Մեծ դիցուհի
Հերան, վահանակիր Զևսի կինը, հովանավորում է ամուսնությունը և պահպանում ամուսնական կապերի սրբությունն ու անխախտությունը: Նա ամուսիններին բազմաքանակ ժառանգներ է ուղարկում և բարեմաղթում է մայրերին՝ երկունքի ժամանակ։
Մեծ աստվածուհի Հերային, հենց որ նրան, իր եղբայրների ու քույրերի հետ միասին, բերնից դուրս թափեց Զևսի կողմից պարտված Քրոնոսը, մայրը՝ Հռեան, տարավ երկրի ծայրը՝ ալեհեր Օվկիանոսի մոտ։ Այնտեղ Հերային դաստիարակեց Թեմիսը: Երկար ապրեց Հերան Օլիմպոսից հեռու, անդորրության ու լռության մեջ։ Շանթարձակ մեծն Զևսը տեսավ նրան, սիրեց և փախցրեց Թեմիսի մոտից։
Հերա դիցուհին..հռոմեական կրկնօրինակ |
Երկար ժամանակ
Զևսը թաքցնում էր իր ամուսնությունը Հերայի հետ։ Ի վերջո, նա աստվածներին հայտնեց, թե ո՛վ իր կինը։ Աստվածները ճոխ հարսանիք արեցին։ Իրիսը և քարիսները Հերային շքեղազարդ հագցրին, և նա Օլիմպոսի բազում աստվածների մեջ շողում էր իր վսեմաշուք դեռատի գեղեցկությամբ։ Նա բազմել էր ոսկեհուռ գահի վրա, աստվածների ու մարդկանց մեծ արքա Զևսի կողքին։ Բոլոր աստվածները նվերներ էին բերում Հերային, իսկ Երկիր Գեան, իբրև նվեր Հերային, իր ընդերքից աճեցրեց մի հրաշք խնձորենի՝ ոսկե պտուղներով։ Ամենայն ինչ բնության մեջ փառաբանում էր թագուհի Հերային և թագավոր Զևսին։
Հերան իշխում
է բարձրաբերձ Օլիմպոսում։ Նա էլ ինչպես իր ամուսինը, տիրում է շանթերին ու որոտներին, նրա խոսքերով անձրևաբեր մթին ամպերը պատում են երկինքը, ձեռքի շարժումով նա ահեղ փոթորիկներ է բարձրացնում։
Գեղեցիկ է մեծն Հերան, խոշոր աչքերով, շուշանի պես ճերմակ ձեռքերով. նրա պսակի տակից ալիք-ալիք դուրս են թափվում գանգուրները, իշխանությամբ ու անդորր վսեմությամբ են փայլում աչ֊քերը։ Աստվածները հարգում են Հերային,
նրան հարգում է և ամուսինը, ամպահալած
Զևսը, և հաճախ խորհրդակցում
է նրա հետ։ Բայց քիչ չի պատահում նաև, որ Զևսն ու Հերան գժտվեն միմյանց հետ։ Հերան հաճախ առարկում
է Զևսին, վիճում հետը աստվածների խորհրդի ժամանակ։ Եվ մոլեգնում է շանթարձակը ու կնոջն սպառնում
պատիժներով։ Այդ ժամանակ լռում է Հերան և զսպում զայրույթը։ Նա հիշում է, թե ինչպես է Զևսն իրեն գանակոծման
ենթարկել, ինչպես է կաշկանդել
ոսկե շղթաներով
ու կախել երկրի ու երկնքի միջև՝ ոտքերից երկու ծանր զնդան կախ տալով։
Ամենազոր
է Հերան և չկա նրա իշխանությունն ունեցող մեկ ուրիշ աստվածուհի։
Վսեմաշուք իր երկար ու շքեղ զգեստի մեջ, որ Աթենասն է կարել նրա համար, նստած երկու անմահական
ձիերով լծված երկանվի մեջ, նա իջնում է Օլիմպոսից:
