Показаны сообщения с ярлыком Հանճարների սերերը. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հանճարների սերերը. Показать все сообщения

воскресенье, 2 февраля 2014 г.

Ֆրիդրիխ Նիցշե և Սալոմե

Լու Անդրեա Սսալոմեի՝ 19-րդ դարի ամենախելացի կանացից մեկի և Ֆրիդրիխ Նիցշեի  տարօրինակ ու անհասկանալի սիրո պատմությունը մինչ այսօր շատ ուսումնասիրողների   վիճաբանության թեմա է: Լու Սալոմեն ծնվել, մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է: Ռուսաստանում:Նպատակասլաց,խորաթափանց,ազատամիտ, բավականին  հմայիչ ու բարետես ,անչափ խելացի այդ աղջիկն ասես ագահաբար կլանում էր գիտելիքները...20 տարեկանում նա արդեն համարվում էր ծայրագույն կրթված:Լուիզա Սալոմեն հիացնում էր բոլորին: 1881թ բուժման նպատակով  աղջիկը մեկնում է Հռոմ և հենց այնտեղ էլ ծանոթանում  ՝սկզբում ՌԵ Պաուլի հետո Նիցշեի հետ: Լուի հետ առաջինը Ռե Պաուլը ծանոթացավ,որն էլ կրքոտ սիրահարվեց նրան:Ռեն աղջկա մասին գրեց Նիցշեին :Առաջարկեց նրան գալ Հռոմ ՝<երեքով տնտեսութեունը վարելու>...ակնհայտորեն նա ի նկատի ուներ,որ Լու Սալոմեն կդառնա երկուսի սիրուհին:Սակայն Սալոմեն անսպասելի հայտարարեց,որ կին և տղամարդ  փոխհարաբերություններում թույլ է տալիս միայն հոգևոր մերձավորությունը,որն էլ իր մեջ պիտի մարմնավորի կատարյալ բարեկամությունը:Ռեն ընտրություն չուներ: Ընդունեց տարօրինակ ռուս կնոջ պայմանն ու մինչև կյանքի վերջ մնաց նրա սիրելի ու հավատարիմ  ընկերը:

 
  

Ռե Պաուլը նորից խնդրեց Նիցշեին գալ Հռոմ ու սեփական աչքերով տեսնել այդ <ռուսական հրաշքը>: -Շուտով ես կմեկնեմ նրան նվաճելու,-ինքնավստահ հայտարարեց Նիցշեն:Նա ինձ պետք է ,եթե ի նկատի ունենաք մոտակա 10 տարվա իմ ծրագրերը:Ես կարող եմ  ծայրահեղ դեպքում համաձայնվել  2 տարվա ամուսնության: Ինքնավստահ փիլիսոփան Հռոմ եկավ մի քանի ամիս անց՝:Տեսնելով Սալոմեին նա գրեց ընկերոջը.""Այս ռուսը խորաթափանց է ինչպես արծիվ,քաջ ինչպես առյուծ  և միևնույն ժամանակ կանացի երեխա...նա ամենախելացի կինն է աշխարհում:"" Ժամանակակիցները պնդում էին,որ Նիցշեն ինքնամփոփ մարդ էր, ծածկամիտ ,և շատ հազվադեպ էր ծիծաղում  .... Մի շաբաթ անց Նիցշեն եկավ Լուի ծնողների մոտ ,աղջկա ձեռքը խնդրելու:ԼՈՒՆ  Պաուլի նման մերժեց նաև Նիցշեին,սակայն հրավիրեց փիլիսոփա ընկերներին իր հետ միասին ապրել նույն հարկի տակ:Այդ կերպ Լու Սալոմեն ուզում էր ապացուցել հասարակությանը ,որ ոչ միայն հնարավոր է կնոջ և տղամարդու միջև ընկերությունը,այլ,որ գոյություն ունի  նաև  «կատարյալ իդեալական բարեկամություն» :Ես միչև կյանքիս վերջ հրաժարվել եմ սիրուց,-բացատրում էր աղջիկը տղամարդկանց,ես նախևառաջ գնահատում եմ իմ ազատությունը:

