Արգելքներն
ու տաբուները
միշտ էլ գրավում են մարդկանց: Նույնիսկ հայտնի արտահայտություն կա. "Արգելված պտուղը քաղցր է լինում":
Արգելված առարկան կամ երևույթը միշտ էլ առեղծվածային է թվում ու ակամայից ձգում է
դեպի իրեն: Արգելված շատ բաներ կարող են լինել, բայց երբ խոսքը վերաբերում
է մի քաղաքի, գրեթե անհավատալի է նման բան պատկերացնելը:
Արգելված քաղաքը Չինաստանի եզակի ճարտարապետական համալիրներից է, որը հայտնի է ողջ աշխարհին: Քաղաքի պատմությունը սկսվում է XIII դարից: Չինարեն այն կոչվում է Ցզինցզինչեն` կարմիր արգելված քաղաք, իսկ ավելի ուշ այն պարզապես անվանվում է Գուգուն` Հին պալատ: XV դարից այս համալիրը հանդիսացել է Մին և Ցին դինաստիաների կայսրերի նստավայր: Երբեմն այն անվանում են կարմիր քաղաք /пурпурный город/, քանի որ, ըստ հնագույն չինական պատկերացումների` տիեզերքի կենտրոնը մանուշակի գույն ունեցող աստղն էր: Քաղաքը շրջապատված է 10մ հաստություն ունեցող պատերով, որոնք զարդարված են ռելիեֆներով: Արգելված քաղաքը չինական կայսրության նստավայրն էր, իսկ չինացիների կարծիքով` ողջ աշխարհի տիրոջ...Միայն կայսրն ու նրա մտերիմներըն իրավունք ունեին այստեղ գտնվելու, իսկ սովորական մահկանացուների համար Պեկինի այս վայրը անհասանելի էր: Քաղաք ոտք դնող ցանկացած հասարակ չինացու սպասվում էր մահապատիժ` այն էլ դանդաղ և տանջալի:
Գուգունի ընդհանուր տեսքը վերևի ռակուրսից |
Ասում են` Արգելված քաղաքի ձևավորումը
երազում տեսել է մի վանական, ով իր տեսած նախագիծը նկարել է Չժու Դի անունով մի չինացու համար: Վերջինս երազում է կառուցել քաղաքը, տարիներ հետո դառնում է կայսր ու իրագործում երազանքը:
Հենց նույն ժամանակ սկսում է Ուդանշան լեռան վրա կառուցել նաև դաոսական վանքեր և մենաստաններ:
Արգելված քաղաքը կառուցվեց
շուրջ 15 տարում: Ըստ ավանդության`
այն կառուցել են 1 մլն շինարարներ, օգտագործվել
է 100 մլն աղյուս, 200 մլն սալիկ և անհաշվելի հսկայական
քանակությամբ մարմար, որը բերվում էր Պեկինի մոտակայքում գտնվող Ֆանշան քաղաքից, իսկ գունավոր քարերը` Ցյույանից:
Շինարարության համար օգտագործվող քարերը բերվում էին ծովային փոխադրամիջոցներով, հարևան երկրներից:
Շինարարներն ու նրանց հրահանգներ
տվողները քաղաքը կառուցել են "Աշխատանքը առջևում է, անցյալը` հետևում, նախնիները`
արևելքում, աստվածները`
արևմուտքում" կարգախոսով:
Գուգունի գերակշռող գույներն են դեղինն ու կարմիրը: Չինացիները հավատում էին, որ աշխարհը կազմված է հինգ տարրերից` փայտ, կրակ, հող, մետաղ և ջուր: Ամենակարևորը
հողն էր, որը դեղին գույի էր, իսկ կարմիրը, որը խորհրդանշում
էր կրակը, համարվում էր հարգանքի, հարստության
և շքեղության
գույն:
Քաղաքի կառուցումն ավարտվել է 1421 թվականին:
Չժու Դիին հաջորդում է Յունլեն: Նա պլանավորում է քաղաքի պալատում կառուցել 10000 սենյակ, սակայն երազին տեսնում է երկնքի տիրակալ Նեֆրիտին, որի արքայության սենյակների
