понедельник, 16 сентября 2013 г.

Զատկի կղզու քանդակները



Ոմանք կարծում են, որ մարդկության նախահայրենիքը ՝Լեմուրիա մայրցամաքը, <<մահացել է>> 4 մլն տարի առաջ և Զատկի կղզին հանդիսանում է նրա մնացուկը: Իսկ Էրիկ Դենիկեն շարունակում է համառորեն պնդել, որ բնիկները այլմոլորակայինների սերունդներ են: Հայտնի կապիտան Ջեիմս Կուկը 1774թ-ին տեսնում է (և շատ է զարմանում), որ ծովաբնակները վատ ձկնորսներ էին, նրանք ունեին հյուսված նավակներ, չնայած մյուս կղզչիների բնակիչները վաղուց արդեն ունեին մակույկներ: Նրանք ապրում էին քարանձավներում և անգամ չէին կասկածում, որ ծովում կան շատ ուրիշ կղզներ: Նարնք չէին կարող բացահայտել իրենց քարե արվեստի նպատակը: 
Զատկի կղզի
Եթե միայն Զատկի կղզին ունենար տիրակալների ծագումաբանություն, ինչպիսի արձանագրություններ ունեին Պոլինեզիայի մյուս կղզիները, ապա նրա գաղտնիքներից շատերը կլինեին արդեն բացահայտված:
Եվ ում են այնուամենայնիվ պատկերում այդ քարե կուռքերը, ինչ նպատակով էին կանգնեցվել դրանք: Յակոբ Ռոգևենը արձանները անվանում էր կուռքեր (պաշտամունքի առարկաներ): Իր տեղեկամատյանում նա գրել է . <<Ինչ վերաբերվում է նրանց կողմից կատարվող ծառայություններին… մենք միայն նկատել ենք, որ նրանք կրակ էին առաջացնում շատ բարձր քարե արձանների առջև և նստում էին նրանց դիմաց՝ գլուխները կախելով: Իսկ հետո ծալում էին ձեռքերը և շարժում էին վերև ներքև: Յուրաքանչյուր արձանի գլխին կար զամբյուղ` լցված սպիտակ ներկված սալաքարերով>>:  

Ջեյմս Կուկը նշել է, որ քանդակները դրվել են տեղի բնակիչների կողմից կղզու ստորգետնյա թագավորների կամ կղզու առաջնորդների պատվին, իսկ մյուս հետազոտղները գտնում են, որ Զատկի կղզու հսկաները մատնանշում էին ծովի և ցամաքի սահմանները: Նարանք հանդիսանում են ծիսական <<պահակախբեր>>, որոնք կանխում են ծովից ներխուժումները:
Գոյություն ուներ կարծիք, որ կայն այլ արձաններ, որոնք ծառայում էին որպես սահմանային այուներ և բաժանում էին տարբեր սահմաններ՝ ցեղերի և կլանների միջև:
Չնայած բազմաթիվ վարկածների, գաղտնիքների և առեղծվածների, այսօր արդեն կարելի է ենթադրել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել
Լեռը այն միակ վայրն էր, որտեղ կառուցվում էին այդ քարե արձանները, կամ ավելի ճիշտ, կերտվում էին նույն այդ լեռից: Հսկաների <<արտադրության>> տեխնիկան այքան պարզունակ էր, որ խոսել նրանց ոչ երկրային ծակման մասին ուղղակի անհրաժեշտ չէ:
Ռանո- Ռառակու խառնարանում  կարելի է տեսնել քարե հասկաների ստեղծման աշխատանքի բոլոր էտապները: Սկզբում նախագծվում էր արձանի ընդհանուր ուրվագիծը, դրանից հետո  <<քանդակագործները>> սկսել են դեմքի և մարմնի ճակատային մասի  ստեղծման աշխատանքները ՝ շարժվելով դեպի կողային հատվածները, ավարտելով երկար ականջներով և ձեռքերով, որոնք ունեին երկար մատներ՝ դրված փորին: Այնուհետև քանդակի մեջքին պատկերվում էին խորհրդանշական նշաններ, ինչպես օրինակ՝ գոտի շրջաններով, մարդ- թռչուն և այլն: Եվ միայն այն ժամանակ, երբ քարե հսկան կանգնեցվում էր <<ախու>>-ի վրա /պատվանդան/ և պսակվում էին <<գլխարկով>> ստեղծվում էր վերջնական մասնիկը՝ աչքերը՝ առանձնացված էլիպսաձև փորված ուրվագծերով:  
Շատ հաճախ հանդիպում էին արձաններ, որոնք թվում են անավարտ, բայց միգուցե դրանք ոչ թե անավարտ են, այլ ոչ պիտանի աշխատանքի համար, և քանի որ քարի պաշարը բավականին հարուստ էր, <<քանդակագործները>> չէին շարունակում այդ քարի հետ աշխատել ու ավելի հարմար քար էին ընտրում ձանդակներ ստեղծելու համար: Կղզում այդպիսի անավարտ արձանների բաղմաթիվ օրինակներ են հայտնաբերվել:
Զատկի կղզու մասին բոլոր հետազոտությունները նշում են քանդակներ քանտաստիկ ճապսերի և նրանց ծանրության մասին:
Տուռ Հեյերդալը համեմատում է մի արձանի զանգվածը տաս երթուղային վագոնի ծանրության հետ և զարմանում, թե ինչպես կարող էին այն ժամանակ այդպիսի հսկա քանդակներ ստեղծել: Եվ չի տալիս պատասխան…

