Աշխարհահռչակ
տաճարային համալիր Բոռոբուդուռը Ինդոնեզիայի ազգային խորհրդանիշն է: Այն գտնվում է
Կենտրոնական Ճավայի մայրաքաղաք Ջոկյակարտայից 42կմ հյուսիս-արևմուտք: Բոռոբուդուռը
Հարավային կիսագնդի ամենամեծ մոնումենտալ կառույցն է: «Բոռոբուդուռ» թարգմանաբար նշանակում
է «շատ բուդդաներ»:
Մոտ 800 թվականին` Սայլենդարի գահակալության ժամանակաշրջանում է
սկսվել աշխարհում ամենամեծ բուդդայական-հինդուիստական տաճարային համալիրներից մեկը,
որը մեծությամբ 3-րդն է Կամբոջայի Անգկոր Վատից և Բիրմայում գտնվող Շվեդագոնից հետո:
Միայն տաճարի արհեստական բլուրը կառուցելու համար պահանջվել է 75 տարի: Ողջ համալիրի
կառուցման համար օգտագործվել է 55 հազ. խորանարդ
մետր քար: Տաճարը համապատասխանում է բուդդայական գաղափարախոսությանը:
Այն հիշեցնում
է բուդդայական ստուպաներին, ունի 34մ բարձրություն: Բոռոբուդուռի կենտրոնական մոտիվը
սրբազան Մերու լեռն է, որը, ըստ հնդկական առասպելաբանության, հանդիսանում է աշխարհի
ստեղծման հիմքը: Համալիրի ներքևի հատվածը, որը խորհրդանշում է երկիրը, իրենից ներկայացնում
է իրար վրա դրված հինգ հարկեր, որոնք գնալով փոքրանում են:
Սրանք իրենց հերթին ծածկված են բարավորներով: Այնուհետև երեք վերնահարկերն են, որոնք ունեն հոգևոր աշխարհի խորհուրդը: Դեպի այս վայրը տանում են 72 ստուպաներ, որոնցից կենտրոնականը ոսկուց է` 15մ տրամագծով և 8մ բարձրությամբ: Այն խորհրդանշում է Մերու լեռան ոսկե գագաթը: Իրականում էլ տաճար այցելողները ճանապարհը սկսում են «երկրից» և հասնում մինչև «երկինք»: Դեպի տաճարի գագաթը տանում են մեծ աստիճանները, որոնցից հնարավոր է մտնել ցանկացած հարկ: Ամբողջ համալիրում կան շուրջ 500 ստուպաներ:
Սրանք իրենց հերթին ծածկված են բարավորներով: Այնուհետև երեք վերնահարկերն են, որոնք ունեն հոգևոր աշխարհի խորհուրդը: Դեպի այս վայրը տանում են 72 ստուպաներ, որոնցից կենտրոնականը ոսկուց է` 15մ տրամագծով և 8մ բարձրությամբ: Այն խորհրդանշում է Մերու լեռան ոսկե գագաթը: Իրականում էլ տաճար այցելողները ճանապարհը սկսում են «երկրից» և հասնում մինչև «երկինք»: Դեպի տաճարի գագաթը տանում են մեծ աստիճանները, որոնցից հնարավոր է մտնել ցանկացած հարկ: Ամբողջ համալիրում կան շուրջ 500 ստուպաներ:
Բոռոբուդուռը
անվանում են «բուդդիզմի քարե հանրագիտարան»:
Այցելուն ողջ ճանապարն անցնելուց մաքրվում է, լցվում հոգևորով: Ճանապարհին նա տեսնում
է ավելի քան 1500 քանդակներ և գոռելիեֆներ, հարթաքանդակներ ու արվեստի այլ նմուշներ,
որոնք պատմում են Բուդդայի կյանքի մասին: Առաջին յարուսի ռելիեֆները պատկերում են տեսարաններ
Բուդդայի երկրային կյանքից: Երկրորդ յարուսի քանդակները պատմում են մահկանացու սրբերի
մասին, սակայն դրանք գտնվում են :
Հոգևոր գիտակցության ամենաբարձր սֆերայում Բուդդայի
նստած քանդակներն են, որոնք կարող է «տեսնել և զգալ» միայն հավատացող մարդու ներքին
տեսողությունը: Եվ վերջապես, վերին ստուպաներում տեսարաններ են հին հնդկական էպոսներից`
«Ռամայանայից» և «Մահաբհարաթայից», ինչպես նաև ինդոնեզացիների կենցաղային կյանքից դրվագներ`
աշխատանք դաշտում, ձկնորսներ փոթորկի ժամանակ, մարտական գործողություններ, պարեր, վարժեցրած
կապիկներ և այլն: Բոռոբուդուռի քարե արձանների մեջ կարելի է տեսնել նաև ֆանտաստիկ կենդանի
մակարային, որը փղի և ձկան խառնուրդ է, ինչպես նաև կալային, ով նման է առյուծի և վանում
է դևերին:
Բոռոբուդուռի ռելիեֆներից
Բոռոբուդուռի
ռելիեֆները կերտված են մանրակրկտորեն: Դրանք զարմացնում են իրենց տեխնիկայի գերազանցությամբ, պատկերների գեղեցկությամբ:
1006 թվականին ժայթքում է Բոռոբուդուռի մոտ գտնվող Մերալի հրաբուխը, որի պատճառով տաճարային
համալիրի մի մասը մնում է մոխիրի տակ: Երկար
ժամանակ Բոռոբուդուռը լքված և մոռացված էր բոլորի կողմից: Այն աստիճանաբար քանդվում
էր, վերածվում ջունգլիների: Միայն 1835 թվականին մի անգլիացի պատահաբար գտնում է Բոռոբուդուռի
ավերակները: Արդյունքում վայրը կրկին հայտնաբերվում է, տաճարի արվեստի նմուշների ֆրագմենտները տարվում
են ամենատարբեր թանգարաններ: 1970-80-ականներին կատարվում են ռեստավրացիոն աշխատանքներ,
և Բոռոբուդուռը հանրության առջև բացում է իր դռները` որպես զբոսաշրջության կենտրոն:
Դե եսիմ` Գ. Ն.