թիվը ևս 10000 է: Նա արթնանում է ու հասկանու,
որ սխալ է աստծո արքայության սենյակների
քանակին հավասար թվթվ պալատ կառուցել ու արդյունքում պալատն ունենում է 9999 սենյակ: Այժմ պահպանվել է սենյակներից 8728-ը:
Զբոսաշրջիկների առջև բացված Արգելված քաղաքը |
Չինաստանում
9 թիվը սուրբ էր: Այս թիվը կարելի է հանդիպել յուրաքանչյուր քայլափոխի:
Չինարենում 9 թիվը հնչում է ինչպես "հավերժ"
բառը /ցզյու/: Այս հանգամանքից
ելնելով յուրաքանչյուր
կայսր ցանկանում
էր, որ իր դինաստիան
իշխ հավերժ: Նա փորձում էր որքան հնարավոր է 9 թիվը խոհրդանշական
դարձնել: Քաղաքի դռներից մի քանիսի վրա ոսկե ձողեր կան, որոնք 9 հատ են, ռելիեֆի վիշապները
ևս 9 հատ են: Երկնքի խորանի բոլոր տարրերի թիվը հավասար է 9-ի: Յունլեն հրամայում է կառուցել այնպիսի աշտարակներ, որոնցից յուրաքանչյուրն ունենար 9
կողմ, 18 սյուն և տանիքի վրա 72 թեքություն:
Տաղանդավոր ճարտարապետը
երկար ժամանակ շինարարների հետ մտածում է, բայց չի կարողանում նման կոնստրուկտիվ լուծումներով
աշխատարակի նախագիծ կազմել: Քաղաքում զբոսնելով ճարտարապետը
հանդիպում է մի վաճառականի,
որից վանդակով թռչուն է գնում: Վանդակին նայելով նա գլխի է ընկնում. աշտարակները
կարելի է կառուցել հենց այդ վանդակի օրինակով:
Հայտնի է, որ կայսրը Արգելված քաղաքում ապրել է իր ընտանիքի, մտերիմների,
ազնվականների, սպասավորների,
հարեմի ու ներքինիների հետ: Քաղաքի շինարարության
պատմության շուրջ հյուսված լեգենդներին
հաջորդում են կայսեր հարեմի ու ներքինիների
հետ կապված խոսակցությունները: Ասում են` պալատներից
մեկում կայսրը պահում էր իր հարճերի անվանացուցակը, որից նա ամեն անգամ ընտրում էր մի կնոջ, որի հետ ցանկանում
էր ժամանակ անցկացնել: Հարեմից կնոջը բերում էր ներքինին:
որպեսզի կայսրը համոզվեր, որ հարճը զինված չէ, նրան կայսեր սենյակ էին բերում բոլորովին մերկ` ծածկոցով ծածկված:
Ցին կայսրության գիտնական Ցզի Սյաոլան
/1724-1805թթ./ իր "Ի-Յանի կենսագրությունը" գրքում պատմում է, թե ինչպես էին չինաստանում
կասյերական հարեմի համար աջիկներ ընտրում: Կայրը այս տարիներին
Տյան Ցին էր: Նա Պեկին էր հրավիրում 5000 երիտասարդ
աղջիկների` 13-16 տարեկան: Նրանք հիմնականում
աշտոնյաների դուստրեր էին: Հարճերին ընտրում էին երկու օրվա ընթացքում: Առաջին օրը ստուգում էին նրանց արտաքին տեսքը, երկրորդ օրը` ձայնը: Եթե ինչ-որ մի բան կայսերը դուր չգար, աղջիկը չէև ընտրվում հարեմի համար:
Կայսր Ցին Կանսի գահակալության օրոք քաղաքում կար կանանց 8 աստիճան: Նա Ցին դինաստիայի բոլոր կայսրերի մեջ միակն էր, որ ուներ 55 կին: Նույնիսկ Ցյանլուն կայսրը, որ կառավել է 60 տարի, հարեմում ուներ ընդամենը 41 կին: Կայսրերի ու իրենց հարեմների