Ամենամեծ քանդակը կշռում է 20 տոննա: Եվ զարմանալի է նրանց տեղաշարժման հարցը: Մույնիսկ լեգենդներ են ստեղծվել դրանց շուրջ: Բայց այնուամենայնիվ արձանները ինչ-որ կերպ տեղափոխվում էին Ռանո- Ռառակի լանջերում գտնվող քարահանքերից դեպի իրենց պատվանդանները՝ այսպես կոչված <<ախուները>>, որոնք կարող էին ձգվել կիլոմետրեր:
Առաջին եվրոպացիները այստեղ են սկսել գալ 1722թ-ից սկսած և հայտնաբերել են շատ արձաններ /մոաներ/ բեկված տեսքով: 
Զատկի կզղու բնակիչներ...փորագրանկար.1860թ.
Այս բազում հարցերից յուրաքանչյուրը ծնում է նոր հարցեր և նոր երևակայական վարկածներ, որոնցից է այլմոլորակայինների կողմից ստեղծված լինելու վարկածը, իբրև նրանք ստեղծել են մոաները իրենց կերենց կերպարով և տեսքով:
Դուք կարող են ենթադրել այն, ինչ ցանկանում եք, սակայն ի դեմս 22 մետր բարձրության արձանի /7 հարկանի շենքի բարձրության/ չի դիմանա ոչ մի տրամաբանություն: Գլուխը և վիզը արձանի 7 մ բարձրության և 3 մ լայնության են, քթի երկարությունը ՝3 մ-ից ավելի, մեջքից ներքև հատվածի բարձրությունը 13 մ է , զանգվածը՝ 50 տոննա:
Զատկի կղզու արձանները շարունակում են զարմացնել, հիացնել, ստիպում են մտածել թե ովքեր և ինչու են դրանք ստեղծել:

Նաիրա Աբրահամյան

среда, 11 сентября 2013 г.

Միլիոններով վաճառված ամենատարօրինակ նկարները

Աշխարհում շատ նկարներ, արվեստի ստեղծագործություններ ու գլուխգործոցներ կան,,,,դրանցից միլիոնավորները թանգարաններում են, հազարավորները վաճառվում են ամենատարբեր աճուրդների ժամանակ.... Սակայն ոչ բոլոր նկարների իմաստն է հասկանալի, և որոշ ստեղծագործություններ, առաջին հայացքից դիտելիս, միլիոններ չես գնահատի: Ստորև ներկայացնում ենք հիմնականում ժամանակակաից արվեստի մի քանի նմուշ, որոնք միլիոններով վաճառված նկարներից ամենատարօրինակներն են պատմության մեջ, և որոնք գերազանցել են շատ հայտնի վարպետների աշխատանքների արժեքներին:
Խոան Միրո-<<Շուն>>. 2 200 000 դոլար
Լուչո Ֆոնտան-<<Տարածական ճանապարհորդություն>>. 1 500 000 դոլար

Բառնետ Նյուման-<<Սպիտակ կրակ 1>>. 3 800 000 դոլար
Քրիստոֆեր Վուլ-<<Երկնագույն հիմար>>. 5 000 000 դոլար

Սայ Թվոմբլի-<<Անվերնագիր>>. 2 300 000 դոլար
Բլինկ Պոլեռմո-<<Անվերնագիր կամ Սթոֆբիլդ>>. 1 700 000 դոլար
Գերարդ Ռիխտեր-<<Արնագույն հայելի>>. 1 000 000 դոլար
Էլսվորտ Կելլի-<<Կովբոյ>>. 1 700 000 դոլար

Էլսվորտ Կելլի-<<Կանաչա-դեղին>>. 1 600 000 դոլար

воскресенье, 8 сентября 2013 г.

