Ծովի հորձանուտի խորքում կանգնած է ամպրոպային Զևսի եղբոր, երկրասասան
մեծն Պոսեյդոնի
զարմանահրաշ պալատը։ Տիրում է Պոսեյդոնը ծովերին,
և ծովի ալիքները ենթարկվամ
են ահեղ եռաժանիով զինված նրա ձեռքի մինչև իսկ ամենաթեթև շարժմանը։
Այնտեղ, ծովի խորքում, ապրում է Պոսեյդոնը
իր գեղանի ամուսին Ամփիտրիտեի
ծովային գուշակ ծիրանազարդ Ներևսի դստեր հետ, որին ծովային խորքերի մեծ տիրակալ Պոսեյդոնն
առևանգել է հոր մոտից։ Մի անգամ տեսել է, թե Ներևսի դուստրն ինչպես է իր քայրերի հետ շուրջպար բռնել Նաքսոս կղզու ափին։ Գերվել է ծովի աստվածը սքանչելի
Ամփիտրիտեով և կամեցել է տանել նրան իր մարտակառքով։
Բայց խուսափել
է Ամփիտրիտեն
իրեն հետապնդող
աստծուց և ապաստան գտել տիտան Ատլասի մոտ, որն իր հզոր ուսերի վրա պահում է երկնակամարը։ Երկար ժամանակ Պոսեյդոնը
չէր կարողացել
գտնել Ներևսի գեղանի դստերը։ Ի վերջո, նրա ապաստարանի
տեղը հայտնել է դելփինը.
այդ ծառայության
համար Պոսեյդոնը
դելփինին դասել է երկնային
համաստեղաթյունների կարգը։ Պոսեյդոնը Ատլասի մոտից հափշտակել
է Ներևսի գեղանի դըստերը և ամուսնացել
նրա հետ։
Այդ ժամանակից ի վեր Ամփիտրիտեն,
իր ամուսին Պոսեյդոնի հետ, ապրամ է ստորջրյա պալատում։
Պալատից վերև շառաչում են ծովային ալիքները։
Ծովի աստվածությունների բազմաթյունը շրջապատում
է Պոսեյդոնին՝
հլու-հնազանդ նրա կամքին։ Նրանց մեջ է նաև Պոսեյդոնի որդին՝ Տրիտոնը, որ իր խեցեղեն փողի որոտալից
հնչյուններով ահեղ փոթորիկներ է առաջ բերում։ Աստվածների մեջ են նաև Ամփիտրիտեի գեղանի քույրերը՝ ներեիդները:
Պոսեյդոնը տիրում է ծովերին։
Երբ հրաշք նժույգներ լծած մարտակառքով Պոսեյդոնը
սուրում է ծովի վրայով՝ հավերժ ծփացող ալիքները հետ են քաշվում և ճամփա բացում տիրակալ Պոսեյդոնի աոաջ։ Իր գեղեցկությամբ մինչև իսկ Զևսին չզիջող Պոսեյդոնը սրաթռիչ սուրում է անծայրածիր ծովի վրայով, իսկ նրա շուրջը խաղում են դելփինները, ձկները դուրս են լողում ծովի խորքից և խռնվում նրա կառքի շուրջը։ Երբ Պոսեյդոնը
նշան է անում իր ահեղ եռաժանիով՝
լեռների պես բարձրանում են փրփրաբաշ ալիքները
և ծովի վրա մոլեգնում
է կատաղի փոթորիկը։ Եվ այդ ժամանակ ծովային ալիքները
դղրդոցով բախվում են առափնյա ժայռերին և ցնցում երկիրը։ Բայց առաջ է մեկնում Պոսեյդոնն իր եռաժանին ալիքների
վրա, և նրանք հանդարտվում
են։ Փոթորիկը
մեղմանում է, ծովի վրա կրկին անդորր է տիրում, ծովը դառնում է հայելու նման ողորկ, և հազիվ է լսվում կոհակների ծփանքը ափերի մոտ։
Շատ աստվածություններ են շրջապատամ Զևսի եղբորը՝ Պոսեյդոնին.
նրանց մեջ է ծովային գուշակ ծերունի Ներևսը, ոը գիտակ է ապագայի բոլոր նվիրական գաղտնիքներին։ Սուտն ու խաբեաթյունը օտար են Ներևսին։
Աստվածներին ու մահկանացուներին նա միայն ճշմարտությունն է հայտնում։
Իմաստուն են գուշակ ծերունու
տված խորհուրդները։ Հիսուն գեղանի դուստր ունի Նեևսը։ Ուրախ-ուրախ խայտում են դեռատի ներեիդնեըը ծովի ալիքների մեջ՝ շողալով իրենց աստվածային գեղեցկաթյամբ։ Ձեռք ձեոքի տված նրանք շարեշար դուրս են լողամ ծովային հորձանուտի
միջից և շուրջպար բռնում հանդարտված ծովի՝ մեղմորեն դեպի ափ գլորվող կոհակների շոյող ծփանքի տակ։ Եվ առափնյա ժայռերի արձագանքը
կրկնում է նրանց նրբահյուա
երգի հնչյունները,
որոնք նման են ծովի մեղմ շրշյունին։
Ներևսի դուստրերը
հովանավորում են ծովագնացին և նրան երջանիկ նավարկաթյուն պարգևում։
Ծովի աստվածությունների մեջ է և ծերունի Պրոտևսը,
որ ծովի նման փոխում է իր կերպարանքը, և, ըստ ցանկության,
տարբեր կենդանիների
ու հրեշների
տեսք ընդունում։
Նա ևս գուշակ աստված է, միայն թե նրան պիտի հանկարծակիի
բերել, տիրել նրան և ստիպել, որ բաց անի ապագայի գաղտնիքը։
Բոլոր ծովերն ու բոլոը երկրները
ողողում է ալեհեր Օվկիանոսը`
տիտան աստվածը,
որ իր պատվով ու փառքով հավասար է մինչև իսկ Զևսին։ Նա ապրում է հեռվում,
աշխարհի սահմանագլխին
և նրան չեն հուզում երկրի գործերը։
Օվկիանոսը երեք հազար որդի ունի գետային աստվածները, և երեք հազար դուստր առվակների
և աղբյուրների
աստվածուհիները։ Օվկիանոս
մեծ աստծու որդիներն ու դուստրերը, բարություն
ու հրճվանք են բերում մահկանացուներին իրենց հավերժահոս կենսատու
ջրերով, հագեցնում
են ամբողջ երկիրը և ամենայն կենդանի արարածի։
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Ն. Կունի <<Հին հունական լեգենդներ
և առասպելներ>> գրքից