միջև հարաբերությունները ևս տարբեր են եղել: Որոշ կայսրեր իրենց կանանց հետ բարեհամբույր
ու սիրալիր են եղել, որոշները` խստաբարո ու դաժան: Ցզյանցզին կայսրը հարեմի կանանց հետ շատ դաժան էր վարվում: Տանջանքներին
չդիմանալով` կանանցից մեկը` Յան Ցզինյին, 15այլ հարճերի հետ որոշում է վր լուծել` սպանելով կայսրեը: Նա գիշերը հարձակվում է կայսեր վրա, փորձելով խեղդել նրան, սակայն վերջինիս կինը` Սյաոլե կայսրուհին,
փրկում է ամուսնուն: Արդյունքում
16 կանայք դաժան մահապատժի են ենթարկվում, իսկ կայրսը զրկվում է մի աչքից. Յանը մազակալով հանել էր նրա աչքը:
Արգելված քաղաքի ողջ տարածքը շրջապատված
է Տոնգձի գետի ջրերով: Գլխավոր մուտքը արևմտյան կողմից է: Քաղաքը սկսվում է Զենիթի դարպասներով,
արևելքում հասնում մինչև Աստվածային
քաջության դարպասներին,
դեպի որտեղ տանում են կայսերական այգիները:
հարավից ու հյուսիսից քաղաքը շրջապատված է ծաղկավետ այգիներով:
Քաղաքի բոլոր շինություններն ունեն մեզ համար տարօրինակ ու փոքր-ինչ զարմանալի անվանումներ,
սակայն դրանցում չինական ողջ փիլիսոփայություն ու կայսերական կենսաձևն է: Այդ շինություններն անվերջանալի
են թվում: Առանձին անվանումներ
ունեն ինչպես շինությունները, այնպես էլ աշտարակները,
այգիներն ու դեպի դրանք տանող դարպասները:
Քաղաքի թագավորական
համալիրը երբեմն համեմատում են Ֆրանսիայի Վերսալյան
պալատի հետ: Այն զբաղեցնում
է 72հա տարածք և ունի ավելի քան 800 շինություն`
Ռազմական քաջության,
Երկնային անաղաևտության,
Միության և խաղաղության, Երկրային հանգստության, Մտավոր կարողության, Խիզախության
և փարթամության,
Ազնվության և հարգանքի, Կայսերական
գերակայության դահլիճներ,
Արևի լույսի, Երջանկության, Էության, Երկինքը կրող, Երկարակեցության և խաղաղության պալատներ,
Աստվածային քաջության,
Կենտրոնական ներդաշնակության, Արևմուտքի ու Արևելքի ծաղակավետ
դարպասներ, Վերին արդարության և Պետական բարեգործության աշտարակներ և այլն...
Ստորև համարակալված
են Արգելված քաղաքի մի քանի շինությունները:
|
||
1. Ոսկե ջուր, որը հոսում է արևմուտքից
արևելք. 5 մարմարե կամուրջները խորհրդանշում
են կոնֆուցիականության 5 արժեքները
|
2.
Կայսերական քարտուղարություն
3.
Չինական առյուծներ
4.
Գանձարաններ
5.
Մարմարե դարպասներ,
որոնցից կենտրոնականը
կայսեր համար է` զարդարված
դրակոնների ռելիեֆներով
6.
Ջրով լցված րոնզե կաթսաներ`
հնարավոր հրդեհի համար
7.
Ներդաշնակության պահպանման
դահլիճ
8.
Երկնային մաքրության
դարպասներ
9.
Կատարյալ ներդաշնակության դահլիճ, որտեղ մտնում է կայսրը պաշտոնական
արարողություններից առաջ
10.
Բարձրագույն ներդաշնակության դահլիճ. պալատական
համալիրում ամենամեծը
11.
Պահակների ֆիգուրներ,
որոնք հսկում են տանիքներին
12.
Կայսերական արևային ժամացույցներ
13.
Բարձրագույն ներդաշնակության դարպասներ
14.
Կեսօրի դարպասներ.
