Երեկ երեկոյան` օգոստոսի 27-ին, կյանքից հեռացավ տաղանդավոր ևս մեկ հայ, ով իր աշխատանքներով գրավել էր շատ հայ, ինչպես նաև այլազգի արվեստասերների ուշադրությունը: Մեծ նկարիչն իր ապրած մոտ մեկ դարը եզրափակեց ընդամենը երկու բառով` ես հեռանում եմ....
Հովհաննես Սեմերջյանը ծնվել է 1920 թվականի մարտի 9-ին Թուրքիայի Սելեզ բնակավայրում: Նրա մանկությունն անցել է Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում: Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը
բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո
արվարձանում։
Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ
ակադեմիաները (1934-1936թթ.)։ 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի
բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի
արվեստանոցում։ Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում»
«Ջութակահարը» նկարով։ Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել
զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք»,
«Թաղում» և այլն։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական
արվեստի թանգարանում։
Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։
Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։
1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ
1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմը ունեցել է տասնյակ
անհատական ցուցահանդեսներ` Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում,
Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։
Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև
Մոսկվայում։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի
մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով
Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած
«Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության
թանգարանին։