Պագանը` Բիրմայի հնագույն մայրաքաղաքը, տարածված է Իրավադի գետի
հարթավայրում: Այս տարածքում կան տասնյակ մեծ ու փոքր պագոդաներ, սակայն նրանց մեջ
իր տեսքով ու հմայքով առանձնանում է Պագանի կառույցը` Շվեզիգոնը:
Շվեզիգոն պագոդան |
Այն կառուցվել է Անորաթխի
թագավորի օրոք /1044-1077թթ./, երբ սկսվել է բիրմանական ճարտարապետության ոսկեդարը,
որի ընթացքում Իրավադի գետի հովտում կառուցվել են ավելի քան 5000 տաճարներ և պագոդաներ,
որոնցից մոտ 100-ը կանգուն են մինչև օրս: Պագանի հուշարձանները հին ճարտարապետության
գլուխգործոցներ են: Դրանք բաժանվում են երկու մասի` մեծ և փոքր: Մեծ կառույցներից են
Շվեզիգոնը, Մինգալազեդին, Շվեզանդոն, որոնցից յուրաքանչյուրը կապված է մի արքայի անվան
հետ: Սրանցից ամենահայտնին Շվեզիգոնն է, որը միակ ոսկեզօր պագոդան է Պագանում: Հնդկերեն
պագոդան կոչվում է Շվեզիգոն-Ջայաբխումի:
Մինգալազեդի |
Շվեզիգոնի կառույցները դասավորված են քառակուսի
հատակագծով տարածքում, շրջապատված են պարսպով: Պատերը զարդարված են չինտէ-դևերի պատկերներով, ովքեր հսկում են կառույցները, իսկ ռելիեֆների
արձանագրությունը պատմում է Շվեզիգոնի կառուցման մանրամասների մասին:
Մի ժամանակ հարավային դարպասները տանող ճանապարհը «Սֆինքսների արահետ» էր, որից մեզ միայն ավերակներ են հասել:
Շվեզիգոնը հիմնված է 3 հարթ ու տափակ տանիքների վրա: Սա կառուցվել է ուխտագնացների
համար, ովքեր անցնում են տանիքից տանիք, հասնում գագաթին: Սա հարգանք է դեպի տվյալ
վայրը, դեպի իրենց կրոնը, դեպի Բուդդան: Կառույցի շուրջբոլորը պտույտ կատարելիս մարդը
մաքրագործվում է: Այսպես էր նաև Բոռոբուդուռ տաճարում, ինչի մասին բլոգի նախորդ անդրադարձներում արդեն խոսվել է:
/http://deesim.blogspot.com/2013/08/blog-post_7.html/
Տեսարան Շվեզանդո պագոդայից |
Հենց շրջելու համար տաճարը կառուցելիս միտումնավոր
հատված են թողել պատի և կառույցի միջև: Երեք տանիքների վրա տերակոտե ռելիեֆներ են,
որոնց վրա բուդդայական կրոնից վերցված տեսարաններ
են: Նրանց մեջ կան նաև «դրախտի ծառեր», որոնք արված են բրոնզից: Ըստ հին ավանդույթի`
այս ծառը գոյություն է ունեցել մարդկության ոսկե դարում, և նրա վրա որպես պտուղ եղել
է այն ամենը, ինչի կարիքն ունեցել են մարդիկ: Նրանք չեն աշխատել, սակայն ծառից քաղել
են իրենց պետքական առարական: Այս ծառերն այժմ չկան, նրանցից մնացել են
միայն Շվեզիգոնի պատկերները:
Շվեզիգոնը ներքևի ռակուրսից |
Մեծ պագոդան
շրջապատված է մի շարք այլ կառույցներով, որոնք ունեն տարբեր նշանակություն և կիրառություն:
Նրանցից որոշները աղոթքի համար են, մի քանիսը` հանգստի, և այլն…
Որպես կուռքի
առարկա ծառայում են 37 հին բիրմանական հեթանոս աստվածների արձանները: Շվեզիգոնի սրբարանում
են գտնվում նաև բուդդայականության մասունքները` Բուդդայի ճակատի ոսկորը և ատամը: Այս
բոլոր հետաքրքրություններով և կառույցներով հինավուրց Բիրման մինչև օրս գրավում է բոլոր
զբոսաշրջիկներին: Բիրման հին աշխարհի լավագույն օրինակներից է` իր հսկա պագոդաներով,
առավելապես Շվեզիգոնով հանդերձ:
Դե եսիմ` Գ. Ն.