Ամբողջ երկանիվն
արծաթից է շինված, անիվները՝
անխառն ոսկուց, անիվների ճաղերը պղնձափայլ են։ Երկրի վրա բուրմանքով են լցվում բոլոր այն վայրերը,
որտեղով անցնում է Հերան։ Ամենայն կենդանի արարած խոնարհվամ
է նրա՝ Օլիմպոսի մեծ թագուհու աոաջ։
Հերան հաճախ է վիրավորանքներ կրում իր ամուսնուց՝
ԶևսիցԱյնպես պատահեց,
որ Զևսը սիրեց գեղեցիկ Իոյին և, Հերայի աչքերից թաքցնելու համար, նրան կով դարձրեց։ Բայց դրանով շանթարձակը
չկարողացավ փրկել Իոյին։ Հերան տեսավ ձյունաճերմակ
Իո կովին և Զևսից պահանջեց, որ իրեն նվիրի այդ կովը։ Զևսը չկարողացավ
մերժել Հերային։
Իսկ Հերան, դառնալով Իոյի տերը, նրան հանձնեց հարյուրակնյա
Արգոսի հսկողությանը։ Տառապում էր դժբախտ Իոն, ոչ ոքի հետ չէր կարող խոսել իր տառապանքների
մասին, կով դաոնալով՝ նա զրկվել էր խոսելու ձիրքից։ Անքուն Արգոսը հսկում էր Իոյին։ Զևսը տեսնում էր նրա տառապանքները։ Նա իր մոտ կանչեց որդուն՝ Հերմեսին
ու հրամայեց,
որ նա փախցնի Իոյին։
Հերմեսը մի ակնթարթամ
սուրաց դեպի այն լեռան գագաթը, ուր հարյուրակնյա Արգոսը հսկում էր Իոյին։ Նա իր խոսքերով
քուն բերեց Արգոսի աչքերին։
Ու հենց որ նրա հարյուր աչքերը փակվեցին՝ Հերմեսը դուրս քաշեց իր կեռ սուրը և մի հարվածով
կտրեց Արգոսի գլուխը։ Իոն ազատության մեջ էր։ Բայց Զևսը դրանով էլ չփրկեց Իոյին Հերայի ցասումից։ Աստվածուհին
հիմա էլ հրեշային մի բոռ ուղարկեց
նրա հետևից։ Իր սոսկալի խայթով բոռը երկրից երկիր էր քշում տառապանքներից խելացնոր
թշվառ Իոյին։ Ոչ մի տեղ նա հանգիստ չէր գտնում։ Մոլեգին վազքով փախչում էր, իսկ բոռը, ընկած հետևից, շարունակ
նրա մարմնի մեջ էր խրում իր խայթը։ Բոռի խայթը այրում էր Իոյին շիկացած երկաթի պես։ Ո՜ւր ասես, որ չփախավ Իոն, ի՜նչ երկրներում
ասես, որ չեղավ նա։ Ի վերջո, երկար թափառումներից հնտո, նա հասավ սկյութննրի
երկիրը՝ հեռավոր հյուսիս, հասավ այն լեռներին,
որոնց վրա գամված էր տիտան Պրոմեթևսը:
Նա գուշակեց,
որ դժբախտ Իոն միայն Եգիպտոսամ կազատվի իր տառապանքներից։ Բոռից հալածվող
Իոն սլացավ ավելի հեռու։ Նա շատ տառապանքներ կրեց, շատ վտանգներ
տեսավ մինչև Եգիպտոս հասնելը։
Այնտեղ, Նեղոսի բարեբեր ափերին, Զևսը նրան տվեց նախկին կերպարանքը։ Եվ նա մի որդի ունեցավ Էպափոս անունով։
Նա դարձավ Եգիպտոսի աոաջին թագավորը և նախահայրը հերոսների
այն մեծ սերնդի, որին պատկանում էր նաև Հունաստանի
հերոսներից մեծագույնը՝
Հերակլեսը:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Ն. Կունի <<Հին հունական լեգենդներ և առասպելներ>> գրքից