դարպասներից կայսրը հետևում էր շքերթների և հանդիսությունների ընթացքին
Գուգունն իրենից ներկայացնում
է համաչափ առանցքով հյուսիսից
հարավ դասավորված
շինությունների շարք: Քաղաք մտնելիս նախ պետք է անցնել Ցյանմեն դարպասներով,
որոնք կապում են Ներքին քաղաքը Արտաքին քաղաքի հետ: Այնուհետև ճանապարհորդը
անցնելու էր Դացինմեն դարպասով
/վերջինս այժմ գոյություն չունի/ և հասնելով Տանյանմենի դարպասներին`
մտնելու էր քաղաք: Այս կերպ դեպի քաղաքի ծայրը տանող ճամփան դառնում էր խորհրդավոր` էլ ավելի աստվածացնելով
կայսերը` Երկնքի որդուն:
Գլխավոր մուտքից Գերագույն ներդաշնակության դարպասներով մտնում են Բարձրագույն
ներդաշնակության սրահը:
Բարձրագույն ներդաշնակության դահլիճի դիմաց կանգնած են երկու առյուծների
ոսկե քանդակներ,
որոնք հսկում են մուտքը: Այս կառույցի հետևում Ամբողջական
ներդաշնակության սրահն է, ապա Ներդաշնակության պահպանման
դահլիճը: Այս երեք հսկայական
կառույցները կազմում են Հին քաղաքի Ներքին բակը, իսկ նրանց հաջորդում
են արտաքին շինությունները: Ներդաշնակության պահպանման դահլիճում
էր կայրը Նոր տարվա նախօրեին պաշտոնյաների
համար ընդունելություն կազմակերպում: Արգելված քաղաքի գեղարվեստական
մասի հիմնական մոտիվը վիշապներն
են, որոնք խորհրդանշում են կայսեր ուժն ու հզորությունը:
Դրանք պատկերված
են առաստաղի ձեռագրերում, սյուների,
գահի և վարագույրների վրա: Այս կենդանիները
քաղաքում ամենուր են` դարպասներից
և հատակից սկսած: Ներդաշնակության սրահ տանող ճանապարհը կոչվում է "Վիշապների
արահետ":
Վիշապների արահետը |
Այն կոմպոզիցիոն առումով բարդ է, ունի 16,57մ երկարություն, 30,7մ լայնություն, կշռում է մոտ 250 տոննա: Ցին կայրության ժամանակ ռելիեֆի բոլոր հին տարրերը քանդվել են ու կառուցվել
նոր լուծումներով:
Ռելիեֆից աջ և ձախ գտնվող աստիճանների
վրայով քայլելից ձայներ էին լսվում: Այստեղից էլ գալիս է ռելիեֆի անվանումը` Ոսկե սալիկներ: Յուրաքանչյուր
սալիկ արժեր այքան, որքան կարժենար 50կգ բրինձը: Կարելի է ասել, որ Արգելված քաղաքի սալիկների
համար օգատգործվել
է շուրջ 600
կգ բրնձի գումար: Վիշապների
ռելիեֆ կա նաև ներքին պակի պատի վրա: Վիշապներն
ասես ճախրում են երկնակամարում:
Այգիներից մուտք է բացվում դեպի Ռազմական քաջության և Գրական փառքի դահլիճներ: Քաղաքի կենտրոնից ձգվող ուղին Անաղարտության դարպասների միջով տանում է դեպի Վերին արդարության աշտարակ: Ներդաշնակության համալիրին հաջորդում են Երկնային մաքրության, միության, խաղաղության և հանգստության դահլիճները: Ներդաշնակության սրահից դեպի հյուսիս գտնվում է Բարեգործության այգին, որտեղ կառուցված է Բարեգործության պալատը, իսկ դեպի հարավ տեղակայված են կայսերական խոհանոցն ու հարավային երեք դահլիճները: Հյուսիսային մասն ավարտվում է խիզախության դահլիճով, հարավայինը` Արևի լույսի պալատով և պաշտամունքի սրահով:
Արգելված քաղաքի առանձնացած կառույցներից մեկը |
Արգելված քաղաքի զարդերից է Տյանյանմեն
հրապարակը: Մին դարաշրջանում այն համարվում էր վարչական կենտրոն, որտեղ գտնվում էին զինվորական
նախարարությունը, ֆինանսների
նախարարությունը և այլ կառույցներ,
որոնց մեջ իր յուրահատուկ
տեղն էր զբաղեցնում հանդիսությունների նախարարությունը, որը հետևում էր կայսեր առօրյային,
նրա ցանկացած արարքին:
Ումեն դարպասները կառուցվել
են 1420 թվականին:
Դրանցից այն կողմ հոսում է Ցզինշույհե
վտակը, որը ջրերը, ըստ ավանդության, գալիս են ոսկյա գետից: Վտակի վրա կան յոթ կամուրջներ,
որոնցից կենտրոնականով
կարող է անցնել միայն կայրսև: Այս պատճառով էլ կամուրևը զարդարված
է վիշապների
քանդակներով, որոնք խորհրդանշում են կայսերական իշխանությունը:
10 մետրանոց հիմքի վրա կանգնեցված