Արա Գեղեցիկ և Շամիրամ


Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում տակավին թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ վավաշոտ և այրասեր Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի անզուգական գեղեցկության մասին, անհուն տարփանքով տենչում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։

Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր տարփանքը համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է առաքում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե1, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր տարփալից ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Պատգամագնացությունները կրկնվում են մի քանի անգամ՝ Շամիրամի նորանոր խոստումներով, հորդորներով ու աղաչանքներով, սակայն ամեն անգամ արժանանում են Արայի մերժմանը։
Վարդգես Սուրենյանց-Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ
Երբ այդ բազում բանագնացությունները դառնում են անարդյունք, Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է պատգամագնացությունը, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան իր ձեռքը գցելու, նվաճելու, իր մոլեգին ցանկությունը կատարել տալու և տռփանքը հագեցնելու։

Շամիրամը փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։

Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի վայրն է առաքում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել տիկին Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով.

— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։

Շամիրամը հույս ուներ իր հմայական դյութությամր վերակենդանացնել Արային։ Բայց երբ դիակն սկսում է քայքայվել, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր հոմանիներից մեկին պաճուճապատում է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին ու փառարանմանը»։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը։

Արայի դին Շամիրամի արքայի վերնատանը...ըստ Հայկական հանրագիտարանի
 Շամիրամը իր ամառանոցային քաղաքը Հայաստանում շինելուց հետո սովորություն է դարձնում ամեն ամառ գալ Հայաստան՝ իր շինած քաղաքում հանգստանալու։ Հայաստան գալուց առաջ նա Ասորեստանում իբրև կողմնապետ և Նինվեի վերակացու է թողնում Զրադաշտ մոգին մարաց նահապետին, վստահելով նրան իր իշխանությունը։

Մի ամառ էլ, Հայաստանում եղած ժամանակ, Շամիրամը դուրս է գալիս Վասպուրական գավառում զրոսանքի, տեսնում է՝ մի տեղ երեխաները խմբված գետնից ուլունքներ են գտել և ուշադիր զննում են։ Թագուհին իսկույն կռահում է ուլունքների արժեքն ու նշանակությունը, լավ վարձատրում է երեխաներին և ուլունքները ձեռներից առնում։

Այդ ուլունքներով Շամիրամն սկսում է կախարդել ու հմայել և իր ապականված սրտով երկրով մեկ ամեն տեսակ չարիք գործել։ Ում ուզում էր, որ նա իր տռփալից ցանկությունը կատարի, ուլունքների զորությամբ նրան իսկույն բերում էր իր մոտ, իսկ ում կամենում էր ոչնչացնել, դարձյալ դյուրությամր ու առանց որևէ ջանքի կատարում էր այդ։ Բոլորն սկսում են սարսափել թագուհուց, և ոչ ոք չէր հանդգնում ծպտուն հանել։

Շամիրամն ուներ մի ծերունի խորհրդական, որը վայելում էր թագուհու վստահությունը, տեղյակ էր նրա բոլոր գաղտնիքներին և ազատ ելումուտ ուներ նրա պալատում։ Թագուհու գործած չարիքները շատ են մտահոգում ծերունուն, և նա երկար ժամանակ մտածում է, թե ինչպես նրա ձեռից կամ ուլունքների կախարդական զորությունից աշխարհն ազատի։

Մի օր էլ, երբ թագուհին ծերունու հետ դուրս էր եկել Արտամետ զրոսանքի, ծերունին հարմար պահ է գտնում, հափշտակում է ուլունքները Շամիրամի ձեռից և փախչում։ Զայրացած Շամիրամը հետապնդում է նրան, բայց տեսնելով, որ չի կարողանում հասնել, ցասումից կատաղած իր թավ ու երկար ծամերը պարսատիկ է դարձնում, վերցնում է մի վիթխարի ապառաժ, դնում ծամերի վրա, պտտում և նետում ծերունու հետևից։ Ահռելի ծանրությունից մազերը գլխից պոկվում են, իսկ հսկա ապառաժը գլորվելով ընկնում է Արտամետի մոտ գտնվող մի փոսի մեջ, ուր ընկած է մինչև այժմ։

