воскресенье, 1 сентября 2013 г.

Տարօրինակ կրոնական կառույցներ

Տաճարների շինարարությունն ունի շատ հին պատմություն: Անկախ իր ճարտարապետական ձևից` տաճարի գաղափարը նույնն է. աղոթատեղի, սրբավայր` նվիրված սրբերին կամ տվյալ կրոնի առաջնորդին: Հետևաբար, տաճար-աղոթարաններ կառուցվել են սկսած նախնադարից, երբ նախամարդիկ, ըստ իրենց նախնական կրոնական գիտելիքների, կացարանից տարբերվող շինություններ էին կառուցում` բնության երևույթներին, իրենց իսկ ստեղծած մտացածին կուռքերին պաշտելու, երկրպագելու համար:

Դեռևս Քրիստոսի ծնունդից առաջ, երբ Իսրայելի ժողովրդին Մովսեսն էր առաջնորդում, Աստված հրամայում է նրան մի վրանում խորան կառուցել, որտեղ միշտ ինքը ներկա կլինի և մարդիկ կկարողանան կապ հաստատել իր հետ: Աստվածաշնչում այն անվանված է <<ժողովքի խորան>>: Տերը ասել է Մովսեսին. «Ինձ համար հողաշեն զոհասեղան կպատրաստեք և դրա վրա, ամեն տեղ, ուր կդնեմ իմ անունը, կմատուցեք ձեր ողջակեզներն ու ձեր խաղաղության զոհերը…:  Իսկ եթե զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը հղկված թող չլինեն…» (20.24–25): Այնուհետև պատվիրում է խորանին տալ ընծաներ՝ «…ոսկի, արծաթ…, նրբահյուս բեհեզ…, լույսի համար ձեթ և օծության յուղի ու խնկի  համար բաղադրանյութեր, սարդիոնի քարեր…» (Ելք 25.1–7): «…Մովսեսն ավարտեց իր ամբողջ գործը…: Ամպը ծածկեց վկայության խորանը, և խորանը լցվեց Տիրոջ փառքով» (40.31–32): Ապա վկայվում է, որ «Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրա, իսկ գիշերները իսրայելացիների առաջ դրա վրա կրակ էր վառվում» (Ելք 40.36): Այս  խորանը իսրայելացիների հետ չվում էր տեղից տեղ՝ մինչև Ավետյաց երկիր, որտեղ, Սողոմոնի  ձեռքով Երուսաղեմում կառուցվում է Աստծո Տաճարը:
Տաճարների ճարտարապետական ֆորմաները փոխվեցին սկսած 1-ին դարից, երբ կառուցվեցին ամենատարբեր կրոնական կառույցներ: Փոխվեցին պաշտամունքի առարկաները, առաջացան տարբեր կրոններ ու աստվածություններ, սակայն աղոթարան ունեցավ ցանկացած աստված կամ կրոն....
Սկզբում տաճարներն ունեին կառուցման իրենց հստակ տիպերը, դրանց բնորոշ էր նույն գմբեթը, որը հետագայում ստացավ տարբեր դրսևորումներ: Ավելի ուշ առաջանում են բազիլիկները...աշխարհը լցվում է բազիլիկ եկեղեցիներով...Հետագայում յուրաքանչյուր դարաշրջանի հետ փոխվում են նաև տաճարային տիպերը, որոնք զարգանալով  փոխում են իրենց հիմնական տեսքը, դրանից ելնելով` նաև ֆունկցիան....
Այժմ գոյություն ունեն և կառուցվում են այնպիսի տաճարներ, որոնք իրենց տեսքով այնքան էլ մոտ չեն   կանգնած կրոնական կառույցներին...փոխվել են կամ ավանդական պատկերացումները կամ ընդհանրապես սրբավայր-տաճարները: Այնուամենայնիվ, ցանկացած ժամանակաշրջան, որն ունի իր տիպիկ ճարտարապետական նկարագիրը, ունի և այսպես կոչված "կանոններից շեղված" շինություններ. հաճախ սրանք հենց տաճարներն են, եկեղեցիները, որոնք տարբերվում են ավանդական, կամ գոնե "համեստ, հասարակ" եկեղեցիներից: Ստորև ներկայացնում ենք ճարտարապետական կանոններից շեղված, նույնիսկ տարօրինակ եկեղեցիներն ու կրոնական կառույցները.

Լոտոսի տաճար. Հնդկաստան
Նոտր-Դամ դյու-Օ. Ֆրանսիա
Հոբելյարական տաճար. Հռոմ

Սուրբ Կույս Մարիամի տաճարը. Բրազիլիա

Քայլաշ տաճար. Հնդկաստան
Գրունդվիգ եկեղեցին. Դանիա
Պարապորտիանի տաճար. Միկանոս կղզի
Աստվածամոր տաճարը. Լատինական Ամերիկա

Սբ. Հովսեփի եկեղեցին. Չիկագո

Սբ. Գեորգիի եկեղեցին. Լալիբելա
Փշեպսակի տաճար. Բրազիլիա
Արցունքոտ Աստվածամայրը տաճար. Սիրակուզա

Կիժի կղզու եկեղեցին. Կառելիա

Արբորի եկեղեցին. Մոլդովա

Տիրանի մազկիթը. Ալբանիա

Ֆերմերների ժամատունը. Մեհերնիկ
Դե եսիմ` Գ.Ն.