Լուն, Նիցշեն և Պաուլ Ռեն
«Սուրբ երրորդության »մասնակիցները որոշեցին ապրել Փարիզում:Սկզբում շատ հետաքրքիր ,արդյունավետ ու զվարճալի էր թվում այս նախաձեռնությունը:Վեց ամիս անց Ռեն գրում է«Նիցշեն շատ բուռն է  արձագանքում մեր միջև եղած տարբերությանը:Այդ իսկ պատճառով նա անտրամադիր է թվում»: Նիցշեն սկսեց  կասկածել ու խանդել Ռեին:Նա շատ անհավասարակշիռ էր ու կասկածամիտ:Միգուցե նրա բնավորության վրա ազդում էին ուժեղ գլխացավերը,որի պատճառով նա աստիճանաբար կորցնում էր տեսողությունը:Նիցշեն հետզհետե դառնում էր անտանելի:Ռե Պաուլը,որը հիանում էր Նիցշեի տաղանդով ու համարում նրան եղբայր,չէր սպասում ,որ Նիցշեն ատելությամբ կվերաբերվի իրեն:Խախտելով համատեղ կեցության անդորրը  Նիցշեն խանդից կործանում էր իր շուրջն ամեն ինչ...Նա կարծում էր,թե Պաուլն ու Սալոմեն սիրեկաններ են և խաբում են իրեն...Սալոմեն ավելի ու ավելի էր հոգեպես հեռանում Նիցշեից ու կապվում խաղաղ ու հավատարիմ սիրով իրեն նվիրված Ռե Պաուլին:
Մի անգամ Լուն գրեց նրան «Եթե ես թողնում եմ քեզ,ապա  դա միայն այն պատճառով ,որ դու անտանելի բնավորություն ունես»:Ատելությունից ու խանդից Նիցշեն անգամ իր մտերիմ ու հավատարիմ ընկերոջ մասին էր չարախոսում համարելով ,որ Ռեն «սրամիտ է,սակայն ծայրահեղ ձանձրալի և աղքատ մտքերով »: Տառապանքից ու ցավից մեծ փիլիսոփան խելագարվեց:
Նա մահացավ հոգեբուժարանում,հատակին...իր մահճակալի կողքին... Լու Սալոմեն հավատարիմ Ռե Պաուլից հեռացավ ու ամուսնացավ մի պրոֆեսորի հետ ,սակայն  այն պայմանով,որ նրանց միջև կլինեն պլատոնական հարաբերություններ.... Ռե  Պաուլը  գնաց ուրիշ քաղաք: Մի որոշ ժամանակ անց ,իբր լեռներում զբոսնելիս  ընկել է անդունդն ու մահացել...նա ինքնասպան էր եղել...
Այսպես վերջացավ երկու փիլիսոփաների և նրանց սրտի տիրուհու    «եռակի դաշինք՝»կատարյալ ընկերություն ԽԱՂԸ...Լու Սալոմեին  չհաջողվեց  հերքել դարավոր ճշմարտությունն այն,որ Տղամարդու և կնոջ միջև Ընկերություն չի կարող լինել....

սիրով տրամադրեց Լիլին

суббота, 11 января 2014 г.

Նապոլեոն և Ժոզեֆինա

Նրանք հանդիպեցին  1795թ.....
Հրավիրվածների մեջ Նապոլեոնն ամենաաղքատիկն էր  հագնված ...չնայած դրան ` նա իրեն շատ վստահ էր զգում պճնված սպաների շարքերում...
....Նապոլեոնը մոտեցավ դահլիճում ներկա գտնվող անվանի տիկնանց ,որոնց թվում էր նաև Ժոզեֆինան... ասես հրապուրիչ  միջավայրը  նրան քաջություն հաղորդեց ու  մի ակնթարթում այդ նիհարավուն կազմվածքով  կարճահասակ  սպան դարձավ  վառ,կենսախինդ,համոզիչ ու ազդեցիկ...բաց չթողնելով ոչ մի հնարավորություն  ՝նա փայլեց  իր մտքի ուժով և սրամտությամբ ...Նա անկրկնելի էր...
Աստիճանաբար տիկնայք հեռացան՝մենակ թողնելով Նապոլեոնին  Ժոզեֆինայի հետ...
Նապոլեոնն այնքան սրամիտ էր ու ինքնավստահ,որ ժոզեֆինան մոռացավ նույնիսկ  ,թե որքան խղճուկ  էր հագնված նա..........

Մի քանի օր անց Բոնապարտը նամակ ստացավ ,ուր գրված էր.«Դուք բոլորովին չեք ցանկանում այցելել Ձեզ սիրող ընկերոջը..մոռացել եք ինձ..և շատ իզուր,քանզի այդ ընկերը անկեղծ ու քնքշորեն նվիրված է Ձեզ...վաղը հրավիրում եմ Ձեզ ինձ մոտ ճաշի»:
Հաջորդ օրը  Նապոլեոնը համարձակվեց գնալ իր հիասքանչ Ժոզեֆինայի մոտ...
Նա ապրում էր շատ համեստ,,,,,,,սակայն Նապոլեոնը շուրջը չէր նայում....նա  տեսնում էր միայն նրա  հարթ  ու սպիտակ մաշկը,քնքուշ ժպիտը..աչքերը ՝երկար թարթիչներով..նուրբ դիմագծերը.. իսկ ամենահմայիչը նրա բարեկազմ ու ճկուն մարմինն էր,սլացիկ ոտքերը...և  առանձնահատուկ ,միայն նրան հատկանշական նրբագեղությունը...մի տեսակ անբացատրելի ծուլություն կար նրա շարժումների մեջ...ցանկահարույց նազելիություն..որը թեթև ու նրբին բուրմունքի նման տարածվում էր նրա շուրջ...