Իսկ ծերունին ուլունքները ձեռին՝ փախչում հասնում է Դատվանի1 ծովեզերքը և այնտեղ ուլունքները նետում ծովը, աշխարհն ազատում Շամիրամի հմայական չարագործությունից։ Այդ դեպքից էլ մնացել է «Ուլունք Շամիրամայ ի ծով» ասացվածքը։

Շամիրամը իր բոլոր գանձերն ու պաշտոնները նվիրում է իր հոմանիներին և բնավ չէր հոգում իր զավակների մասին։ Երբ զավակները չափահաս են դառնում, սկսում են հանդիմանել իրենց մորը նրա անառակ վարքի, գանձերն ու պաշտոնները ուրիշներին շռայլորեն նվիրելու համար: Շամիրամը սաստիկ զայրանում է զավակների վրա, բոլորին կոտորել է տալիս, բացի կրտսեր որդուց՝ Նինվասից։

Պատահում է այնպես, որ Ասորեստանում Շամիրամի տեղապահ Զրադաշտ մոգը սխալմունք է գործում թագուհու հանդեպ, և նրանց միջև հակասություն է ծագում։ Այդ հակամարտությունն ավելի է խորանում, երբ մարացի Զրադաշտը մտադրվում է ամբողջ իշխանությունն իր ձեռքն առնել և իր բռնապետությունը տարածել բոլորի վրա։ Շամիրամն այդ իմանալով, պատերազմ է սկսում Զրադաշտի դեմ։ Երբ պատերազմը սաստկանում է, Շամիրամը զգում է իր մոտալուտ պարտությունը և Զրադաշտի ձեռից հետիոտն փախչում է Հայաստան։ Թշնամիներից հետապնդվելով, Շամիրամը ճանապարհին վազքից ու հոգնածությունից սաստիկ ծարավում է, հասնում է Վանա ծովին, ջուր խմում, հագեցնում ծարավը։ Բայց տեսնելով, որ իրեն հետապնդող սուսերավորները մոտենում են, իր կախարդական հուռութները ծովն է նետում և ինքն էլ տեղնուտեղը քարանում։

Իսկ մեկ այլ զրույցի համաձայն, երբ Շամիրամը պարտվելով ու հետապնդվելով Զրադաշտից, փախչում է Հայաստան, որդին՝ Նինվասը, վրա է հասնում, վրեժխնդրությամբ սպանում հեշտասեր մորը և Ասորեստանում ինքը թագավորում։

пятница, 6 сентября 2013 г.