աշտարակներից մեկում թմբուկներ կան, որոնք նվագում են, երբ կայսրը գնում է Նախնիների
տաճար:
Մին և Ցին դինաստիաների օրոք կառուցված ամենաբարձր
կառույցը Տայխեդյան
տաղավարն է: Սա Բարձրագույն
ներդաշնակության դահլիճն է, որտեղ անցկացվում են բոլոր հանդիսավոր
արարողությունները:
Շինության երկհարկ տանիքը շարված է ոսկեգույն
կղմինդրով: Հին Չինաստանում դեղին գույնը համարվում
էր կայսերական
իշխանության խորհրդանիշ:
Չնայած հսկայական
չափերին` տանիքը թեթև է երևում. սրա պատճառը ծայրերի թեքվածությունն է:
Տայխեդյանը կանգնած է բարձր մարմարե ստիլոբատի
վրա, դեպի ուր տանում է լայն պանդուսը, որի կողմերում նույնպիսի
լայն աստիճաններ
են:
Արգելված քաղաքի կենտրոնական
առանցքը ավելի քան 2կմ է: Այն ավարտվում է Յույխու-Այուան կայսերական այգով: Սա ոչ մեծ չափերի այգի է, որը արհեստական
բնություն է քաղաքի մեջ, արհեստական անտառ` իր բլուրներով,
սարերով, ծառերի սաղարթներով և առվակներով: Այգին հանդիսանում է քարերի յուրօրինակ
հավաքածու. այստեղ կան Չինաստանի
տարբեր ծայրերից բերված քարատեսակներ:
Տայխեդյան տաղավար. Բարձրագույն ներդաշնակության դահլիճ |
Մի ժամանակ Չինաստանը
համարվում էր «Երկնքի տակ գտնվող կայսրություն»,
իսկ կայսրը` Երկնքի Որդի: Կայսրը սրբացված էր և միայն նա էր կարող սահմանել Երկնքի և Երկրի ոգիներին երկրպագելու
կարգը: Ահա այս «արարողության»
համար էլ կառուցված է Երկնքի տաճարը: Այն կառուցվել
է 1420 թվականին:
Այն աշխարհի ամենամեծ տաճարային
համալիրն է: Ունի 273հա մակերես: Այս տաճարում են տարին երկու անգամ` առաջին լուսնային ամսի 15-րդ օրը և ձմեռային արևադարձի օրը, Մին և Ցին կայսրերը երկպագել երկնքին ու լավ բերք խնդրել: Համալիրի ուղղանկյուն
և շրջանաձև ֆորմաները ներդաշնակ
են միմյանց: Շրջանաձև ֆորմաները
Հին Չինաստանում
ունեին երկնքի, իսկ ուղղանկյունները` երկրի խորհուրդը:
Երկնքի տաճարը առանձնացած է համալիրի մյուս կառույցներից: Դեպի այն տանում է մի առանձին ճանապարհ,
որն անցնում է Երկնքի խորանով: Խորանը երկրաչափորեն կառուցված
է այնպես, որ նրա հիմնական բոլոր տարրերի թիվը 9 է` թե' բարավորները, թե' քարե սալիկները,
թե աստիճանները:
Դեպի խորան տանում են 4 շարք աստճաններ`
9-ական սանդուղքներով:
Համալիրում է գտնվում փոքր չափերով զոհաբերության
քարը, որի վրա կանգնելու
համար զբոսաշրջիկներն այժմ հերթ են կանգնում:
խորանի տանիքը շրջանաձև է, եռահարկ, կապույտով
ներկված, ինչը խորհրդանշում է երկինքը: Կոնստրուկտիվ
առումով թեթև է , կառուցված
առանց բետոնի, ցեմենտի ու ամրությունների:
Երկնքի խորանից ճանապարհը
տանում է դեպի Երկնային Մեծության տաճար, որի տանիքը
ծածկված է կապույտ կղմինդրով: Այս կառույցի շրջակայքը միշտ լի է մարդկանցով, որոնց գրավում է այստեղի վեցմետրանոց
«խոսող պատը»:
Նրա աղյուսների շարվածքն այնպիսին է, որ ձայների արձագանքը բավականին
լսելի: Երկնային Մեծության տաճարից դուրս գալուս զբոսաշրջիկը դարձյալ հայտնվում է բոլոր կառույցները
միմյանց կապող ճանապարհին: Սա Շենդաոն է` սուրբ ճանապարհը,
որն ունի 600մ երկարություն:
Երկնքի խորանը |
Արգելված քաղաքի շինություններից է նաև Հարուստ բերքի տաճարը, որը հենված է 28 սուրբ համաստեղությունները խորհրդանշող 28 հսկայական
սյուների վրա: Սյուներն ունեն 38մ բարձրություն
և 30մ տրամագիծ, պատված են կարմիր լաքով, զարդարված`
ոսկե օռնամենտներով:
Համալիրում կա շուրջ 100 հազ. ծառ: Աշխարհում
հայտնի է նաև Արգելված քաղաքի գրադարանը,
որն այսօր էլ ունի փակ և բաց տաղավարներ:
Այս քաղաքի մասին շատ լեգենդներ
ու առասպելներ
են հյուսվել:
Ինչքան էլ որ հասարակ մահկանացուի համար քաղաքի մտնելն արգելված էր, այնուամենայնիվ, 1644 թվականին դա պատահեց...