Բաժանումից անմիջապես հետո Բոնապարտը գրեց նրան.«Իմ զարթոնքը լի է Ձեզնով...Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած  արբեցուցիչ երեկոն  հանգիստ չեն  տալիս իմ զգացմունքներին..անզուգական,իմ քնքուշ Ժոզեֆինա..այդ ինչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ,,,երբ հանկարծ պատկերացնում եմ ,որ զայրացած   եք , տխուր կամ   անհանգստացած ,կտոր-կտոր է լինում սիրտս ...ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:
Ինքնամոռաց ,անմնացորդ սիրահարված էր Նապոլեոնը..նա կրկին ու կրկին գալիս էր Ժոզեֆինայի մոտ.... այդ անսանձ կրքոտությունն ու մշտական տենչանքը հանդիսանում էին լավագույն ապագույցները նրա սիրո և այն բանի,որ ինքը՝Ժոզեֆինան  հիասքանչ է, գեղեցիկ,գերող... Տեղի տալով նրա աղերսներին Ժոզեֆինան համաձայնեց ամուսնանալ ...Ամուսնական պայմանագիր կնքելու ժամանակ Ժոզեֆինան 4 տարով նվազեցրեց տարիքը...Նապոլեոնին դա հայտնի էր...ինքն էլ 2 տարով ավելացրեց  իր տարիքը)
...ինչ նշանակություն ունեին այդ մանրուքները...նա խենթորեն սիրում էր ու  ցանկանում ամուսնանալ....
Ամուսնության օրը Նապոլեոնը հանդիպում ուներ համհարզների հետ...Ժամը 9-ին պետք է լիներ քաղաքապետարանում ... հանկարծ նա բարձրացրեց գլուխն ու  քիչ մնաց տեղից վեր թռչեր ...տեսավ,որ  արդեն  10-ն ... արագ ճանապարհ ընկավ...քաղաքապետարանում  սպասում էին նրան... Վերջապես արարողությունը սկսվեց....Ժոզեֆինան հազիվ շշնջաց ՝այո,համաձայն եմ...Նապոլեոնը հնչեղ ձայնով ասեց՝Այո....Նրանք երկու  օր ու գիշեր միասին էին....Երկու օր անց նա մեկնեց ռազմական արշավանքների....
Եվ...աշխարհի չորս կողմերից «թռչում» էին Նապոլեոնի նամակները...լինում էին օրեր ,որ նա անգամ չէր հանում կոշիկները,հագուստը......օրը երեք ժամ էր քնում...սակայն միշտ գտնում էր ժամանակ գրելու իր սիրելի ,անկրկնելի Ժոզեֆինային...«եթե դու ինձ այլևս չես սիրում... ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում»...«Եթե ինձ հարցնեն ,թե լավ եմ քնել...մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը,որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես ՝ուրեմն ես էլ լավ կլինեմ»...« իմ պահապան հրեշտակը,որն  ամենադժվար պահերին  հովանավորել է ինձ,թող պահպանի քեզ...ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող  նա քեզ  պաշտպանի միայն ...»,..
Նրա նամակները«շնչում էին սիրով»...ճակատամարտից առաջ նա աղոթում էր նրա նկարի մոտ...««Իմ միակ Ժոզեֆինա-հեռու քեզանից ողջ աշխարհն ինձ անապատ է թվում,որտեղ ես մենակ եմ...Դու տիրացել իմ ամբողջ հոգուն..դու իմ միակ միտքն ես ,երբ ինձ զզվեցնում են ձանձրալի արարծները,որոնք մարդիկ են կոչվում,,,ու երբ ես պատրաստվում եմ անիծել կյանքը...ձեռքս դնում եմ սրտիս,ուր քո նկարն է...նայում եմ նրան ............ու սերն ինձ համար  անսահման պայծառ երջանկություն է թվում ՝մթագնած միայն քեզ հետ բաժանումով.. Դու կգաս ,չէ?,կլինես կողքիս,,,?իմ գրկի մեջ...Արի...Արի..»:
Բոնապարտը համոզում է Ժոզեֆինային գալ իր մոտ...Նրանք հանդիպում են Միլանում..Երկու օր  ժամանակ ունեին խելահեղ  սիրո,ջերմության ,քնքշությունների համար  ...»
 Նապոլեոնը երկրպագում էր Ժոզեֆինային ,ինչպես աստվածության.... Երբ նա մեկնեց,կարոտից  ու խանդից  խենթացած  Նապոլեոնը  ուղարկում էր  նամակ նամակի հետևից  ... ,,Սիով,վստահությամբ,հավատով ...խենթացնող քնքշությամբ լեցուն նամակներ .....

 Բազմաթիվ հաղթանակներից հետո  Բոնապարտը  դառնում է իր երկրում  հայտնի ու պատվավոր...Միևնույն ժամանակ  ավելի ու ավելի շատ լուրեր էին  հասնում նրան  Ժոզեֆինայի անհավատարմության,դավաճանությունների  մասին...Չիմանալով ում հավատալ՝չար լեզուներին,թե սրտին ,Նապոլեոնը վերադառնում է տուն....հարազատները հաստատում են...  Իմպերատորի  կնոջ անպարկեշտ ու անբարո վարքն իրողություն էր...Նապոլեոնի որոշումը ծանր էր, ...ոչ մի փաստարկ չեր փափկացնի ,մեղմացնի  նրա սիրտը...  Գիտակցելով  ,թե ինչպիսի զորություն և իշխանություն ունի Ժոզեֆինան իր վրա,խուսափում էր հանդիպումից....Նրանք  բաժանվեցին................... Բոնապարտը  գրեց.«Ես պահանջում եմ ,որ նա ցմահ պահպանի թագադրված  կայսրուհու  տիտղոսն ու կոչումները...և ,որ ամենակարևորն է, նա ,ամենաթանկագին մարդն  իմ կյանքում,երբեք չկասկածի իմ զգացմունքների իսկությանը....»:
 Բաժանումից հետո էլ Ժոզեֆինան տածում էր Նապոլեոնի հանդեպ քնքուշ զգացմունքներ,,,
Երբ աքսորեցին  Բոնապարտին   Ս.Հեղինե կղզի,Ժոզեֆինան ցանկանում էր մեկնել նրա հետ...Չթողեցին.... Երկու ամիս անց  մահանում է Ժոզեֆինան ...
Միակ կինը,,,,որին խենթորեն սիրել է Նապոլեոն Բոնապարտը....

«Կայսրը չեր նկատում կնոջ թերությունները...նա չեր փոխվում  նրա համար և չէր ծերանում...Ու եթե Ժոզեֆինան կարողանար նրան ժառանգ նվիրել նրա փառքի ու իշխանության ժամանակ - նա երբեք չէր թողնի նրան............... Իր երազներում նա այդպես էլ չբաժանվեց Ժոզեֆինայից»:
Հատվածներ Նապոլեոնի և Ժոզեֆինայի նամակագրությունից

«Չի եղել մի օր, որ ես չսիրեմ քեզ..չի եղել մի  գիշեր,որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ...և չի եղել դեպք,որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը ,որոնք  ինձ հեռու են պահում  իմ կյանքի սրտից ....ստիպում են լինել հեռու քեզանից...»:
«Իմ միակ Ժոզեֆինա, հեռու քեզանից ողջ աշխարհն ինձ անապատ է թվում,որտեղ ես մենակ եմ...Դու տիրացել ես իմ ամբողջ հոգուն..դու իմ միակ միտքն ես -երբ ինձ զզվեցնում են ձանձրալի արարծները,որոնք մարդիկ են կոչվում, ու  երբ ես պատրաստվում եմ անիծել կյանքը ՝ձեռքս դնում եմ սրտիս,ուր քո նկարն է...նայում եմ նրան .......ու սերն ինձ համար  անսահման պայծառ երջանկություն է թվում ՝մթագնած միայն քեզ հետ բաժանումով.. Դու կգաս ,չէ?,կլինես կողքիս,,,?իմ գրկի մեջ...Արի...Արի..»:
«Սիրելիս,խնդրում եմ ,հաճախ մտածիր իմ մասին,,,գրիր ամեն օր...Դու կամ լավ չես զգում քեզ,կամ չես սիրում ինձ...միթե կարծում ես ,որ իմ սիրտը մարմարից է ...???Միթե իմ տառապանքները քեզ համար միևնույնն են...???Ակնհայտ է,որ դու լավ չես ճանաչում ինձ...Ես չեմ կարող հավատալ դրան...Դուք ,որին բնությունն օժտել է բանականությամբ,քնքշությամբ,գեղեցկությամբ,,,Դուք -միակ թագուհին իմ սրտի,,,,Դուք -և դա ,իհարկե,Ձեզ լավ հայտնի է ,թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման.... »

«Այն օրը,երբ դու կասես,-Չեմ սիրում քեզ այլևս,-կդառնա իմ սիրո կամ    իմ կյանքի վերջին օրը...»
«Եթե իմ սիրտը լիներ այնքան անարգ ու չնչին  ,որ համարձակվեր սիրել քեզ առանց փոխադարձ սիրո ,,,ես կհրամայեի պոկել նրան ինձանից....
Ա՜խ, Ժոզեֆինա...Ժոզեֆինա.....».

«Հիշում ես բառերն այն,որ ասեցի քեզ մի օր...???-Բնությունը պարգևել է ինձ ուժով ,աներեր ոգով...
Իսկ քեզ նա հյուսել է ժանյակներից ու օդից ...
Մնաս բարով...Ա՜խ,եթե դու դադարել ես սիրել ինձ ,նշանակում է դու երբեք էլ չես սիրել ինձ...
Ու ես ափսոսալու շատ բան կունենամ...»
«Իմ զարթոնքը լի է Ձեզնով...Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած  արբեցուցիչ երեկոն  հանգիստ չեն  տալիս իմ զգացմունքներին..անզուգական,իմ քնքուշ Ժոզեֆինա..այդ ինչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ,,,երբ հանկարծ պատկերացնում եմ ,որ զայրացած   եք , տխուր կամ   անհանգստացած ,կտոր-կտոր է լինում սիրտս ...ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:

«Եթե դու ինձ այլևս չես սիրում... ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում....
Եթե ինձ հարցնեն ,թե լավ եմ քնել...մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը,որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես ՝ուրեմն ես էլ լավ կլինեմ»...
« Իմ պահապան հրեշտակը,որն  ամենադժվար պահերին  հովանավորել է ինձ,թող պահպանի քեզ...ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող  նա քեզ  պաշտպանի միայն ...»
                                                                          
«Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ...շոյում քո մետաքսե կուրծքը...ավելի ներքև...գրկում եմ քեզ ամբողջովին.....
 Ես առանց քեզ - ոչինչ եմ .....Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ առաջ..
իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին...քո անկողնուն...քո սրտին...
Հազար համբյուր քո աչքերին,քո շուրթերին...քո լեզվին...աշխարհի ամենալավ քո փոքրիկ .....
Օ՜հ, հիշում ես այն քաղցր երազը,երբ ես նետում էի քո գուլպաները,քո մետաքսներն ու  սեղմում  քեզ այնպես ,որ դու ամբողջովին հայտնվում էիր իմ սրտում,,,Օ՜հ,ինչու  բնությունը չի ստեղծել նման հնարավորություն...Ինչ հրաշալի կլիներ...»:
սիրով տրամադրեց Լիլին 

пятница, 10 января 2014 г.

Ֆրանսիսկո Գոյա և Կաետանա

Շատ պատմաբաններ,արվեստագետներ,կենսագիրներ ու բժիշկներ փորձել են պարզել իսպանացի մեծ նկարիչ ֆրանսիսկո Գոյայի ստեղծագործական  բարձրունքների  հասնելու գաղտնիքը...Ոմանք կարծում էին ,որ Նկարչի տաղանդն ու հանճարեղությունը այնքան մեծ էր,որ  այն չէր  կարող գոյություն ունենալ հնարավորի շրջանակներում ....Մյուսները պնդում էին ,թե նկարչի հոգեկան խանգարվածությունն ու ծանր հիվանդությունն է նպաստել ստեղծելու մեծագույն գլուխգործոցներ....սակայն ,եղան նաև մարդիկ,ի դեպ՝ նրանք  շատ էին,որոնք խորապես համոզված էին,որ Գոյային Մեծ նկարիչ է  «դարձրել  » մի կին...մի խորհրդավոր ու առեղծվածային դքսուհի..... Կաետանա (Կատարինա) Ալբան.....
Գեղանկարչության մեջ վարպետանալուն զուգահեռ Գոյան հասցնում էր ժամանակ գտնել նաև  «հմտանալու» սիրո մեջ ,,, կանանց  հանդեպ դեռ պատանեկությունից կրքոտ ու անսանձ զգացմունքներ էր տածում...Նրա սիրուհիներն էին դառնում հարուստ ու ազնվական Տիկնայք ,հասարակ ու պարզ գեղջկուհիները, և պարզապես   քաղաքի հասարակաց տների հայտնի  գեղեցիկուհիները ... 
Պատմում են,իբր նա մի անգամ  տեսնելով  մի գեղեցիկ  միանձնուհու ,բարձրացել է նրա խուցն ու առևանգել նրան...այնուհետև հրահրել է  կատաղի ծեծկռտուք գյուղի բնակիչների հետ,որի ժամանակ հազիվ է փրկվել մեռնելուց,,,  Որքանով է ստույգ այս պատմությունը՝չգիտի ոչ ոք ...սակայն  Գոյան  շատ  տարօրինակ հանգամանքներում  փախել է  Իտալիա  ...
Երեք տարի անց նա վերադառնում է Մադրիդ ,որտեղ էլ հանդիպում է վաղեմի ընկերոջը...Նա ծանոթացրեց Գոյային իր գեղեցկուհի քրոջ՝Ժոզեֆինի հետ..Կրքոտ և կրակոտ սերը հանգեցրեց նրան,որ աղջիկը հղիացավ..նրանք ստիպված էին ամուսնանալ...
1792թ Գոյան ծանր հիվանդացավ,,,,հիվանդությունը  կոտրեց նկարչին...մինչ այսօր բժիշկների ու կենսագիրների վիճաբանության թեման է նկարչի հիվանդությունը...Մի մասը պնդում է ,թե այն  վեներական հիվանդություն ՝սիֆիլիս է եղել ,իսկ մյուսները կարծում էին,որ լսողության կորստի ու կաթվածի պատճառը դեպրեսիան ու շիզոֆրենիան են  եղել...
,,,,Մոտ երկու ամիս  անշարժ պառկելուց հետո վերականգնվեց տեսողությունը...իսկ լսողությունն  ընդմիշտ կորցրեց...այնուամենայնիվ ծանր հիվանդությունից հետո  Գոյան  ուժ գտավ  ոտքի կանգնելու և նախկին կյանքին վերադառնալու...
Ամուսնական հավատարմությունը մեծ նկարչի առաքինություններից չէր...անհամար սիրավեպերը շարոււնակվում էին...նա առանց դժվարության , մի առանձնակի թեթևությամբ նվաճում էր անվանի տիկնաց ու պարզամիտ գեղեցկուհիների սրտերը, և այդ «գործընթացն» ասես նրան  ամբողջական,անզուգական բավականություն էր պատճառում...
Այդպես շարունակվում էր.....և ահա,մեծ նկարչի կյանքում հայտնվեց անգերազանցելի ,ճակատագրական դքսուհին...Ալբան դարձավ ամենացանկալի կինը նկարչի համար...նրա ճակատագրական մուսան....Ալբան գեղեցիկ էր, գոռոզմիտ ,կանացի.զգայական,,,,Նկարիչը չէր թաքցնում իր հույզերը...մի անգամ հանդիպելով ընկերոջը նա  բացականչել  է հուզված.«Օ,այժմ ես գիտեմ,վերջապես...թե ինչ է նշանակում ապրել...»:
Նրանց կրքոտ սիրավեպը տևեց յոթ տարի...Գոյան մոռացավ մյուս կանանց գոյության մասին...և միայն այդ ժամանակի ամենագեղեցիկ կինը  դարձավ նրա միակ մուսան,որը ոգեշնչեց արվեստագետին հանճարեղ գլուխգործոցներ ստեղծելու...
Դքսուհուն հազիվ թե կարելի էր անվանել պարկեշտ ու համեստ...և բոլորը գիտեին նրա արատավոր կապերի մասին...Ալբան չէր էլ թաքցնում ..նրա սիրեկանները երկրի  ամենաանվանի ու ազդեցիկ տղամարդիկ էին...
Ամուսնությունը տասերեք տարեկան հասակաում   ծեր դքսի հետ,որը  Եվրոպայի ամենաազդեցիկ ազնվական  ընտանիքից  էր,չբերեց երիտասարդ կնոջը հոգեկան խաղաղություն...նրա մատաղ սիրտը տեչում էր ջերմ զգացմունքների , ...իսկ մարմինը ցանկանում էր ճանաչել, ճաշակել  սիրո ,քնքշության  բոլոր վայելքներն ու հաճույքները...
Մոլեգնած կրքից ,  նա տրվում էր  ամեն  զգացական վայելքներին  ,,,, 20 տարեկանում երիտասարդ դքսուհին դարձավ   փորձառու,խորամանկ սրտակեր...նրան էին տենչում Իսպանիայի բոլոր անվանի տղամարդիկ...մի ֆրանսիացի ճանապարհորդ գրել է.«Երբ նա անցնում էր փողոցով ,բոլորը դուրս էին նայում պատաուհաններից,անգամ երեխաներն էին թողնում իրենց խաղն ու հայացքով ուղեկցում  ցանկահարույց Ալբային...»
Դուքսը նախընտրում էր աչք փակել տաքարյուն կնոջ սիրային կապերի վրա.:Ամուսնու մահից հետո հագնելով սգո զգեստ ,Ալբան մի տարի Գոյայի հետ փակվեց իր ամրոցում...իսկ, երբ վերադարձան  Մադրիդ դքսուհին նետվեց նոր սիրեկանի գիրկը,որը շատ անվանի ու խիզախ զինվորական էր...
Վիրավորված  ու զայրացած Գոյան  շարունակում էր նկարել նրա դիմանկարները, բայց այս անգամ  պատկերում էր նրան  մերթ`  որպես դավաճան  , մերթ ` հիմար մարմնավաճառ, մերթ կախարդ կնոջ...


 Այս իրադարձություններից երկու տարի անց Գոյան նշանակվեց որպես թագավորական նկարիչ... Դքսուհի Ալբան վերադարձավ լքված սիրեկանի մոտ......
Հանճարեղ նկարչի ամենաճանաչված նկարներից է «Մերկ Մահա-ն»:Մինչ այսօր գնում է վիճաբանություն ,թե ով է պատկերված այդ նկարում...արվեստագետները պնդում են ,որ անհայտ կին է.... Կաետանա Ալբան չէ....
  ,,,,,Գոյան իր անհավատարմությամբ   ու անթիվ սիրավեպերով մեծ տառապանքներ ու ցավ  պատճառեց կնոջը՝հավատարիմ Ժոզեֆինին,,,
1812թ կնոջ մահից հետո  Գոյան ծանոթացավ ոչ այնքան հարուստ մի վաճառականի  երիտասարդ կնոջ հետ...համոզեց նրան հեռանալ ամուսնուց...մի քանի ամիս անց ծնվեց նրանց դուստրը...10 տարի հետո նրանք հեռացան Իսպանիայից և բնակություն հաստատեցին Ֆրանսիայում...
սիրով տրամադրեց Լիլին

суббота, 4 января 2014 г.

Մոցարտի սիրո պատմությունը

...Նրան համարում էին մակերեսային ,բութ,անհետաքրքիր...Նրան մեղադրում էին անհավատարմության մեջ... Իբր սիրավեպ է ունեցել Մոցարտի աշակերտի՝Ֆրանց Կսավեր Զյուսմայրի հետ, որը  Սալյեիրի  նախկին աշակերտն է եղել ... Շատերը պնդում էին ,թե Մոցարտի որդին   իրականում նրա որդին չէ... Նույնիսկ ոմանք Կոնստանցին մեղադրեցին     հանցավոր մասնակցություն    ունենալու ամուսնու սպանության մեջ ... Ինչ ուզում են  թող խոսեն ու բամբասեն...միևնույնն է...Մոցարտի սիրով լի  ամենաքնքուշ խոստովանությունները պատկանում էին միայն նրան՝ Կոնստանցին...
     Կոնստանց Վեբեր-հանճարի կինը ...երբ նրանք հանդիպեցին առաջին անգամ ,Կոնստանցը դեռահաս  էր...))) Բնականաբար ,Մոցարտը նրան ուշադրություն չդարցրեց ... փոխարենը նրան հրապուրեց 16- ամյա  ուժեղ, գեղեցիկ ձայնով Ալոզիան՝Կոնստանցի քույրը...
Մի տարի անց  Վեբերների ընտանիքը տեղափովում է Մյունխեն ,որտեղ Ալոզիայի հարուստ երկրպագուները օգնում են նրան «տեղավորվել» օպերային թատրոնում ... Եվ նա  շատ արագ  մոռանում է  Մոցարտին...Երբ Մոցարտը գալիս է Մյունխեն ու այցելում սիրեցյալին ,նա շատ պարզ հասկացնում է,որ անտեղի է նրա այցը...Ցնցված Մոցարտը նստում է դաշնամուրի մոտ ու երգում«Ես առանց ափսոսանքի լքում եմ այն աղջկան ,որը չի սիրում ինձ»: Ալոզիան ամուսնանում է ուրիշի հետ  ու շարունակում իր երաժշտական կարիերան...
         1781թ Մոցարտը խզելով հարաբերությունները Զալցբուրգի եպիսկոպոսի հետ (սա շատ համարձակ արարք էր,քանզի այն ժամանակներում կոմպոզիտորները ապրում էին հարուստ ազնվականների հովանու ներքո և չէին համարձակվում դուրս գալ նրանց բռնատիրական խնամակալության տակից) տեղափոխվում է Մյունխեն ու տեղավորվում նույն պանսիոնում ,ուր ապրում էր Վեբերների ընտանիքը  ......Հիմա նա ազատ երաժիշտ է և կարող է ինքնուրույն հոգ տանել իր ապագայի մասին...
Հենց այստեղ էլ նա կրկին  հանդիպեց արդեն 18 -ամյա համակրելի  Կոնստանցին... Մոցարտը նրա հետ էր  անցկացնում  իր ողջ ազատ ժամանակը......Կոնստանցի մայրը նկատելով ,որ նրանք հրապուրված են միմյանցով ,որոշում է «երկաթը տաք-տաք ծեծել» )))  Նա դիմում է շանտաժի .. .ծագած բամբասանքների պատրվակի ներքո  ,որոնք  ,իբր արատավորում են երիտասարդ աղջկա  բարի անունը,նա ստիպում է  Մոցարտին  «ամուսնության խոստում տալ»-գրավոր ))) «Ես սույնով խոստանում եմ,որ երեք տարվա ընթացքում կամուսնանամ Կոնստանց Վեբերի հետ,հակառակ դեպքում պարտավոր եմ վճարել փոխհատուցում՝ տարեկան 300 ֆլորինի չափով գումար ՝ցմահ»:...Մոցարտի հայրն իմանալով այս ամենի մասին ,խնդրում է որդուն  չշտապել...Իսկ Մոցարտը բոլորովին  հանգիստ է ...Նա սիրում է և ցանկանում է ամուսնանալ այդ աղջկա հետ... Ի՞նչ էր զգում Կոնստանցը...Ոչ ոք չգիտի...սակայն ,ասում են,իմանալով այդ խայտառակ փաստաթղթի մասին ,որը ստորագրել էր Մոցարտը մոր պահանջով - պատռում է այն... Նրանք ամուսնանում են....երջանիկ ամուսնական կյանքի սկիզբ...Կոնստանցը այն կանանց տեսակի էր պատկանում,որոնք մբողջությամբ ընդունում են ամուսնու կենսաոճը...Համատեղ նախաճաշ...ծիծաղ,երգ...զբոսանքներ... Նա դարձավ ամուսնու  «պատճենը»....Նա երազում էր լավ հարաբերություններ հաստատել Մոցարտի ընտանքի հետ ,սակայն   ամուսնու ընտանիքի բարեհաճությունը շահելու նրա  բոլոր ջանքերը զուր անցան  ...
 Հանճարի կինը...Գիտեր արդյոք Կոնստանցը  ,որ  հանճարի հետ է ամուսնացել...? Հազիվ թե...Մոցարտի երաժշտությունը « շատ էր առաջ անցել  » այդ ժամանակների ճաշակից ...Իսկ նա չէր էլ պատկերացնում,թե ինքը  որքան  անհետաքրիր է դարձել Վիեննայում...
          Մոցարտի ընտանեկան կյանքը իրոք դժվարին էր...
Նրանց առաջնեկը ,ապրելով մի քանի ամիս,մահանում է...Մի տարի անց ծնվում է երկրորդ երեխան...նրանք տեղափոխվում են նոր բնակարան ,որտեղ էլ Մոցարտը գրում է  « Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան...
Ճիշտ է,Մոցարտը ծայրահեղ օժտված էր ,աշխատասեր,սակայն Կոստանցը ամուսնացած էր մի մարդու հետ ,որն ընդունակ չէր ապահովելու ընտանիքի բարեկեցությունը ...  նրա յուրաքանչյուր օրը Մոցարտի հետ  մշտական պայքար էր,հիվանդություններ,հղիություն, ամուսնու չափազանց ծանրաբեռնվածության հանդեպ՝մեծ անհանգստություն...ավելացրած այս ամենին բամբասանքները ,որոնք պտտվում էին նրա անվան շուրջ ...Գնալով ավելի է ծանրանում նրանց ֆինանսական վիճակը... ճարահատյալ Մոցարտը նամակներ էր գրում ընկերներին ,խնդրում օգնել իրեն... Փայտ առնելու համար  նա նույնիսկ  ստիպված եղավ ընտանեկան արծաթեղենը գրավ դնել   լոմբարդում...
Այնուամենայնիվ, նա շատ երջանիկ էր ... ամեն առավոտ տնից դուրս գալուց առաջ բացիկներ էր թողնում Կոնստանցին...«Բարի առավոտ իմ փոքրիկ տիկին...քունդ չեմ խանգարի...ցանկանում եմ ,որ դու լավ քնես,ոչ մի տեղդ չցավի,ուրախ լինես...չմրսես...սպասավորների հետ չվիճես))) Թող քեզ հետ ամեն ինչ լավ լինի...Կվերադառնամ ժամը 10-ին»...
Չնայած բոլոր  դժվարություններին ու ծանր կյանքին ,Կոնստանցը երբեք չբողոքեց,չդժգոհեց   ...
Սոֆիան ,Կոնստանցի քույրը հիշում է .«Կոնստանցը հիվանդացել էր...նրան հարկավոր էր բացարձակ հանգիստ...քնած էր... նրա կողքին նստած Մոցարտը ինչ-որ բան էր  գրում...հանկարծ ներս է մտնում սպասվորը...Մոցարտը  կտրուկ շուռ եկավ որպեսզի նրան լռության նշան ցույց տա... փետուրներ սրելու  դանակը ,որը դրված էր պարտիտուրայի վրա ,անսպասելի ընկավ ու խրվեց  նրա ազդրի մեջ...սովորաբար ցավի հանդեպ անչափ զգայուն Մոցարտը ձայն չհանեց ...վեր կացավ ու գնաց մյուս սենյակ ,որտեղ նրան վիրակապ դրեցին ... »:
Կոնստանցին են նվիրված Մոցարտի շատ ստեղծագործություններ,օրինակ ՝Bandl-Terzet , KV 441"( տերցետ-երաժշտական ստեղծագործություն երեք ձայնի կամ գործիքների համար) ,ստեղծվել է մի զվարճալի պատմության շնորհիվ...մի անգամ Մոցարտի ընկերը՝ Պաումգարտները  եկավ Կոնստանցին զբոսանքի հրավիրելու...Կոնստանցը փնտրում էր իր ժապավենը,որը նվիրել էր Մոցարտը...Չգտավ ...Հարցրեց ամուսնուն.« Իմ ամուսին ,ուզում եմ հարցնել քեզ ,որտեղ է իմ ժապավենը...?» այս անսպասելի արտահայտությունը առաջացրեց ներկաների բուռն  ծիծաղը...Ժապավենը գտնվեց ..Պաումգարտները այն պահեց իր գլխավերևում...Կոնստանցն ու Մոցարտը փորձում էին խլել  ժապավենը նրա ձեռքից...Այսպես ծնվեց այդ տերցետը երեք ձայնի՝ բասի,տենորի ու սոպրանոյի համար...
Կոնստանցը անգիր գիտեր  Մոցարտի բոլոր ստեղծագործությունները...Նա նրա առաջին լսողն էր...առաջինն էր երգում կանացի պարտիաները...Մոցարտը հատկապես սիրում էր լսել նրա կատարմամբ «Իդոմենեո» օպերայի մեներգը...և հաճախ էր նրան խնդրում երգել այդ հատվածը...
1791թ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ այդ օպերայի պրեմիերան...Կոնստանցը նկատեց,որ ամուսինը հիվանդ է ու չափազանց հյուծված ծանր աշխատանքից...Մոցարտը կարծես կանխազգում էր իր մահը...նա գրում է.«Մահվան ուրվականը հետևում է ինձ...ես մշտապես տեսնում եմ նրա իմ առջև...Նա կանչում է ինձ...Մահս սարերի հետևում չի...Ես փակում եմ հաշիվներս կյանքի հետ `չհասցնելով վայելել իմ տաղանդը..Համենայն դեպս կյանքը հիասքանչ է, իմ կարիերան սկսվեց այսպիսի նպաստավոր պայմաններում...Բայց ոչ ոք իշխանություն չունի ճակատագրի հանդեպ ,ոչ ոք չգիտի ,թե որքան ժամանակ է իրեն հատկացված...»:

