Հունահռոմեական փիլիսոփայական միտքն ունի մոտ 1000 տարվա
պատմություն /մ.թ.ա.6-րդ դ մինչև 529 թ., երբ Հուստինիանոս կայսրը փակեց Պլատոնի
Ակադեմիան/: Այդ միտքը ներկայանում է
բազմաթիվ ուղղությունների, դպրոցների և անհատ մտածողների միջոցով:
Նրա զարգացման ընթացքը բաժանում են 4 շրջանների`
1/ վաղ
դասական շրջան` 7-5 դդ., որում զարգանում է բնափիլիսոփայությունը` Թալես,
Անաքսիմանդրես, Անաքսիմենես, Պյութագորաս, Պարմենիդես, Զենոն Էլեացի, Անաքսագորաս,
Էմպեդոկլես, Հերակլիտես, Դեմոկրիտես, որոնք կենտրոնանում են բնության
ուսումնասիրության վրա:
2/ Միջին դասական շրջան, մ.թ.ա. 5 դ., որում գործում են
սոփեստները և Սոկրատեսը, որոնք կարևորել են մարդու խնդիրը:
3/ Բարձր դասական շրջան, որում
ստեղծագործել են Պլատոնը, Արիստոտելը և
նրանց դպրոցները: Այս շրջանի համար
գլխավոր են համարվել փիլիսոփայական գիտելիքի ձեռքբերման, հիմնախնդիրների մշակման և
մեթոդների համադրության հարցերը:
4/ Հելլենիզմի ժամանակաշրջան մ.թ.ա. 3-րդ դ.
/էպիկուրականներ, ստոիկներ, սկեպտիկներ/: Առաջնային են համարվել բարոյականության և
մարդու ազատության մշակման հարցերը: Կարևորվել է նաև նորպլատոնականությունը
/Պլոտինոս, Պորփյուր, Պրոկլես, Փիլոն Ալեքսանդրիացի/, որն անդրադարձել է տիեզերքի
կառուցվածքի, մարդու ճակատագրի, աստծո և մարդու հարաբերակցության հարցերին:
Հունական փիլիսոփայության
առանձնահատկություններն են`
1/ տիեզերակենտրոնությունը: Դա նշանակում է, որ
փիլիսոփաների ուշադրության կենտրոնում գտնվում է տիեզերքը, որն ընկալվում է որպես
որևէ մեկի կողմից չստեղծված բացարձակ կեցություն: Անտիկ փ-ը խորթ է արաչաբանության
գաղափարը: Տիեզերքը ոչ թե ստեղծվում է , այլ կառուցվում նյութական և իդեալական
սկզբերից:
2/ Անտիկ փ-ը ընդհանուր առմամբ ունի ռացիոնալիստական բնույթ, քանի որ ճանաչողության
մեջ կարևոր է բանականության դերը: Այն ունի հայեցողական բնույթ, քանի որ փ-ի
նպատակն է ոչ թե փոխել աշխարհը, այլ «տեսնել» և հասկանալ այն:
Նրանց բնորոշ է տարերային
դիալեկտիկան, պանթեիզմը, հիլոզոիզմը, անտրոպոմորֆիզմը:
Բնափիլիսոփաները, որոնց անվանել են ֆիզիկոսներ, փորձել են պատասխանել այն հարցերին, թե
գոյություն ունի արդյոք մի նախագոյ, ելակետային նյութ /արխե/, որից էլ առաջացել է
ողջ գոյություն ունեցողը իր անսահման բազմազանությամբ: Այդ պահից սկիզբ է
առնում փ-ը, որն, ի տարբերություն
դիցաբանության, իր «Ով է ստեղծել աշխարհը» հարցադրմամբ, դնում է «Ինչից
է առաջացել աշխարհը» հարցը: Որոնվող
սկզբնանյութը շատ յուրահատուկ է, քանի որ նրանից առաջանում է ոչ միայն անկենդան,
այլև կենդանի բնությունը: Առաջադրված տարրերը պետք է ընդունել ոչ միայն ուղղակի,
այլև խորհրդանշական իմաստով:
Թալես Միլետացի |
Անաքսիմանդրեսի /610-540/
կարծիքով, աշխարհի նախահիմքն է ապեյրոնը /անորոշը և անսահմանը/: Ապեյրոնը
բնութագրվում է որպես աստվածային, ստեղծող, շարժվող սկիզբ: Այն, ի տարբերություն
ջրի, զգայապես ընկալելի չէ, բայց ըմբռնվում է բանականությամբ: Ապեյրոնն ունի
անսպառ հնարավորություններ և
նորարարության հավերժ կենդանի աղբյուրն է: Նրա մեջ ամեն ինչ գտնվում է անորոշ
վիճակում իբրև իրական հնարավորություն:
