Սուրբ Սարգիս զորավարի
տոնին նվիրված միջոցառումների շարքը կարելի է համարել սկսված: Փետրվարի 12-ին Գյումրիում
գտնվող Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական սրճարանում տեղի ունեցավ <<Սեր և արվեստ>> խորագրով ցուցահանդես-մրցույթի
բացումը: Ստեղծագործությունները ցուցադրվելու են երեք օր: Միջոցառման փակման
ժամանակ ընտրված լավագույն աշխատանքը կպարգևատրվի: Ցուցահանդեսի կազմակերպչական
աշխատանքների պատասխանատուներն են Դավիթ Հարոյանն ու Մամիկոն Վարդերեսյանը: Ըստ
կազմակերպիչների` միջոցառման նպատակը Գյումրիի երիտասարդությանը մեկ ընդհանուր
գաղափարի շուրջ համախմբելն է: Գաղափարը տվյալ պարագայում սերն է ու արվեստը…
Հիշեցնենք, որ <<Սուրբ Սարգիս>> սիրո և երիտասարդների օրհնության տոնը Գյումրիում
2014>>>> ծրագրի շրջանակներում փետրվարի 6-ին Գյումրու <<Հոկտեմբեր>> կինոթատրոնի հանդիսասրահում տեղի ունեցավ գյումրեցի երիտասարդների հանդիպումը Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:
Լուսանկարները` ֆեյսբուք սոցցանցից
Комментариев нет:
Отправить комментарий