1791թ 5-ը դեկտեմբերի...առավոտյան  ժամը 4-ն է...35- ամյա  մեռնող Մոցարտի կողքին  խորը հուսահատության մեջ նստած են  երկու կանայք՝Սոֆին և Կոնստանցը...Կոնստանցը ծնկաչոք աղոթում է Աստծուն ,խնդրում ողորմած լինել իր սիրելիի հանդեպ...սակայն...
Ամեն ինչ վերջացած է...Նրա վիշտը անդարմանելի է ... Նա պառկեց  մահացած ամուսնու կողքին ՝ցանկանալով մեռնել նրա հետ միասին ...Կոստանցն ընդամենը 28 տարեկան էր....
Ամուսնու մահից հետո Կոնստանցը մնաց երկու երեխաները ձեռքին, ամբողջովին  պարտքերի մեջ թաղված ...Նա օգնության խնդրանքով գրեց իմպերատորին.« Ձեր ընդ վեհություն ,յուրաքանչյուր ոք ունի թշնամի ,բայց  դեռ ոչ  մեկին  այդքան դաժանաբար չեն հետապնդել ու սևացրել ,որքան իմ ամուսնուն,չնայած իր մեծ տաղանդին...Իհարկե ,չարակամ մարդիկ համարձակվել են Ձեզ ստել, տասնապատիկ մեծացնելով նրա պարտքերը  ...Վերջին տարիներին մենք չունեինք եկամուտ իմ երկարատև հիվանդության ու երեխայի ծնվելու պատճառով...Ես աղաչում եմ Ձեզ ջնջել մեր պարտքերը...»:
   Սիրել է արդյոք Կոնստանցը Մոցարտին....?Այո,սիրել է...ուրույն...Իսկ Մոցարտի զգացմունքներն ավելի  ուժեղ էին ,պայծառ ,սուր...նրա ներաշխարհը լի էր կրքով,մելամաղձոտությամբ,մահվան շուրջ ողբերգական մտորումներով...Միակ բանը ,որ նա փնտրում էր կյանքում-դա ուրախությունն էր ... սիրում էր  անպատշաճության հասնող կատակներ   , ընկերական «քեֆեր»,երեխաների հետ զբոսնել , տղայական արարքներ  ու ֆլիրտներ...Իսկ ամենից շատ այդ ուրախությունը նա ստանում էր իր սիրելի կնոջից՝Կոնստանց Վեբերից...