воскресенье, 6 декабря 2015 г.

Մարինա Աբրամովիչը՝ Women in the Arts 2015 մրցույթի հաղթող

Ամեն տարի աշնանը Բրուկլինյան թանգարանը հայտարարում է «Կանայք արվեստում» մրցույթը: Այն գործում է 2002 թվականից.: Մրցույթում հաղթում է նա, ով այդ տարի արվեստում բավականին ձեռքբերումներ է ունեցել: Այս տարի հաղթող է ճանաչվել հայտնի կին արվեստագետ Մարինա Աբրամովիչը (Women in the Arts):

Մարինան ազգությամբ սերբ է: Նա հայտնի է փերֆորմանսի բնագավառում: Թեև իր փերֆորմանսների մեծ քանակությանը՝ նա դեռ շատ գաղափարներ ունի, որոնց նպատակը հիմնականում ոչ արվեստագետ դիտողին արվեստի պրոցեսի մեջ ներքաշելն է:
Դե եսիմ՝ Գ. Ն.

Փիլիսոփայական բոդի արտ. Սեսիլիա Փարդես

Լատինամերիկացի նկարիչ Սեսիլիա Փարդեսը բոդի արտի միջոցով խորը սոցիալական ու փիլիսոփայական գաղափարներ է վեր հանում:  Սա բոդի արտի հերթական ցուցադրումներից չէ: Նկարչուհին ներկայացնում է իր նոր շարքը, որտեղ մարդիկ ձուլված են տեղանքին: Սա խոսում է այն մասին, որ անհատ, որտեղ էլ գտնվի, պետք է անմիջապես ինտեգրվի նոր հասարակության շերտի մեջ: Հակառակ դեպքում երկար ժամանակ կմնա միայնակ: Սա ժամանակի պահանջն է ու տարածված խնդիրներից մեկը:

Նկարչուհին իր աշխատանքների համար անձամբ է լուսանկարվում: Հիմնականում մարդիկ ձուլվում են պաստառի հետ: Նույնիսկ հնարավոր է լուսանկարներում նրանց չնկատել: 














Դե եսիմէ Գ. Ն. 

Պատահաբար գտնվել է Ռեմբրանդտի նկարներից մեկը

Նյու-Ջերսիի աճուրդներից մեկում օրերս անհավանական բարձր գնով մի նկար է վաճառվել: Այն բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ վաճառվել է նախատեսված գնից մոտ հազար անգամ ավելի թանկ՝ 870 000$: Որոշ մասնագետներ կարծում են, որ դա պատկանում է Ռեմբրանդտի վրձնին և որ նկարիչն այն նկարել է իր ուսանողական տարիներին: Այդ պատճառով էլ ձեռագիրն այդքան էլ նկատելի չէ:Խոսքը «Հինգ զգացմունքներ» շարքի նկարներից մեկի մասին է:

Ռեմբրանդտ վան Ռեյն. «Բույր» /12,5х10/
Ստեղծագործության գնորդը եղել է Մեծ Բրիտանիայից: Նրա մասին այլևս ոչնիչ հայտնի չէ: Նկարում պատկերված է գիտակցությունը կարցրած մի երիտասարդ կին, որին փորձում է ուշքի բերել թաշկինակը ձեռքին մի տարեց տիկին: Ուշագնաց կնոջ կողքին իր ամուսինն է: Նկարը վերնագրված է «Բույր» («Smell»): Ունի 12,5х10 դյույմ չափեր: Այս շարքից հայտնի են ևս երեք նկարներ՝ «Տեսարաններ վաճառողը», «Վիրահատություն» ու «Երեք երգիչներ»:

Դե եսիմ՝ Գ. Ն.

Ժամանակակից արվեստի նոր թանգարան Լոս-Անջելեսում

The Broad Museum-ը Էդիթի և Էլի Բրոդի մասնավոր թանգարանն է, որը բացվել է օրերս Լոս-Անջելեսում: Կանայք արվեստի սիրահարներ ու նվիրյալներ են: Նրանք որոշել են իրենց ունեցած գումարը ներդնելով սիրելի զբաղմունքի մեջ՝ քաղաքի իրականությունում ավելացնել ևս մեկ մշակութային կենտրոն՝ ամերիկացիներին պարգևելով նոր գեղագիտական հաճույք: Շինությունն ամբողջությամբ կառուցված է երկաթբետոնով ու մետաղյա կարկասով:

Լոս Անջելեսը լուսավոր քաղաք է: Diller Scofidio + Renfro ընկերության ճարտարապետները որոշել են առավելագույնս օգտագործել այս փաստը: Շենքը կառուցված է այնպես, որ օրվա լուսավոր ժամերին լուսավորությունը ստանում է արևի լույսից:

The Broad Museum-ն ունի շուրջ 2000 ցուցանմուշ. բազմազան քանդակներ, նկարներ, ինստալյացիաներ, լուսանկարներ ու վիդեո-արտեր, որոնք ներկայացնում են ժամանակակից արվեստի լայն ու ընդգրկուն տեսականին: Թանգարանում են այնպիսի հայտնի արվեստագետների գործերը, ինչպիսիք են Կարա Ուոքերը, Ջասպեր Ջոնսը, Ռոյ Լիխտենշտեյնը, Էնդի Ուորհոլը, Ջեֆ Կունսը, Ռոբերտ Ռաուշենբերգը, Բարբարա Քրյուգերը, Ջոն Բալդեսսարին և այլք:



Դե եսիմ՝ Գ.Ն.

Քաղցր պոպ-արտ. Կամիլա Վալդես

Նկարիչ-դիզայներ Կամիլա Վալդեսը քանդակներ ստեղծելու հետաքրքիր տարբերակ է ներկայացրել: Նա քանդակում է միայն քաղցրավենիք: Սակայն դրանք իրականում մարդկային ֆիգուրներ են՝ իրանի ու գլխի փոխարեն պաղպաղակի, կեքսի կամ կոնֆետի տեսքով: Մարդու ֆիգուրից երևում են միայն ոտքերը: Իր քանդակները Կամիլան տեղադրել է քաղաքի տարբեր անկյուններում:

Դիզայների ստեղծած նոր ժանրը կարելի է անվանել քաղցր պոպ-արտ: Ճիշտ է, սա դեռևս պաշտոնական անվանում չէ, սակայն արդեն հայտնի է ու սիրված:











Դե եսիմ՝ Գ. Ն.