Գոյություն ունեցողը կարծես բաժանված լինի մանրագույն մասնիկների:
Անաքսիմենեսը /585-525/
սկզբնապատճառ /նախահիմք/ է համարում օդը, որը սեղմվելով ջուր է դառնում, սառչելով
սառույց, տաքանալով կրակ, խտանալով` քամի, ամպ, հող: Օդը նաև կյանքի և հոգեկան
երևույթների աղբյուր է: Հոգին /psyche/ օդի «շնչառությունն»:
Այսպիսով` «Ինչից է առաջացել ամեն ինչ» իրենց հարցով միլեթցիները
հիմք դրեցին զուտ փիլիսոփայական մոտեցմանը գոյի առաջացման խնդրին:
Հերակլիտեսը /520-460/, որին
անվանում են «Մթին փիլիսոփա», այդպիսի նախասկիզբ է համարում կրակը: Աշխարհը
հավերժորեն բոցավառվող և մարող կրակ է: Ամեն ինչ հոսում է, փոփոխվում: «Աշխարհում չկա
ոչ մի քարացած բան` սառը տաքանում է, տաքը սառչում»: «Չի կարելի երկու անգամ մտնել նույն գետը, երկրորդ անգամ տեսնել նույն իրը»:
Շարժումը կեցության գոյության ձևն է: Այդ փոփոխությունը կատարվում է այնպես, որ
ամեն մի բան վերածվում է իր հակադրության: Առաջացումը և ոչնչացումը, կյանքը և
մահը, կեցությունը և չկեցությունը կապված են իրար հետ, պայմանավորում են իրար անցումները:
Ստացվում է, որ ամեն ինչ գտնվում է լինելության ընթացքում: Երևույթի անցումը մեկ
այլ վիճակի իրականանում է
հակադրությունների պայքարի միջոցով: Այդ պայքարը Հերակլիտեսը անվանում
է հավերժական
Լոգոս, այսինքն` բոլորի համար գոյության միասնական օրենք: Պետք է ընդունել, որ
ամեն ինչ միասնական է: Կրակը և Լոգոսը
նույնական են: Կրակը բանական է և ամեն ինչի կառավարման պատճառն է: Ըստ
Հերակլիտեսի, «Աշխարհը չի ստեղծել ոչ մեկը աստվածներից, ոչ էլ մարդկանցից, այն
կար, կա և կլինի հավերժական կենդանի կրակ, որը չափերով բոցավառվում է և մարում»:
Բանականությունը /Լոգոսը/ կառավարում է ամեն ինչն ամենի միջոցով: 10800 տարին մեկ աշխխարհն ոչնչանում է
և կրկին առաջանում: Այդ հրդեհը որոշակի դատաստան է: Ամեն ինչ տեղի է ունենում ըստ
կարգի: Լոգոսը հանդես է գալիս որպես արդարություն և ճշմարտություն:
Մարդը ունի իր լոգոսը`
բանականությունը, որը համաշխարհային Լոգոսի մասնիկն է: Նրանց միջև կարող է
հաստատվել համաձայնություն, բայց դա հազվադեպ է պատահում:
Հերակլիտեսի համար աշխարհում ամեն
ինչ հարաբերական է: Հարաբերականության սկզբունքը նա տարածում է նաև գեղագիտական և
բարոյական ոլորտների վրա: Այսպես` «մարդկանցից իմաստագույնը «աստվածների
համեմատությամբ թվում է կապիկ, և' իմաստությամբ, և' գեղեցկությամբ, և' մնացած ամեն
ինչով»:
/«Ցերեկը և գիշերը մի են»: «Ճանապարհը դեպի վեր և վար մի է»-
Հերակլիտես/:
Պյութագորաս |
Պյութագորականները օրփեոսականներից
փոխառել են մարդու հոգու անմահության և հետմահու տեղափոխության գաղափարը: Նրանք հավատում
էին, որ հոգին անմահ է, որ այն վերամարմնավորվում է: Իսկ դրա համար անհրաժեշտ է
հոգու կատարելագործում, կատարսիսի ձգտում,
քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել աստվածային մակարդակի և միաձուլվել
աստվածային հոգու հետ: Կատարսիսին հասնելու միջոց է համարվել «պյութագորասյան ապրելակերպը» և գիտությունը,
մասնավորապես, մաթեմատիկան, որի ստորաբաժանումներից մեկն երաժշտությունն է:
2 դար գոյություն ունենալուց հետո, դպրոցը
միաձուլվեց Պլատոնի Ակադեմիայի հետ: