Մի հունական առասպել կա Արգոսի Ակրիսիոս արքայի և նրա դստեր` Դանայա անունով աղջկա մասին: Ակրիսիոսին կանխագուշակում են, որ նա մեռնելու է հարազատ թոռան ձեռքով: Սա իմանալով, արքան դստերը` Դանայային, փակում է մեծ աշտարակում, որպեսզի նրան երկրի կտրիճներից ոչ ոք չսիրահարվի և չառևանգի: Սակայն աղջկա մոտ անձրևի տեսքով ներս է թափանցում աստվածների հայր Զևսը: Դանայայի ու Զևսի սիրո պատմությունից ծնվում է Պերսևսը: Ակրիսիոսը բարկանալով համհարզներին հրամայում է դստերն ու նորածին թոռանը դնել տակառի մեջ ու նետել ծովը: Այսպես էլ անում են, սակայն նրանց հաջողվում է փրկվել: Ժամանակ է անցնում, Պերսևսը դառնում է քաջ երիտասարդ: Մի անգամ սկավառակ նետելիս սկավառակը պատահաբար դիպչում է Դանայայի հորը, և կատարվում է կանխագուշակությունը....
Այս լեգենդը իր տարածումն է գտնում արվեստում և գրականության մեջ: Գրեթե միշտ նկարիչները պատկերում են Դանայայի և Զևսի հանդիպման տեսարանը, երբ կինը սպասում է սիրեցյալին, ով իր սենյակ է մտնելու անձրևի տեսքով:
Շատերը Դանայային շփոթում են դանայուհիներից մեկի հետ, և այս կտավների
անվանումները պարզապես որպես հայերեն թարգմանում "Դանայուհին", մինչդեռ
իրականում կինը առնչություն չունի Դանայոսի 50 դստրերի` դանայուհիների հետ,
ովքեր իրենց հարսանիքի օրը սրախողխող արեցին իրենց փեսացուներին, բացի
մեկից: Այդ մեկը Հիպեմնեստրան էր, ով խղճաց իր երիտասարդ ամուսնուն`
Եգիպտոսի 50 որդիներից մեկին` Լինքեոսին: Նրանց սերը աստվածները օրհնեցին և
քաջ ու գեղեցիկ սերունդներ պարգևեցին նրանց: Վերը նշված Ակրիսիոսը նրանց
թոռներից մեկն է, Դանայան` փաստորեն վերջիններիս ծոռը, իսկ կապը
դանայուհիների հետ միայն ազգակցական է:
|
Անտոնիո Բելուչչի-Դանայան |
|
Յան Գոսառտ-Դանայան |
Հաճախ Դանայուհու կողքին իր սպասուհին է, ով պատրաստում է վերջինիս սիրեցյալի հետ հանդիպմանը....
|
Ռեմբրանդտ-Դանայան |
|
Տինտորետտո-Դանայան |
|
Տիցիան-Դանայան |
Հիմնականում կնոջը պատկերում են հրեշտակներով շրջապատված, որոնց մեջ է նաև փոքրիկ Ամուրը:
|
Հորացիո Ջենտիլեսկի-Դանայան |
|
Կորեջջո-Դանայան |
Դանայուհուն պատկերեցին նաև հաջորդ դարերում,,,պատկերում են նաև մինչև մեր
օրերը: Այսպիսին են տեսնում նրան 20-21-րդ դարերի ստեղծագործողները:
Դանայուհուն նկարում են տարբեր իզմերում, փոխվել են գույները,
կերպարները, նույնիսկ սենյակը, որը կա ձևափոխված կամ ընդհանրապես չկա,
սպասուհիներ և հրեշտակներ ևս չկան, սակայն նույնն է մնացել հիմնական թեման`
սիրեցյալին սպասող կին....
|
Ռոդեն-Դանայան |
|
Գուստավ Կլիմտ-Դանայան |
|
Օլեգ Սերգեև- Դանայան |
|
Անդրեյ Վասիլև-Դանայան |
|
Տատյանա Գորշունովա-Դանայան |
Դե եսիմ` Գ.Ն.