանի իդեալիզմը (Պյութագորաս, Սոկրատես, Պլատոն), միջնադարյան քրիստոնեական կրոնական փիլիսոփայությունը (Օգոստինոս Երանելի, Թոմաս Աքվինացի), որը կոչվել է սխոլաստիկա (հունարեն սքոլա-դպրոց բառից), այսինքն՝ դպրոցական փիլիսոփայություն, այնուհետեւ XVIII դ. անգլիական էմպիրիզմը (Ջ. Բերկլի, Դ. Հյում), XVIII-XIX դդ. գերմանական դասական փիլիսոփայությունը (Ի. Կանտ, Գ. Հեգել) եւ վերջապես XX դ. արեւմտյան փիլիսոփայությունը, հատկապես նեոթոմիզմը (Գ. Մարսել), նեոպոզիտիվիզմը (Բ. Ռասսել, Ռ. Կառնապ) եւ էկզիստենցիալիզմը (Կ. Յասպերս, Ժ.-Պ. Սարտր եւ այլք):Սակայն իդեալիզմն ունի երկու գլխավոր տարատեսակ. օբյեկտիվ եւ սուբյեկտիվ իդեալիզմ:Իդեալիզմի առաջին տարատեսակը օբյեկտիվ է կոչվում, որովհետեւ այն աշխարհի հիմք է համարում մի ինչ-որ գերբնական տիեզերական հոգեւոր ուժ, որը գոյություն ունի բնությունից ու մարդուց անկախ, հավերժորեն եւ արարում է ամբողջ աշխարհը, ներառյալ մարդուն: Այդ արարիչ հոգեւոր ուժը օբյեկտիվ իդեալիստները տարբեր ձեւով են անվանում. իդեաների, այսինքն՝ գաղափարների աշխարհ (Սոկրատես, Պլատոն), համաշխարհային ոգի կամ բացարձակ իդեա (Հեգել): Օբյեկտիվ իդեալիզմը շատ մոտ է կրոնին, քանզի կրոնն աշխարհի հիմք է ընդունում Աստծուն՝ մի գերբնական հոգեւոր արարիչ էակի: Օբյեկտիվ իդեալիզմն ըստ էության կրոնի փիլիսոփայական հիմնավորումն է, եւ պատահական չէ, որ դրանք միշտ միասնաբար են հանդես եկել մատերիալիզմի դեմ:
Սուբյեկտիվ իդեալիզմը աշխարհի հիմք է համարում մարդու (սուբյեկտի) հոգեւոր ուժը, մարդու գիտակցությունը

Комментариев нет:

Отправить комментарий