Ավանդությունը
պատմում է, որ Մին կայսրն ապրում էր ճոխության
և վայելքների
մեջ այնքան ժամանակ, մինչև հարկերի պատճառով բնակչությունը մատնվեց սովի: Քաղաքում ապստամբություն բռնկվեց: Ասում են` կայսրը հարբած է եղել, երբ ապստամբները
մտել են քաղաք: Շուրջ երկու դար սովորական մարդկանցից
այքան համառորեն
պահպանվող քաղաքի դարպասներով ներս են մտնում հասարակ չինացիներ:
Իր հարեմը անարգանքից փրկելու համար նա սպանում է բոլոր կանանց, նույնիսկ կտրում է իր աղջկա ձեռքը, այնուհետև ինքնասպան
լինում` դրանով իսկ ճանապար հարթելով Ցին դինաստիայի հաստատման
համար: Այսպես
1644 թվականին իշխանության
է գալիս Ցին դինաստիան,
որը, ըստ առասպելի, անիծված էր Մին կայսեր կողմից. այն պետք է կործանվեր
կնոջ ձեռքով, և այդպես էլ եղավ...
1853 թվականին որպես հարճ պալատ է բերվում Ցիսի անունով մի 17-ամյա աղջիկ: Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ նա Չինաստանի պատմության
մեջ դառնալու է մի կարևոր կին: Նա ոչ միայն կործանում
է Ցին կայսրությունը, այլև ամբողջ Չինաստանը:
Նա, խախտելով օրենքները, դառնում է Չինաստանի
առաջին կայսրուհին:
Կառավարում է այնքան ժամանակ, մինչև իր 2-ամյա զարմիկ Պու-Յին դառնում է ժառանգորդ: Նա Արգելված քաղաքի վերջին կառավարողն
էր: 1912 թվականին
5 տարեկան կայսրը հրաժարվում է գահից, բայց նրան թույլ են տալիս մնալ արքունիքում,
քանի որ դեռ փոքր էր:
Պալատներից մեկի ինտերիերը |
Ներքինիները
Արգելված քաղաքի պատմության մեջ մեծ տեղ ունեին: Ներքինիներին
կայսեր հարեմի համար պատրաստում
էին դեռ փոքր հասակից: Նրանց պարտականությունն էր ծառայել կայսերը, նրա մորը, հարեմի կանանց, որոնք ապրում էին շքեղ տաղավարներում:
20-րդ դարի սկզբին պալատում ապրում էր շուրջ 300 ներքինի: Պահպանվել է Լի Լյանինի անունը, ով Ցիսի կասյրուհու
սիրելի ներքինին էր և լքում է քաղաքը տիրուհու մահից հետո: Ներքինիները մեծ դերակատարություն ունեին նաև կայսեր ընտրության հարցում: Բանն այն է, որ Չինաստանում ժառանգության
սկզբունքն ընդունված
չէր: Ժառանգորդին
ընտրում էր կայսրը, անունը գրում էր թղթերի վրա, որոնցից մեկը պահում էր իր մոտ, մյուսը` Երկնային մարքության դահլիճում:
Կայսեր մահվանից հետո ներքինիներն
էին բացում թուղթը ու կարդում նոր կայսեր անունը:
1923 թվականին հրդեհը ոչնչացնում է քաղաքի պահեստները:
Շատերի կարծիքով դրանք այրել են ներքինիները,
որպեսզի թաքցնեն իրենց գողությունները: 1925 թվականին Պու-Յին` Չինական կայսրության
վերջին` 24-րդ կայսրը, լքում է Արգելված քաղաքը: Այս վայրում այլև կայսրեր չեն ապրում...
Այսպիսին է Արգելված քաղաքը` իր լեգենդներով ու փաստերով, շինություններով, տարբեր կիրառություն
ունեցող կառույցներով,
սուրբ ջրերով, այգիներով ու վիշապներով....Նախկինում
քաղաքացիների համար փակ դռներն այժմ բաց են բոլորի առջև....համալիրը կարող է տեսնել ցանկացած մահկանացու:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 2-րդ կուրս