Խորհրդավոր ընթրիքը արվեստում

Շատերին է հայտնի Լեոնարդո դա Վինչիի "Խորհրդավոր ընթրիքը" նկարը, որը Աստվածաշնչյան թեմայի ևս մեկ մեկնաբանում է, սակայն այն տեսարանի միակ նկարագրությունը չէ: Թեմային անդրադարձել են նաև շատ այլ նկարիչներ: Նոր կտակարանից վերցված թեման հետևյալն է.
 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք։ 2 Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։
 3 Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր։ 4 Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի։ 5 Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ։ 6 Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի։
 7 Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը։ 8 Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ 9 Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»։ 10 Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի։ 11 Եւ կասէք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը”։ 12 Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»։
 13 Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը։
 14 Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ։ 15 Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել։ 16 Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»։ 17 Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18 ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»։
 19 Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ 20 Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած։
 21 Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է։ 22 Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»։ 23 Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է։
 Ահա Հիսուսի և իր աշակերտների վերջին ընթրիքի պատմությունը, աստվածաշնչյան նկարագիրը, որը, բացի դա Վինչիից, ներկայացրել են մի շարք նկարիչներ, ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի:
 Ռուսական արվեստում այս թեման նախ հանդես է գալիս սրբանկարներում, ապա որմնանկարներում:
 Արտասահմանյան գեղանկարչության մեջ թեման առավել մեծ տարածում է գտնում Վերածննդի դարաշրջանում, սակայն կտավներ ու որմնանկարներ ստեղծվում են նաև Վերածննդից հետո: Կոմպոզիցիան, ֆիգուրների դասավորվածությունը, բննորդները, ամեն ինչ փոփոխվում է, սակայն նույնն է մնում թեման` Քրիստոսի վերջին ընթրիքը առաքյալների հետ:
Խորհրդավոր ընթրիք-Լեոնարդո դա Վինչի
Тайная Вечеря Средняя Русь. Первая половина XVI века Белозерск. Церковь Вознесения
Խորհրդավոր ընթրիք.Միջին Ռուսաստան..16-րդ դ.,  Բելոզեռսկ
Тайная вечеря. Омовение ног. Моление о чаше. Предательство Иуды. XV — начало XVI века Новгород
Խորհրդավոր ընթրիք, Ոտնլվա, Աղոթք բաժակի մասին...16-րդ դ. Նովգորոդ
Խորհրդավոր ընթրիք-հայկական մանրանկար
Խորհրդավոր ընթրիք-հայկական մանրանկար
Խորհրդավոր ընթրիք-Գևորգ Դարբինյան
Овнатан Овнатанян  Тайная Вечеря
Խորհրդավոր ընթրիք-Հովնաթան Հովնաթանյան
Александр Иванов
Խորհրդավոր ընթրիք-Ալեքսանդր Իվանով
 Ге Н.Н. Тайная вечеря
Խորհրդավոր ընթրիք-Նիկոլայ Գե
Симон Ушаков Икона "Тайная вечеря" 1685 Икона помещалась над Царскими вратами в иконостасе Успенского собора Троице-Сергиева монастыря
Խորհրդավոր ընթրիք-Սիմոն Ուշակով. 1685թ.
Тайная Вечеря Икона Древней Руси XI-XVI веков Из Успенского собора Кирилло-Белозерского монастыря.  Около 1497 г.
Խորհրդավոր ընթրիք. Ուսպենսկի տաճար. 1497թ.
Симон Вуэ Тайная Вечеря Масло, холст  1615-1620
Խորհրդավոր ընթրիք-Սիմոն Վուե.1615-1620թթ.
Рафаэль Санти Тайная Вечеря  1518-1519 Фреска Дворец Папы Римского, Лоджии Рафаэля, Ватикан
Խորհրդավոր ընթրիք-Ռաֆայել Սանտի.Լոջիաների պալատ.1518-1519թթ.
Никола Пуссен Тайная Вечеря 1640 Масло на холсте Замок Белвуар, Грэнтем, Великобритания
Խորհրդավոր ընթրիք-Նիկոլլա Պուսսեն. 1640թ.

Тайная вечеря (неизвестный автор 17 века) копия фрески Леонардо да Винчи
Խորհրդավոր ընթրիք-17-րդ դարի անհայտ նկարիչ. Լեոնարդո դա Վինչիի որմնանկարի կրկնօրինակը
Джотто ди Бондоне
Խորհրդավոր ընթրիք-Ջոտտո դի Բոնդոնե
Дирк Баутс Роспись алтаря
Խորհրդավոր ընթրիք-Դիռկ Բաուտս
Анжелико-Фра Тайная Вечеря 1450
Խորհրդավոր ընթրիք-Ֆրա Անջելիկո. 1450թ.
Эрколе де Роберти Святое Причастие (Тайная Вечеря)
Խորհրդավոր ընթրիք-Էռկոլե դե Ռոբեռտի
Якопо Бассано Тайная Вечеря 1542
Խորհրդավոր ընթրիք-Յակոբո Բեսսանո. 1542թ.
Андреа дель Сарто Тайная Вечеря 1520-1525 Фреска Монастырь Святого Сальви, Флоренция
Խորհրդավոր ընթրիք-Անդրեա դել Սարտո. 1520-1525թթ.

Тинторетто
Խորհրդավոր ընթրիք-Տինտորետտո

воскресенье, 1 сентября 2013 г.

Տարօրինակ կրոնական կառույցներ

Տաճարների շինարարությունն ունի շատ հին պատմություն: Անկախ իր ճարտարապետական ձևից` տաճարի գաղափարը նույնն է. աղոթատեղի, սրբավայր` նվիրված սրբերին կամ տվյալ կրոնի առաջնորդին: Հետևաբար, տաճար-աղոթարաններ կառուցվել են սկսած նախնադարից, երբ նախամարդիկ, ըստ իրենց նախնական կրոնական գիտելիքների, կացարանից տարբերվող շինություններ էին կառուցում` բնության երևույթներին, իրենց իսկ ստեղծած մտացածին կուռքերին պաշտելու, երկրպագելու համար:

Դեռևս Քրիստոսի ծնունդից առաջ, երբ Իսրայելի ժողովրդին Մովսեսն էր առաջնորդում, Աստված հրամայում է նրան մի վրանում խորան կառուցել, որտեղ միշտ ինքը ներկա կլինի և մարդիկ կկարողանան կապ հաստատել իր հետ: Աստվածաշնչում այն անվանված է <<ժողովքի խորան>>: Տերը ասել է Մովսեսին. «Ինձ համար հողաշեն զոհասեղան կպատրաստեք և դրա վրա, ամեն տեղ, ուր կդնեմ իմ անունը, կմատուցեք ձեր ողջակեզներն ու ձեր խաղաղության զոհերը…:  Իսկ եթե զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը հղկված թող չլինեն…» (20.24–25): Այնուհետև պատվիրում է խորանին տալ ընծաներ՝ «…ոսկի, արծաթ…, նրբահյուս բեհեզ…, լույսի համար ձեթ և օծության յուղի ու խնկի  համար բաղադրանյութեր, սարդիոնի քարեր…» (Ելք 25.1–7): «…Մովսեսն ավարտեց իր ամբողջ գործը…: Ամպը ծածկեց վկայության խորանը, և խորանը լցվեց Տիրոջ փառքով» (40.31–32): Ապա վկայվում է, որ «Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրա, իսկ գիշերները իսրայելացիների առաջ դրա վրա կրակ էր վառվում» (Ելք 40.36): Այս  խորանը իսրայելացիների հետ չվում էր տեղից տեղ՝ մինչև Ավետյաց երկիր, որտեղ, Սողոմոնի  ձեռքով Երուսաղեմում կառուցվում է Աստծո Տաճարը:
Տաճարների ճարտարապետական ֆորմաները փոխվեցին սկսած 1-ին դարից, երբ կառուցվեցին ամենատարբեր կրոնական կառույցներ: Փոխվեցին պաշտամունքի առարկաները, առաջացան տարբեր կրոններ ու աստվածություններ, սակայն աղոթարան ունեցավ ցանկացած աստված կամ կրոն....
Սկզբում տաճարներն ունեին կառուցման իրենց հստակ տիպերը, դրանց բնորոշ էր նույն գմբեթը, որը հետագայում ստացավ տարբեր դրսևորումներ: Ավելի ուշ առաջանում են բազիլիկները...աշխարհը լցվում է բազիլիկ եկեղեցիներով...Հետագայում յուրաքանչյուր դարաշրջանի հետ փոխվում են նաև տաճարային տիպերը, որոնք զարգանալով  փոխում են իրենց հիմնական տեսքը, դրանից ելնելով` նաև ֆունկցիան....
Այժմ գոյություն ունեն և կառուցվում են այնպիսի տաճարներ, որոնք իրենց տեսքով այնքան էլ մոտ չեն   կանգնած կրոնական կառույցներին...փոխվել են կամ ավանդական պատկերացումները կամ ընդհանրապես սրբավայր-տաճարները: Այնուամենայնիվ, ցանկացած ժամանակաշրջան, որն ունի իր տիպիկ ճարտարապետական նկարագիրը, ունի և այսպես կոչված "կանոններից շեղված" շինություններ. հաճախ սրանք հենց տաճարներն են, եկեղեցիները, որոնք տարբերվում են ավանդական, կամ գոնե "համեստ, հասարակ" եկեղեցիներից: Ստորև ներկայացնում ենք ճարտարապետական կանոններից շեղված, նույնիսկ տարօրինակ եկեղեցիներն ու կրոնական կառույցները.

Լոտոսի տաճար. Հնդկաստան
Նոտր-Դամ դյու-Օ. Ֆրանսիա
Հոբելյարական տաճար. Հռոմ

Սուրբ Կույս Մարիամի տաճարը. Բրազիլիա

Քայլաշ տաճար. Հնդկաստան
Գրունդվիգ եկեղեցին. Դանիա
Պարապորտիանի տաճար. Միկանոս կղզի
Աստվածամոր տաճարը. Լատինական Ամերիկա

Սբ. Հովսեփի եկեղեցին. Չիկագո

Սբ. Գեորգիի եկեղեցին. Լալիբելա
Փշեպսակի տաճար. Բրազիլիա
Արցունքոտ Աստվածամայրը տաճար. Սիրակուզա

Կիժի կղզու եկեղեցին. Կառելիա

Արբորի եկեղեցին. Մոլդովա

Տիրանի մազկիթը. Ալբանիա

Ֆերմերների ժամատունը. Մեհերնիկ
Դե եսիմ` Գ.Ն.